ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 04.04.2021թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 05.04.2021թ. ժ.09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

05-04-2021


            Տեխնածին պատահարներ
 
            Զինամթերքի  պահեստավորում  
         Ապրիլի 4-ին ժամը 09:00-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խմբի պետ, փոխգնդապետ Ս. Ս-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:00-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խումբը «ՈւԱԶ» մակնիշի 963VV01 ավտոմեքենայով ԱԻՊԾ տարածքից մեկնել են Ստեփանակերտ քաղաքի Նոր Արեշ թաղամաս հայտնաբերված  զինամթերքի ոչնչացման նպատակով: Տեղ հասնելուց պարզվել է, որ հայտնաբերված զինամթերքը՝ մեկ միավոր БМ-21 տիպի հրթիռը տեղափոխել են ԱԻՊԾ տարածք պահեստավորման նպատակով: Աշխատանքներն ավարտելուց հետո սակրավորները վերադարձել են մշտական տեղակայման վայր` ժամը 09:40-ին:    
***
            Ապրիլի 4-ին ժամը 09:08-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ  Յ. Գ-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում հայտնաբերվել է անհայտ տիպի զինամթերք: Ժամը 09:45-ին  ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խումբը «ՈւԱԶ» մակնիշի 963VV01 պ/հ ավտոմեքենայով ԱԻՊԾ տարածքից  մեկնել է նշված վայր՝ հայտնաբերված  զինամթերքի ոչնչացման նպատակով: Տեղ հասնելուց պարզվել է, որ հայտնաբերված  զինամթերքը՝ չորս միավոր ՀՄՄ-2 տիպի 33մմ  արկերը տեղափոխել են ԱԻՊԾ տարածք պահեստավորման նպատակով: Աշխատանքներն ավարտելուց հետո սակրավորները վերադարձել են մշտական տեղակայման վայր` ժամը 10:45-ին:
***
            Ապրիլի 4-ին ժամը 15:03-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ավագ ենթասպա Գ. Խ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 15:01-ին Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի տարածքում հայտնաբերվել է անհայտ տիպի զինամթերք: Ժամը 15:16-ին Ասկերանի ՀՓՄ-ից սակրավորները «ՈւԱԶ» մակնիշի 913VV01 պ/հ ավտոմեքենայով մեկնել են նշված վայր՝ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման նպատակով: Տեղ հասնելուց պարզվել է, որ հայտնաբերված զինամթերքը՝ մեկ միավոր БМ-21 տիպի հրթիռի պայթուցիչը տեղափոխել են Ասկերանի ՀՓՄ-ի տարածք պահեստավորման նպատակով: Աշխատանքներն ավարտելուց հետո սակրավորները վերադարձել են մշտական տեղակայման վայր` ժամը 15:58-ին:
 
          Զինամթերքի հայտնաբերում
            Ապրիլի 4-ին ժամը 20:31-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի  դիսպետչեր, փ/ծ ենթասպա Ա. Ա-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 20:28-ին Մարտակերտի շրջանի «510 բազա» կոչվող տեղանքում նախնական տվյալներով հայտնաբերվել է տարբեր տեսակի զինամթերքներ: Ահազանգը ընդունվել է ի գիտություն և փոխանցվել ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խումբի պետ, փ/ծ փոխգնդապետ Ս. Ս-ին արձագանքման նպատակով:
 
             Կենցաղային  պատահարներ       
           Ապրիլի 4-ին ժամը 10:04-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի  դիսպետչեր, փ/ծ ավագ ենթասպա Գ. Խ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:03-ին Ասկերանի ՀՓՄ-ից «ՈւՐԱԼ-375» մակնիշի 935VV01 պ/հ  հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքի տարածք՝ տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով (ջրամատակարարում): Աշխատանքներն ավարտելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 12:40-ին:
***
           Ապրիլի 4-ին ժամը 12:46-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի  դիսպետչեր, փ/ծ ավագ ենթասպա Գ. Խ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:45-ին Ասկերանի ՀՓՄ-ից «ՈւՐԱԼ-375» մակնիշի 935VV01 պ/հ  հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի տարածք՝ տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով (ջրամատակարարում): Աշխատանքներն ավարտելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 16:47-ին:
***
            Ապրիլի 4-ին  ժամը 21:45-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Է. Դ-ից  ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 12 շենք բն. 20 հասցեում փակվել է բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 21:47-ին ՓՈւՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի առանց պ/հ ավտոմեքենայով մեկնել է նշված վայր և բացել դուռը: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 22:14-ին:
***
           Ապրիլի 5-ին ժամը 07:45-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի 2-րդ պահակախմբի պետ, փ/ծ կապիտան Ա.Հ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 07:45-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի «ԿԱՄԱԶ-53228» մակնիշի 052ՍՍ90 պ/հ հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է Ասկերանի շրջանի Դաշուշեն համայնքի տարածք՝ (ջրամատակարարում): Աշխատանքներն ավարտելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակա յման վայր: 
 
              Այլ զանգեր
             Ապրիլի 4-ին ժամը 09:52-ին Շուշիի ՇԱԻԲ պետ, փ/ծ փոխգնդապետ Կ. Ա-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:51-ին Շուշիի ՇԱԻԲ-ից հրշեջ-փրկարարները «ՈւԱԶ» մակնիշի 954VV01 պ/հ ավտոմեքենայով մեկնել են Լիսագոր համայնքի տարածք՝ խմելու ջուր տեղափոխելու նպատակով: Աշխատանքներն ավարտելուց հետո հրշեջ-փրկարարները վերադարձել են մշտական տեղակայման վայր՝  ժամը 10:16-ին:

 

          Հետախուզական և պայթեցման աշխատանքներ

           Ապրիլի 5-ին ժամը 07:30-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խմբի պետ, փոխգնդապետ Ս. Ս-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 07:30-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խումբը «ՈւԱԶ» մակնիշի 963VV01  և երկու «ՈւԱԶ» մակնիշի առանց պ/հ ավտոմեքենաներով ԱԻՊԾ տարածքից մեկնել են Մարտակերտի շրջան՝ հետախուզական և պայթեցման աշխատանքներ իրականացնելու նպատակով: