ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 07.06.2021թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 08.06.2021թ. ժ.09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

08-06-2021


Տեխնածին պատահարներ
 
ՃՏՊ

Հունիսի 7-ին ժամը 11:28-ին ՀՀ ՃԿԱԿ ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Ա. Կ-ից տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ 40-րդ կմ վրա տեղի է ունեցել ՃՏՊ: Նախնական տվյալներով ՀՀ Վայոց ձորի մարզի Սալի գյուղի բնակիչ Տ.Ղ-ն (1991թ.ծնվ.) իր վարած «Mitsudishi pajero io» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը: Ժամը 11:30-ին Շուշիի ՇԱԻԲ-ից  հրշեջ-փրկարարները «УАЗ» մակնիշի 954VV01 պ/հ ավտոմեքենայով մեկնել են կանչի վայր՝ օգնություն ցուցաբերելու նպատակով: Հրշեջ-փրկարարները վարորդ Տ. Ղ-ին և ուղևոր ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչ Ռ.Վ-ին (1989թ.ծնվ.) տեղափոխել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: Ըստ բժիշկներից ստացված տեղեկության տուժածների վիճակը գնահատվել է բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Օգնություն ցուցաբերելուց հետո  հրշեջ-փրկարարները վերադարձել են մշտական տեղակայման վայր` ժամը 14:40-ին:
             Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր:
 
            Զինամթերքի հայտնաբերում և ոչնչացում

            Հունիսի 7-ին ժամը 17:37-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա. Ա-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մետաքսագործների 106 հասցեում հայտնաբերվել է անհայտ տիպի զինամթերք: Ժամը 17:38-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խումբը «ՈւԱԶ» մակնիշի 963VV01 պ/հ ավտոմեքենայով մեկնել են նշված վայր՝ զինամթերքի ոչնչացման նպատակով: Ժամը 18:15-ին իրականացրել է պայթյուն՝ մեկ միավոր հրթիռակասետային ռումբ 135գ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ, հետևյալ կորդինատներով X1411866 Y8649966: Աշխատանքներն ավարտելուց հետո սակրավորական խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 18:30-ին:
              Հաղորդագրությունը փոխանցվել «The HALO Trust» ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպության դիսպետչերին, ԱՀ ՊԲ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր:
 
            Զինամթերքի ոչնչացում

            Հունիսի 7-ին ժամը ժամը 11:05-ին  ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խմբի պետ, փոխգնդապետ Ս. Ս-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11:05-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խումբը «ՈւԱԶ» մակնիշի 992VV01 պ/հ ավտոմեքենայով մեկնել է Ասկերանի շրջանի Մխիթարաշեն համայնքի տարածք՝ 05.06.2021թ.  հայտնաբերված զինամթերքի ոչնչացման նպատակով: Ժամը 12:40-ին իրականացվել է պայթյուն՝  1կգ 280գ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ՝ ոչնչոցվել է երեք միավոր կասետային ռումբ: Աշխատանքներն ավարտելուց հետո սակրավորական խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 13:01-ին:           
            Հաղորդագրությունը փոխանցվել Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի և «The HALO Trust» ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպության դիսպետչերներին, ԱՀ ՊԲ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր:
***
             Հունիսի 7-ին ժամը 11:13-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի  դիսպետչեր, փ/ծ ենթասպա Է.Հ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11:35-ին Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ համայնքի հարակից տարածքում հումանիտար ականազերծման կենտրոնի աշխատակիցների կողմից՝ զինամթերք ոչնչացնելու նպատակով, իրականացվելու է պայթյուն 10կգ 600գ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ, ոչնչացվել է տարբեր տեսակի զինամթերք:
             Հաղորդագրությունը փոխանցվել «The HALO Trust» ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպության դիսպետչերին, ԱՀ ՊԲ, ԱՀ ՀԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր: 
                                                                             ***
             Հունիսի 7-ին ժամը 12:00-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի  դիսպետչեր, փ/ծ ենթասպա Է.Հ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:15-ին Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ համայնքի հարակից տարածքում հումանիտար ականազերծման կենտրոնի աշխատակիցների կողմից՝ զինամթերք ոչնչացնելու նպատակով, իրականացվելու է պայթյուն 7կգ 600գ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ, ոչնչացվել է տարբեր տեսակի զինամթերք:
             Հաղորդագրությունը փոխանցվել «The HALO Trust» ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպության դիսպետչերին, ԱՀ ՊԲ, ԱՀ ՀԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր: 
                                                                               ***
           Հունիսի 7-ին ժամը 13:37-ին «The HALO Trust» ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպության դիսպետչեր Մ. Ի-ից տեղեկություն է ստացվել, որ   ժամը 12:00-ին,  ժամը 12:20-ին, ժամը 12:40-ին և ժամը 13:00-ին Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի տարածքում «The HALO Trust» ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպության սակրավորների կողմից իրականացվելու է չորս պայթյուն՝ յուրաքանչյուրը 20կգ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ, ոչնչացվել է տարբեր տեսակի զինամթերք:
            Հաղորդագրությունը փոխանցվել է Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոն դիսպետչերին, ԱՀ ՊԲ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր:
  
            Զինամթերքի  պահեստավորում
              
           Հունիսի 7-ին ժամը 11:00-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խմբի պետ, փոխգնդապետ            Ս. Ս-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11:00-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խումբը «ՈւԱԶ» մակնիշի 963VV01 պ/հ ավտոմեքենայով մեկնել է Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի տարածք՝ 06.06.2021թ. հայտնաբերված մեկ միավոր 250մմ հրթիռը տեղափոխել Ասկերանի շրջանի «Փրմքե» կոչվող տարածք կենտրոնական ոչնչացման կետ՝ պահեստավորման նպատակով: Աշխատանքներն ավարտելուց հետո սակրավորները վերադարձել են մշտական տեղակայման վայր` ժամը 13:11-ին:           
            Հաղորդագրությունը փոխանցվել Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչերին, ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր:
 
             Բնածին պատահարներ
 
             Հրդեհներ             
             Չոր խոտատարածք   
     
                     
             Հունիսի 7-ին ժամը 14:54-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ենթասպա Է. Հ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 14:52-ին ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Մարտակերտի շրջանի «510 բազա» կոչվող տեղանքում՝ բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 14:53-ին Մարտակերտի ՀՓՄ-ից «УРАЛ-5557» մակնիշի 976VV01 պ/հ հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր: Տեղ չհասած պարզվել է, որ հրդեհը մարել են տեղի ուժերով: Մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 15:44-ին: Ըստ Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ենթասպա Է.Հ-ի նախնական տվյալներով այրվել է մոտ 300մ2 գարու արտ և 500մ2 չոր խոտատարածք:
            Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

                                                                             ***
             Հունիսի 7-ին ժամը 14:49-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ենթասպա Է.Հ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 14:48-ին ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Մարտակերտի շրջանի N զորամասի հրաձգարանի տարածքում՝ բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 14:49-ին Մարտակերտի շրջանի N զորամասի հրաձգարանի տարածքից Մարտակերտի  ՀՓՄ-ի «КАМАЗ-58815Լ» մակնիշի 917VV01 պ/հ հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր՝  տեղ են հասել ժամը 14:52-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:15-ին, լիկվիդացվել` ժամը 15:30-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 15:35-ին: Ըստ Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ենթասպա Է. Հ-ի նախնական տվյալներով այրվել է չոր խոտատարածք, մակերեսը ճշտվում է:
             Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

                                                                             ***
             Հունիսի 7-ին ժամը 16:07-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ենթասպա Է.Հ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 16:04-ին ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Մարտակերտի շրջանի N զորամասի հրաձգարանի տարածքում՝ բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 16:05-ին Մարտակերտի շրջանի N զորամասի հրաձգարանի տարածքից Մարտակերտի  ՀՓՄ-ի «КАМАЗ-58815Լ» մակնիշի 917VV01 պ/հ հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր՝  տեղ են հասել ժամը 16:06-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:09-ին, լիկվիդացվել` ժամը 16:13-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 16:15-ին: Ըստ Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ենթասպա Է. Հ-ի նախնական տվյալներով այրվել է չոր խոտատարածք՝ մոտ 20մ2:
             Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

                                                                             ***
             Հունիսի 7-ին ժամը 16:29-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ենթասպա Է. Հ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 16:28-ին ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Մարտակերտի շրջանի N զորամասի հրաձգարանի տարածքում՝ բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 16:29-ին Մարտակերտի շրջանի N զորամասի հրաձգարանի տարածքից Մարտակերտի   ՀՓՄ-ի «КАМАЗ-58815Լ» մակնիշի 917VV01 պ/հ հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր՝  տեղ են հասել ժամը 16:30-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:34-ին, լիկվիդացվել` ժամը 16:39-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 16:40-ին: Ըստ Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ենթասպա Է. Հ-ի նախնական տվյալներով այրվել է չոր խոտատարածք՝ մոտ 30մ2:
             Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:
 
             Կենցաղային  պատահարներ     
                    
             Հունիսի 7-ին ժամը 10:37-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի  դիսպետչեր, փ/ծ ենթասպա Է. Հ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:37-ին Մարտակերտի ՀՓՄ-ից «УРАЛ-5557» մակնիշի 976VV01 պ/հ հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է Մարտակերտի շրջանի Մաղավուզ համայնքի տարածք՝ տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով (ջրամատակարարում): Աշխատանքներն ավարտելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 14:09-ին:

                                                                             ***
           Հունիսի 7-ին ժամը 16:38-ին Շուշիի ՇԱԻԲ պետ, փ/ծ փոխգնդապետ Կ.Ա-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 16:37-ին Շուշիի ՇԱԻԲ-ից հրշեջ-փրկարարները «ՈւԱԶ» մակնիշի 954VV01 պ/հ ավտոմեքենայով մեկնել են Գորիս-Ստեփանակերտ 40-րդ կմ վրա տեղի ունեցած ՃՏՊ-ի վայր՝ տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով՝ («Mitsudishi pajero io ավտոմեքենան ձորից հանելու), տեղ են հասել՝ ժամը 17:19-ին: Աշխատանքներն ավարտելուց հետո հրշեջ-փրկարարները վերադարձել են մշտական տեղակայման վայր՝  ժամը 19:43-ին:
            Հունիսի 7-ին ժամը 19:20-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի  դիսպետչեր, փ/ծ ենթասպա Է. Հ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:37-ին Մարտակերտի ՀՓՄ-ից «УРАЛ-5557» մակնիշի 976VV01 պ/հ հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է Մարտակերտի շրջանի Մաղավուզ համայնքի տարածք՝ տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով (ջրամատակարարում): Աշխատանքներն ավարտելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 06:25-ին:
 
             Այլ զանգեր

             Հունիսի 7-ին ժամը 10:30-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի  դիսպետչեր, փ/ծ ենթասպա Է. Հ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:30-ին Մարտակերտի ՀՓՄ-ի «ЗИЛ-130» մակնիշի 013ԼՏ29 պ/հ հրշեջ մեքենան հանվել է մարտական հաշվարկից և հանձնվել է «Վարանդաշին» ՍՊԸ:
                                                                             ***
           Հունիսի 7-ին ժամը 10:40-ին ԱԻՊԾ կապի բաժնի պետ, փ/ծ գնդապետ Կ.Ա-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:40-ին կապի բաժնի ծառայողները ԱԻՊԾ տարածքից «ՈւԱԶ» մակնիշի 987vv01 պ/հ ավտոմեքենան մեկնել են Ասկերանի շրջանի տարածք՝ կապի  բարելավման և սարքավորումների տեղադրման նպատակով: Աշխատանքները ավարտելուց հետո կապի բաժնի ծառայողները վերադարձել են մշտական տեղակայման վայր՝ ժամը 13:05-ին:

                                                                             ***
            Հունիսի 7-ին ժամը 11:40-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ավագ ենթասպա Գ.Խ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11:38-ին Ասկերանի ՀՓՄ-ից «УАЗ» մակնիշի 983VV01 պ/հ ավտոմեքենան մեկնել է ԱԻՊԾ տարածք՝ լոգոններ կպցնելու նպատակով:
                                                                             ***
           Հունիսի 7-ին ժամը 11:50-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի 2-րդ պահակախմբի պետ, փ/ծ կապիտան                 Ա. Հ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11:50-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի «КАМАЗ-53229» մակնիշի 047ՍՍ90 պ/հ հրշեջ մեքենան հանվել է մարտական հաշվարկից և տեղափոխվել Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի տարածք պահպանման բաժանմունք՝  մշտական տեղակայման վայր հաստատվելու նպատակով: Տեղ է հասել ժամը 14:30-ին և դրվել մարտական հաշվարկի:

                                                                             ***
           Հունիսի 7-ին ժամը 20:08-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ավագ ենթասպա Գ.Խ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 20:06-ին Ասկերանի ՀՓՄ-ի «ЗИЛ-130» մակնիշի 021ԼՏ29 պ/հ հրշեջ մեքենան հանվել է մարտական հաշվարկից և տեղափոխվել ՓՈւՎ ՀՓՄ տարածք՝  մշտական տեղակայման վայր հաստատվելու նպատակով: Տեղ է հասել ժամը 20:40-ին և դրվել մարտական հաշվարկի:
 
            Որոնողոփրկարարական աշխատանքներ

           Հունիսի 7-ին ժամը 09:10-ին ԱԻՊԾ ՓՈւՎ ԱԱՀՍ հրամանատար, փ/ծ մայոր                                     Մ. Ղ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:10-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խումբը և ԱԱՀՍ փրկարարները «ՈւԱԶ» մակնիշի 613VV01 պ/հ ավտոմեքենայով մեկնել են Մարտունու շրջանի «Ֆիզուլի» կոչվող տարածք՝ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Որոնողափրկարարական աշխատանքները ավարտելուց հետո սակրավորական խումբը և փրկարարները վերադարձել են մշտական տեղակայման վայր՝ ժամը 19:10-ին:
                                                                             ***
 Հունիսի 8-ին ժամը 07:10-ին ԱԻՊԾ ՓՈւՎ ԱԱՀՍ հրամանատար, փ/ծ մայոր Մ.Ղ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 07:10-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խումբը և ԱԱՀՍ փրկարարները «ՈւԱԶ» մակնիշի 994VV01 պ/հ ավտոմեքենայով մեկնել են Մարտունու շրջանի «Ֆիզուլի» կոչվող տարածք՝ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով:
 
Անվտանգության ապահովում

            Հունիսի 7-ին ժամը 12:40-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի  դիսպետչեր, փ/ծ ենթասպա Է. Հ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 07:03-ին Մարտակերտի ՀՓՄ-ից «КАМАЗ-58815Լ» մակնիշի 917VV01 պ/հ հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է Մարտակերտի շրջանի N զորամասի հրաձգարան, անվտանգությանն ապահովելու նպատակով: Անվտանգությունն ապահովելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր՝ ժամը 19:10-ին:
 
            Տեխնիկական սպասարկում 

   Հունիսի 7-ին ժամը 14:00-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի 2-րդ պահակախմբի պետ, փ/ծ կապիտան                 Ա. Հ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 14:00-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի «ЗИЛ-131» մակնիշի 016ԼՏ29 պ/հ հրշեջ մեքենան հանվել է մարտական հաշվարկից` տեխնիկական սպասարկման նպատակով (ՏՍ-1): Ժամը 16:00-ին հրշեջ մեքենան դրվել է մարտական հաշվարկի:

                                                                             ***
           Հունիսի 7-ին ժամը 16:00-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի 2-րդ պահակախմբի պետ, փ/ծ կապիտան                 Ա. Հ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 16:00-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի «КАМАЗ-53228» մակնիշի 052ՍՍ90 պ/հ հրշեջ մեքենան հանվել է մարտական հաշվարկից` տեխնիկական սպասարկման նպատակով (ՏՍ-1): Ժամը 18:00-ին հրշեջ մեքենան դրվել է մարտական հաշվարկի: