ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 19.02.2021թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 20.02.2021թ. ժ.09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

21-02-2021


Տեխնածին պատահարներ

           Զինամթերքի ոչնչացում       

           Փետրվարի 19-ին ժամը 09:10-ին «The HALO Trust» ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպության դիսպետչեր Մ. Իսախանյանից տեղեկություն է ստացվել, որ   Ասկերանի շրջանի Քռասնի համայնքի տարածքում «The HALO Trust» ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպության սակրավորների կողմից ժամը 09:50-ին իրականացվելու է պայթյուն 135գ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ, ոչնչացվել է տարբեր տեսակի զինամթերքներ:  

               Հաղորդագրությունը փոխանցվել Է Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչերին, ԱՀ ՊԲ, ԱՀ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր:

***

            Փետրվարի 19-ին ժամը 11:18-ին ԱՀ Հումանիտար ականազերծման կենտրոնի աշխատակից  Ա. Հովսեփյանից տեղեկություն է ստացվել, որ  Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի տարածքում հումանիտար ականազերծման կենտրոնի աշխատակիցների կողմից՝ զինամթերք ոչնչացնելու նպատակով, իրականացվելու է չորս պայթյուն ժամը 11:35-ին, ժամը 11:36-ին, ժամը 12:30-ին և ժամը 12:31-ին յուրաքանչյուրը 13կգ 400գ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ, ոչնչացվել է տարբեր տեսակի զինամթերքներ:

            Հաղորդագրությունը փոխանցվել Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոն և «The HALO Trust» ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպության դիսպետչերներին, ԱՀ ՊԲ, ԱՀ ոստիկանության, ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր:

***

           Փետրվարի 19-ին ժամը 11:47-ին «The HALO Trust» ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպության դիսպետչեր Մ. Իսախանյանից տեղեկություն է ստացվել, որ   Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի տարածքում «The HALO Trust» ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպության սակրավորների կողմից ժամը 12:00-ին և ժամը 12:20-ին իրականացվելու է երկու պայթյուն, յուրաքանչյուրը 200գ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ:  Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի տարածքում ժամը 13:30-ին և ժամը 14:00-ին իրականացվելու է երկու պայթյուն, յուրաքանչյուրը 100գ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ: Ասկերանի շրջանի Դաշուշեն համայնքի տարածքում ժամը 15:30-ին իրականացվելու է պայթյուն 85գ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ, ոչնչացվել է տարբեր տեսակի զինամթերքներ:

           Հաղորդագրությունը փոխանցվել Է Մարտունու և Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչերներին, ԱՀ ՊԲ, ԱՀ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր:

***

           Փետրվարի 19-ին ժամը 13:08-ին «The HALO Trust» ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպության դիսպետչեր Մ. Իսախանյանից տեղեկություն է ստացվել, որ   Մարտունու շրջանի Ննգի համայնքի տարածքում «The HALO Trust» ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպության սակրավորների կողմից ժամը 15:30-ին իրականացվելու է պայթյուն 200գ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ, ոչնչացվել է տարբեր տեսակի զինամթերքներ:  

               Հաղորդագրությունը փոխանցվել Է Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչերին, ԱՀ ՊԲ, ԱՀ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր:

***

           Փետրվարի 19-ին ժամը 13:47-ին «The HALO Trust» ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպության դիսպետչեր Մ. Իսախանյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11:00-ին Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի տարածքում «The HALO Trust» ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպության սակրավորների կողմից իրականացվելու է չորս պայթյուն՝ ժամը 14:45-ին, 15:00-ին, 15:15-ին և 15:30-ին՝ յուրաքանչյուրը 100գ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ, ոչնչացվել է տարբեր տեսակի զինամթերք:  

               Հաղորդագրությունը փոխանցվել Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչերին, ԱՀ ՊԲ, ԱՀ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր:

 

Կենցաղային  պատահարներ

           Փետրվարի 19-ին ժամը 09:29-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ավագ ենթասպա Լ. Գյուրջյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:25-ին Մարտակերտի ՀՓՄ-ից հրշեջ-փրկարարները «ՈւԱԶ» մակնիշի 907VV01 պ/հ ավտոմեքենայով մեկնել են Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ համայնքի տարածք օգնություն ցուցաբերելու նպատակով: Աշխատանքները ավարտելուց հետո հրշեջ-փրկարարները վերադարձել են մշտական տեղակայման վայր՝  ժամը 15:35-ին:

***

           Փետրվարի 19-ին, ժամը 13:40-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի 2-րդ պահակախմբի պետ, փ/ծ կապիտան                 Ա. Հարությունյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 13:39-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի «ԿԱՄԱԶ-53228» մակնիշի 052ՍՍ90 պ/հ հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է Ասկերանի շրջանի Դաշուշեն համայնքի տարածք՝ (ջրամատակարարում): Աշխատանքներն ավարտելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր՝ ժամը 16:18-ին:

***

           Փետրվարի 19-ին ժամը 16:40-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա. Գ․-ից  ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ա. Մանուկյան 6 շենք բն. 28 հասցեում փակվել է բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 16:42-ին ՓՈւՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի առանց պ/հ ավտոմեքենայով մեկնել է նշված վայր և բացել դուռը: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 17:17-ին:

***

             Փետրվարի 19-ին ժամը 16:45-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի  դիսպետչեր, փ/ծ ավագ ենթասպա Գ. Խոսրովյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 16:45-ին Ասկերանի ՀՓՄ-ից «ՈւՐԱԼ-375» մակնիշի 935VV01 պ/հ հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի տարածք՝ տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով (ջրամատակարարում): Աշխատանքներն ավարտելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 19:28-ին:

***

           Փետրվարի 19-ին ժամը 18:05-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա. Գ․-ից  ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ա. Առաքելյան 1 շենք բն. 52 հասցեում փակվել է բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 18:06-ին ՓՈւՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի առանց պ/հ ավտոմեքենայով մեկնել է նշված վայր և բացել դուռը: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 18:34-ին:

***

            Փետրվարի 19-ին, ժամը 22:24-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Զ. Բ․-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մ. Մաշտոցի 7 շենքի խափանված վերելակում մարդ է մնացել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 22:27-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը« ՈւԱԶ» մակնիշի առանց պ/հ ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր և բացել վերելակի դուռը: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 22:50-ին: