ՆորություններՊատահարներ
ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ 21.02.2021թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 22.02.2021թ. ժ. 09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ
22-02-2021
Տեխնածին պատահարներ
Հրդեհ
Փետրվարի 21-ին ժամը 13:50-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս․ Մ․-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 29 հասցում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է էլեկտրահաշվիչ: Հաղորդվել է «Արցախէներգո» ՓԲԸ հերթապահ Ռ. Բաբայանին: Ժամը 13:51-ին ՓՈւՎ ՀՓՄ-ից «ԿԱՄԱԶ» մակնիշի 047ՍՍ90 պ/հ հրշեջ մեքենան մեկ մարտական հաշվարկով մեկնել է կանչի վայր, որը տեղ է հասել ժամը 13:58-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:00-ին, մարվել` 14:20-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 14:29-ին:
Ըստ ՓՈԻՎ ՀՓՄ-ի 4-րդ պահակախմբի պետ, փ/ծ կապիտան Մ. Մելքումյանից ստացված տեղեկության` նախնական տվյալներով այրվել է էլեկտրավահանակի մեջ գտնվող էլեկտրահաշվիչները լրիվությամբ:
Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ԱԱԾ ևԱՀ ՆԳՆ ոստիկանության հերթապահ մասեր:
Դեպքի առթիվ հետաքննություն է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:
Զինամթերքի հայտնաբերում և պահեստավորում
Փետրվարի 21-ին ժամը 12:15-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա․ Գ․-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների 35 հասցեի մոտակայքում հայտնաբերվել է զինամթերք: Ժամը 12:20-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խումբը «ՈՒԱԶ» մակնիշի 963vv01 պ/հ ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր և հայտնաբերել՝ երկու միավոր «Ф-1» տիպի ձեռքի նռնակ: Հայտնաբերված զինամթերքը պահեստավորվել է հետագա վնասազերծման համար: Աշխատանքն ավարտելուց հետո սակրավորական խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր՝ ժամը 12:50-ին:
Կենցաղային պատահարներ
Փետրվարի 21-ին ժամը 17:46-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Հ․ Հ․-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ադմ. Իսակովի 4Ա բն 14 հասցեում փակվել է բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 17:48-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈՒԱԶ» մակնիշի առանց պ/հ N 8 ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր և բացել դուռը: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 18:17-ին: