ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

Հունվարի 23-ին հայկական կողմին է փոխանցվել ևս 30 հայ զինծառայողի աճյուն

24-01-2021






Երեկ, հունվարի 23-ին ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքներ էին իրականացրել Վարանդայի/Ֆիզուլի/, Քաշաթաղի հարավային թևում և Մատաղիս շրջաններում:

 

Աշխատանքների արդյունքում վերադարձրել են ևս 30 զինծառայողի աճյուն, որն ադրբեջանական կողմն է փոխանցել  հայկական կողմին՝ չնշելով նրանց գտնվելու վայրը: Մարմիններն անճանաչելի են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն նրանց ինքնությունը պարզելու նպատակով:

 

2021 թվականի նախորդ օրերի համեմատ, երեկ  ամենաշատ աճյուններն են հայտնաբերվել:

 

Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զոհված կամ անհայտ կորած զինծառայողների հարազատները, ինչպես նաև ռազմագործողություններին մասնակցած կամ տարածքին ծանոթ ուղեկցող-կամավորները:

 

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 23-ը հայտնաբերվել է 1281 աճյուն:  

 

Փրկարար-որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի/Ջաբրայիլ/ և Վարանդայի/Ֆիզուլի/ շրջաններում: