ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ ԱՐՏԱԿԱՐԳՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ 03.04.2021թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 04.04.2021թ. ժ. 09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

04-04-2021


Տեխնածին պատահարներ
 
Հրդեհ
 
            Ապրիլի  3-ին ժամը 19:58-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. լ-նտ Գ.Հ-ից  տեղեկություն է ստացվել, որ ժամը 19:56-ին ահազանգման կենտրոն զանգ է ստացվել Մարտունի քաղաքի Պ.Սևակ փողոցում բռնկված  հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է ավտոմեքենա: Ժամը 19:57-ին Մարտունու  ՀՓՄ-ից «ԿամԱԶ» մակնիշի 949vv01 պ/հ հրշեջ մեքենան մեկ մարտական հաշվարկով մեկնել է կանչի վայր, որը տեղ է հասել ժամը 19:59-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:10-ին, մարվել`20:25-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը  20:30-ին:
           Ըստ Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. լ-նտ Գ.Հ-ից ստացված  տեղեկության` նախնական տվյալներով այրվել է Մարտունի քաղաքի  բնակիչ  Ա․Ղ-ին (1990թ  ծնվ.) պատկանող  «ВАЗ-2107» մակնիշի 36GC028 պ/հ ավտոմեքենայի սրահը մասնակի :
          Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ԱԱԾ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ՆԳՆ  ոստիկանության Մարտունու  շրջանային ոստիկանության բաժին:
          Դեպքի առթիվ ստուգում  է  իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:
 
Զինամթերքի  պահեստավորում
 
        Ապրիլի 3-ին ժամը 11:40-ին  Ասկերանի շրջանային  ԱԻ  բաժնի  ԱԿ դիսպետչեր, փ/ծ լ-նտ Ա.Բ-ից  ահազանգ է ստացվել, որ ժամը 11:40-ին Ասկերանի ԱԻ բաժնի սակրավորական խումբը  «ՈՒԱԶ» մակնիշի 913vv01 պ/հ ավտոմեքենայով  մեկնել է   Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի տարածք  02.04.2021թ  ժամը  16:37-ին  հայտնաբերված զինամթերքը  պահետավորելու նպատակով :Տեղ հասնելուց պարզվել է,որ հայտնաբերվածը մեկ միավոր «СМЕРЧ» տիպի հրթիռի կրիչ է պայթած վիճակում: Տվյալ զինամթերքը տեղափոխվել է Ասկերանի ՀՓՄ տարածք՝ պահեստավորման: Աշխատանքն ավարտելուց հետո սակրավորական խումբը վերադարձել է  մշտական տեղակայման վայր՝ ժամը 12:30-ին:
            
 Զինամթերքի հայտնաբերում
 
           Ապրիլի 3-ին  ժամը 18:57-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա․Ա-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Նոր Արեշ 52 հասցեում՝բնակելի տան բակում հայտնաբերել է անհայտ տիպի զինամթերք: Ահազանգը ընդունվել է ի գիտություն և փոխանցվել ԱԻՊԾ ՓՈւՎ  սարավորական խումբի պետ, փ/ծ փ/գ-տ Ս. Ս-ին արձագանքման նպատակով:
          Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ  ՆԳՆ  ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր:
 
Կենցաղային  պատահարներ
 
         Ապրիլի 3-ին ժամը 11:00-ին ԱԻՊԾ ՓՈւՎ ԱԱՀՍ 4-րդ օպերատիվ խմբի   հրամանատար, փ/ծ կ-ն  Լ.Դ-ից   տեղեկություն է ստացվել, որ ժամը 11:00-ին ՓՈւՎ  ԱԱՀՍ փրկարարները «ՈւԱԶ» մակնիշի  928vv01 պ/հ ավտոմեքենաներով մեկնել են Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի տարածք դիակ  տեղափոխելու նպատակով: Աշխատանքներն ավարտելուց հետո փրկարարները   վերադարձել են մշտական  տեղակայման  վայր՝  ժամը 12:50-ին:
***
        Ապրիլի 3-ին ժամը 13:55-ին Ասկերանի շրջանային  ԱԻ  բաժնի  ԱԿ դիսպետչեր, փ/ծ լ-նտ Ա.Բ-ից  տեղեկություն է ստացվել, որ ժամը 13:55-ին Ասկերանի ՀՓՄ-ի «ԶԻԼ-131» մակնիշի  023ԼՏ29 պ/հ հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով մեկնել է Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքի տարածք տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով (ջրամատակարարում): Աշխատանքներն ավարտելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր՝ ժամը 18:30-ին:
***
         Ապրիլի 3-ին ժամը 20:03-ին  քաղաքացի Շ․Ս-ից   ահազանգ է ստացվել, որ  իրեն պատկանող «Nissan»  մակնիշի 36 MN 365 պ/հ ավտոմեքենայով  Ստեփանակերտ քաղաքի Փիրումյան փողոցում մնացել է ցեխի մեջ, անհրաժեշտ է փրկարարների  օգնությունը:  Ժամը 20:04-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը «ՈՒԱԶ» մակնիշի N8 ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր օգնություն ցուցաբերելու նպատակով: Համապատասխան օգնություն  ցուցաբերելուց  հետո հերթապահ օպերատիվ  խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր`  ժամը  21:55-ին:
***
       Ապրիլի 4-ին ժամը 07:57-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի 1-ին պահակախմբի պետ, փ/ծ կապիտան Ս.Ա-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 07:57-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի «ԿամԱԶ» մակնիշի 052ՍՍ90 պ/հ հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով մեկնել է Ասկերանի շրջանի Դաշուշեն համայնքի տարածք տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով (ջրամատակարարում):
 
Որոնողափրկարարական աշխատանքներ
 
           Ապրիլի 3-ին ժամը 09:00-ին ԱԻՊԾ ՓՈւՎ ԱԱՀՍ 4-րդ օպերատիվ խմբի   հրամանատար, փ/ծ կ-ն  Լ.Դ-ից    տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:00-ին ՓՈւՎ  ԱԱՀՍ փրկարարները «ՈւԱԶ» մակնիշի N5  ավտոմեքենայով մեկնել են «Ֆիզուլի» կոչվող տեղանք՝ որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Աշխատանքներն ավարտելուց հետո փրկարարները   վերադարձել են մշտական  տեղակայման  վայր՝  ժամը 16:25-ին :
 
Այլ զանգ
           
Տեխնիկական սպասարկում
 
         Ապրիլի 3-ին ժամը 10:33-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավագ Է.Հ-ից  տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:33-ին Մարտակերտի ՀՓՄ-ին կից Գետավանի ՀՓՋ-ի  «ԶԻԼ-130» մակնիշի 029ԼՏ29 պ/հ հրշեջ մեքենան կարբյուրատորի վերանորոգման նպատակով հանվել է մարտական հաշվարկից: Ժամը 11:40-ին հրշեջ մեքենան դրվել է մարտական հաշվարկի:
***
         Ապրիլի 3-ին ժամը 17:58-ին ԱԻՊԾ ՓՈւՎ ԱԱՀՍ 4-րդ օպերատիվ խմբի   հրամանատար, փ/ծ կ-ն  Լ.Դ-ից   տեղեկություն է ստացվել, որ ժամը 17:58-ին ՓՈւՎ  ԱԱՀՍ  «ՈւԱԶ» մակնիշի  928vv01 պ/հ ավտոմեքենան   խաչուկների  փոխարինման նպատակով հանվել է մարտական հաշվարկից  և մեկնել Ստեփանակերտ քաղաքի Դուդինի փողոց ՝արհեստանոց :Ժամը 20:06-ին վերադարձել է մշտական տեղակայման վայր և դրվել մարտական հաշվարկի:
 
Ի լրացում
 
           Ապրիլի  3-ին ժամը 17:36-ին Մարտակերտի  շրջանային  ԱԻ  բաժնի  ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավագ Է.Հ-ից  տեղեկություն է ստացվել, որ ժամը 17:36-ին Մարտակերտի ՀՓՄ-ի «ԶԻԼ-130» մակնիշի 035ԼՏ29 պ/հ հրշեջ մեքենան դրվել է  մարտական հաշվարկի ,որը հանված էր 28.03.2021թ  ժամը 09:41-ին