ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 05.04.2021թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 06.04.2021թ. ժ.09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

06-04-2021


 
              Տեխնածին պատահարներ
              Զինամթերքի հայտնաբերում
              Ապրիլի 5-ին ժամը 11:47-ին  Մարտակերտի շրջանային  ԱԻ  բաժնի  ԱԿ դիսպետչեր, փ/ծ ենթասպա  Հ.Ա-ից  տեղեկություն է ստացվել, որ  Դրմբոն  համայնքի  բնակիչ Ա. Հ-ն համայնքի տարածքում հայտնաբերել է նախնական տվյալներով մեկ միավոր գնդիկաբեկորային ավիառումբ: Հաղորդագրությունը ընդունվել է ի գիտություն և փոխանցվել ԱԻՊԾ ՓՈՒՎ սակրավորական խմբի պետ փ/ծ փոխգնդապետ Ս.Ս-ին արձագանքման համար:
               Հաղորդագրությունը  փոխանցվել է ԱՀ ՊԲ, ԱՀ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ  մասեր:            
***
               Ապրիլի 5-ին ժամը 19:59-ին  Մարտակերտի շրջանային  ԱԻ  բաժնի  ԱԿ դիսպետչեր, փ/ծ ենթասպա  Հ.Ա-ից  տեղեկություն է ստացվել, որ  Մարտակերտ քաղաքի  բնակիչ  Է.Գ-ն Մատաղիս համայնքի հարակից դաշտերում հայտնաբերել է նախնական տվյալներով մեկ միավոր կասետային ռումբ: Հաղորդագրությունը ընդունվել է ի գիտություն և փոխանցվել ԱԻՊԾ ՓՈՒՎ սակրավորական խմբի պետ փ/ծ փոխգնդապետ Ս.Ս-ին արձագանքման համար:
               Հաղորդագրությունը  փոխանցվել է ԱՀ ՊԲ, ԱՀ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ  մասեր:            
 
               Զինամթերքի հայտնաբերում և ոչնչացում
                Ապրիլի 5-ին  ժամը 11:40-ին  Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր,  փ/ծ ենթասպա Հ.Հ-ից  տեղեկություն է ստացվել,  որ ժամը  11:31-ի սահմաներում ԱԻՊԾ  Ասկերանի շրջանի Շոշ համայնքի ղեկավար Է.Ա-ն համայնքի տարածքում տան բակում հայտնաբերել է անհայտ տիպի զինամթերք: Ժամը 14:31-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խումբը «ՈւԱԶ» մակնիշի  N4 առանց պ/հ ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր: Տեղ հասնելուց պարզվել է, որ հայտնաբերված զինամթերքը պայթած է և իրենից վտանգ չի ներկայացնում: Աշխատանքներն ավարտելուց հետո սակրավորական խումբը  վերադարձել է մշտական  տեղակայման վայր ՝ ժամը 16:10-ին :
              Հաղորդագրությունը  փոխանցվել է ԱՀ ՊԲ, ԱՀ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ  մասեր:            
 
               Զինամթերքի ոչնչացում
               Ապրիլի 5-ին ժամը 11:35-ին «The HALO Trust» ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպության հերթապահ Մ.Ի-ից տեղեկություն է ստացվել, որ 2 միավոր կասետային ռումբ ոչնչացնելու նպատակով ժամը 12:00-ին և ժամը 12:30-ին Մարտունու շրջանի Հերհեր համայնքի տարածքում «The HALO Trust» ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպության սակրավորների կողմից իրականացվելու է երկու պայթյուն ընդհանուրը 500 գ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ:
         Հաղորդագրությունը փոխանցվել է Մարտունու ԱԿ, ԱՀ ՊԲ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր :
                  4 47 72
***
             Ապրիլի 5-ին ժամը 11:39-ին ԱՀ Հումանիտար ականազերծման կենտրոնի աշխատակից Ա.Հ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:10-ին, 12:11-ին, 12:40-ին և 12:41-ին, Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի տարածքում հումանիտար ականազերծման կենտրոնի աշխատակիցների  կողմից՝  տարբեր տեսակի զինամթերքներ ոչնչացնելու նպատակով,  իրականացվելու է չորս  պայթյուն  ամեն մի պայթյունը 13,400 գ տրոտիլի  էկվիվալենտ  հզորությամբ  կորդինատներ (X-0649286,    Y-4413678):
          Հաղորդագրությունը փոխանցվել է Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի, «The HALO Trust» ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպության դիսպետչերներին, ԱՀ ՆԳՆ ոստիկանության,  ԱՀ ՊԲ  և ԱՀ ԱԱԾ օպերատիվ հերթապահ մասեր:
***
               Ապրիլի 5-ին ժամը 12:13-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խմբի պետ, փոխգնդապետ  Ս.Ս-ից տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում սակրավորական խմբի կողմից հետախուզական աշխատանքներ իրականացնելու ժամանակ հայտնաբերվել է մեկ միավոր գնդիկաբեկորային ավիառումբ: Նշված զինամթերքը ոչնչացնելու նպատակով ժամը 12:26-ին իրականացվել է պայթյուն 135 գ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ (Х4454203 У8659947): Աշխատանքներն ավարտելուց հետո սակրավորական խմբերը վերադարձել են մշտական տեղակայման վայր՝ 17:45-ին:
                  Հաղորդագրությունը փոխանցվել է Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի, «The HALO Trust» ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպության դիսպետչերներին, ԱՀ ՆԳՆ ոստիկանության,  ԱՀ ՊԲ  և ԱՀ ԱԱԾ օպերատիվ հերթապահ մասեր:
***
                Ապրիլի 5-ին ժամը 11:45-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ավագ Ա.Գ-ից տեղեկություն է ստացվել, որ ԱՀ Հումանիտար ականազերծման կենտրոնի աշխատակիցների կողմից տարբեր տեսակի զինամթերքներ ոչնչացնելու նպատակով ժամը 12:00-ին, ժամը 14:45-ին և 15:30-ին Մարտունի քաղաքի Քաջավան թաղամասում իրականացվելու է երեք պայթյուն ընդհանուրը 31,600 գ տրոտիլի  էկվիվալենտ  հզորությամբ:   
    Հաղորդագրությունը փոխանցվել է «The HALO Trust» ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպության դիսպետչերին, ԱՀ ՆԳՆ ոստիկանության,  ԱՀ ՊԲ  և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր:
 
               Զինամթերքի հայտնաբերում և պահեստավորում
                Ապրիլի 5-ին ժամը 17:35-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր,  փ/ծ ենթասպա Հ.Հ-ից տեղեկություն է ստացվել, որ Ասկերանի շրջանի Լուսաձոր համայնքի բնակիչ Արայիկ Հարությունյանը ժամը 17:30-ի սահմաններում համայնքի տարածքում հայտնաբերել է մեկ միավոր չպարզված տիպի զինամթերք: Ժամը 17:54-ին Ասկերանի ՀՓՄ-ի հրշեջ-սակրավորները «ՈՒԱԶ» մակնիշի 913VV01 պ/հ ավտոմեքենայով մեկնել են դեպքի վայր պարզել, որ հայտնաբերված զինամթերքը հակատանկային կասետային ռումբ է և ժամը 19:00-ին տեղափոխել են ՀՓՄ-ի տարածք պահեստավորման:
          Հաղորդագրությունը  փոխանցվել է ԱՀ ՊԲ, ԱՀ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ  մասեր, «The HALO Trust» ոչ կառավարական հումանիտար ականազերծման  կազմակերպության հերթապահին:
              
           Հետախուզական և պայթեցման աշխատանքներ
           Ապրիլի 6-ին ժամը 07:30-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խմբի պետ, փոխգնդապետ Ս.Ս-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 07:30-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խումբը «ՈւԱԶ» մակնիշի առանց պ/հ N 2 և N 4 ավտոմեքենաներով ԱԻՊԾ տարածքից մեկնել են Մարտակերտի շրջան՝ հետախուզական և պայթեցման աշխատանքներ իրականացնելու նպատակով:
 
                Հրդեհ աղբ  
                Ապրիլի 5-ին ժամը 23:32-ին քաղաքացի Շ.Մ-ից տեղեկություն է ստացվել Ստեփանակերտ  քաղաքի Հեքիմյան 2 հասցեի մոտ բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է աղբ:  Ժամը  23:33-ին  ՓՈԻՎ  ՀՓՄ-ի «ՌԵՆՈ»  մակնիշի  956VV01  պ/հ  հրշեջ  մեքենան  իր  մարտական  հաշվարկով  մեկնել  է  դեպքի վայր: Տեղ է հասել ժամը      23:40-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:43-ին, մարվել` ժամը 23:55-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը   վերադարձել   է   մշտական տեղակայման վայր` ժամը 00:30-ին:  Ըստ  ՓՈԻՎ  ՀՓՄ-ի   3-րդ  պահակախմբի  պետ,  փ/ծ  կապիտան Մ.Մ-ի՝ այրվել է  աղբարկղերի միչի  աղբը:
          Դեպքի առթիվ ստուգումներ  է  իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:
           Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության քաղաքային վարչության  հերթապահ  մաս:
 
               Բնածին պատահարներ
               Հրդեհ
                Ապրիլի 6-ին ժամը 00:31-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի  դիսպետչեր, փ/ծ ենթասպա Հ.Հ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը   00:29-ին ահազանգման կենտրոն զանգ է ստացվել Ասկերանի շրջանային բուժմիավորում ՓԲԸ-ի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է ենթակայան: Ժամը 00:30-ին Ասկերանի ՀՓՄ-ի «Կամազ» մակնիշի 053ՍՍ90 պ/հ հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով  մեկնել է հրդեհի վայր: Տեղ է հասել ժամը 00:33-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:40-ին, մարվել` ժամը 00:55-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը   վերադարձել   է   մշտական տեղակայման վայր` ժամը 01:02-ին: Ըստ Ասկերանի  շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ենթասպա Հ.Հ-ից ստացված տեղեկության` նախնական տվյալներով ենթակայանի մոտակա տարածքում այրվել է մոտ 3 մ2 չոր խոտատարածք:
             Դեպքի առթիվ հետաքննություն է  իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:
            Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ  մասեր:
 
              Կենցաղային կանչեր
              Ապրիլի 5-ին ժամը 09:20-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ենթասպա Հ.Հ-ից տեղեկություն է ստացվել, որ ՀՓՄ-ի «ՈւԱԶ» մակնիշի 913VV01 պ/հ ավտոմեքենայով մեկ մարտական հաշվարկ է մեկնել ԱՀ ՆԳՆ Ասկերանի ոստիկանության անձնագրայի բաժնի դուռը բացելու նպատակով: Օգնություն ցուցաբերելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել  է  մշտական  տեղակայման վայր` ժամը 09:39-ին:
***
              Ապրիլի 5-ին ժամը 11:44- Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի  դիսպետչեր, փ/ծ ենթասպա Հ.Հ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11:44-ին Ասկերանի ՀՓՄ-ի «Ուրալ-375» մակնիշի 935VV01 պ/հ հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով  մեկնել է Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի տարածք՝ տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով (ջրամատակարարում): Օգնություն ցուցաբերելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 15:22-ին:
***
              Ապրիլի 5-ին ժամը 15:36-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի  դիսպետչեր, փ/ծ ենթասպա Հ.Հ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը   15:36-ին Ասկերանի ՀՓՄ-ի «Ուրալ-375» մակնիշի 935VV01 պ/հ հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով  մեկնել է Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի տարածք՝ տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով (ջրամատակարարում): Օգնություն ցուցաբերելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 18:15-ին:
***
          Ապրիլի 5-ին  ժամը  23:01-ին  քաղաքացի Կ.Գ-ից ահազանգ է ստացվել, որ  Ստեփանակերտ քաղաքի  Շիրվանզադե  2 բն 18  հասցեում  փակվել  է բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 23:03-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը  «ՈՒԱԶ»  մակնիշի  առանց  պ/հ  N 8 ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր օգնություն ցուցաբերելու: Մինչև հերթապահ խմբի կանչի վայր հասնելը պարզվել է, որ դուռը բացել են սեփական ուժերով: Ճանապարհից հերթապահ օպերատիվ խումբը  վերադարձել է մշտական տեղակայման վայր՝ 23:12-ին:
           097 27 72 00
***
         Ապրիլի 6-ին ժամը 07:43-ին ԱԻՊԾ ՓՈՒՎ ՀՓՄ-ի 3-րդ պահակախմբի պետ,  փ/ծ կապիտան Մ.Մ-ից տեղեկություն  է ստացվել, որ ժամը 07:43-ին ԱԻՊԾ ՓՈՒՎ      ՀՓՄ-ի  «Կամազ»  մակնիշի  052UU90   պ/հ   հրշեջ  մեքենան  իր  մարտական հաշվարկով  մեկնել է Ասկերանի շրջանի Դաշուշեն համայնքի տարածք՝ տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով (ջրամատակարարում):
                  53 26
 
          Օձի հայտնաբերում
           Ապրիլի 6-ին ժամը 07:20-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ի.Գ-ից  ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մ.Մաշտոցի 7 հասցեում օձ է հայտնաբերվել: Ժամը 07:23-ին ՓՈւՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի առանց պ/հ N 5 ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր` օգնություն ցուցաբերելու նպատակով: Որոնողական աշխատանքների արդյունքում օձը չի հայտնաբերվել: Աշխատանքներն ավարտելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 07:45-ին:
 
         Այլ զանգ  
        Որոնողափրկարարական աշխատանքներ
        Ապրիլի 5-ին ժամը 09:15-ին ԱԻՊԾ ՓՈւՎ ԱԱՀՍ 2-րդ օպերատիվ խմբի  հրամանատար, փ/ծ կ-ն  Տ.Հ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:00-ին ՓՈւՎ ԱԱՀՍ փրկարարները «ՈւԱԶ» մակնիշի առանց պ/հ N 5 ավտոմեքենայով մեկնել են Հադրութի շրջանի «Ջաբրաիլ» կոչվող տեղանք՝ որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Աշխատանքներն ավարտելուց հետո փրկարարները վերադարձել են մշտական  տեղակայման  վայր՝  ժամը 19:56-ին:
 
         
            Տեխնիկական սպասարկում 
            Ապրիլի 5-ին ժամը 09:30-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ենթասպա Հ.Ա-ից  տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:33-ին Մարտակերտի ՀՓՄ-ի «ԶԻԼ-130» մակնիշի 946 vv 01 պ/հ հրշեջ մեքենան էլեկտրասնուցման համակարգի  վերանորոգման նպատակով հանվել է մարտական հաշվարկից:

***

           Ապրիլի 5-ին ժամը 09:46-ին ԱԻՊԾ ՓՈՒՎ ՀՓՄ-ի պահակախմբի պետ, փ/ծ կ-ն Մ.մարտիրոսյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:46-ին ՓՈՒՎ ՀՓՄ-ի «ԶԻԼ-131» մակնիշի 016ԼS29 պ/հ հրշեջ ավտոսանդուղքը հանվել է մարտական հաշվարկից տեխնիկական սպասարկման նպատակով: Ժամը 14:42-ին մեքենան դրվել է մարտական հաշվարկի: