ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 08.06.2021թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 09.06.2021թ. ժ.09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

09-06-2021


     Տեխնածին պատահարներ
    Հրդեհ բնակելի տուն

    Հունիսի 8-ին ժամը 18:37-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Մ.Թ-ից  ահազանգ է ստացվել Ստեփանակերտ քաղաքի Վ.Համբարձումյան 29 հասցեում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն: Ժամը 18:38-ին ՓՈւՎ ՀՓՄ-ից «Կամազ» մակնիշի 972VV01 պ/հ հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով  մեկնել է  դեպքի վայր: Տեղ է հասել ժամը 18:45-ին (վերադարձ՝ ժամը 20:14-ին): Ժամը 18:39-ին դեպքի վայր է ուղարկվել ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը «ՈՒԱԶ» մակնիշի 989VV01 պ/հ ավտոմեքենայով: Տեղ է հասել ժամը 18:46-ին (վերադարձ՝ ժամը 20:15-ին): Հաղորդվել է «Արցախէներգո» ՓԲԸ, «Արցախգազ» ՓԲԸ, «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ: Ժամը   18:43-ին օգնության է մեկնել ՓՈւՎ ՀՓՄ-ի  «Կամազ» մակնիշի  973VV01  պ/հ  հրշեջ մեքենան` իր  մարտական  հաշվարկով: Տեղ է հասել ժամը 18:50-ին (վերադարձ ժամը՝ 20:58-ին): Ժամը   18:58-ին օգնության է մեկնել ՓՈւՎ ՀՓՄ-ի  «Կամազ» մակնիշի  052ՍՍ90  պ/հ  հրշեջ մեքենան` իր  մարտական  հաշվարկով: Տեղ է հասել ժամը 19:10-ին (վերադարձ ժամը՝ 22:37-ին): Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:32-ին, մարվել`ժամը 21:49-ին: Ըստ ՓՈԻՎ ՀՓՄ-ի 3-րդ պահակախմբի ջոկի հրամանատար, փ/ծ ավագ լեյտենանտ Է.Ս-ի` նախնական  տվյալներով այրվել է Ստեփանակերտ քաղաքի Վ.Համբարձումյան 29 հասցեի բնակիչ Է.Ս-ին պատկանող բնակելի տունը լրիվությամբ, իսկ Վ.Համբարձումյան 31 հասցեի բնակիչ Լ.Ա-ի բնակելի տունը՝ մասնակի: Հրդեհաշիջմանը օգնել է «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ պատկանող մեկ ջրատար ավտոմեքենա:
           Դեպքի առթիվ ստուգումներ  է  իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:
          Հաղորդագրությունը  փոխանցվել  ԱՀ ոստիկանության, ԱՀ ԱԱԾ հերթապահ  մասեր:   

    Զինամթերքի հայտնաբերում և ոչնչացում
    
    Հունիսի 8-ին ժամը 19:16-ին քաղաքացի Ժ.Ա-ից տեղեկություն է ստացվել, որ Ստեքանակերտ քաղաքի Գ.Լուսավորիչ փողոցում հայտնաբերել է 1 միավոր անհայտ տիպի զինամթերք: Ժամը 19:20-ին ԱԻՊԾ ՓՈՒՎ սակրավորական խումբը «ՈւԱԶ» մակնիշի 963vv01 պ/հ ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր: Ժամը 20:10-ին նշված հասցեում իրականացվել է պայթյուն՝ 1 միավոր հրթիռակասետային ռումբ, 135գր տրոտիլի  էկվիվալենտ  հզորությամբ ,x 44910393,y 8650204 կորդինատներով: Աշխատաշխատանքներն ավարտելուց հետո սակրավորները վերադարձել  են մշտական տեղակայման վայր`ժամը 20:35-ին:
  
   Հաղորդագրությունը  փոխանցվել է ԱՀ ՊԲ, ԱՀ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ  մասեր:           
 
   Զինամթերքի    ոչնչացում
                                                                
   Հունիսի 8-ին ժամը 11:30-ին ԱՀ Հումանիտար ականազերծման կենտրոնի աշխատակից Ա.Հ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11:50-ին, 11:51-ին, 12:40-ին և 12:41-ին, Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի տարածքում հումանիտար ականազերծման կենտրոնի աշխատակիցների  կողմից  տարբեր տեսակի զինամթերք ոչնչացնելու նպատակով  իրականացվելու է չորս  պայթյուն՝  յուրաքանչյուրը 6,700 գր տրոտիլի  էկվիվալենտ  հզորությամբ :  
          Հաղորդագրությունը փոխանցվել է Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի, «The HALO Trust» ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպության դիսպետչերներին, ԱՀ ՆԳՆ ոստիկանության,  ԱՀ ՊԲ  և ԱՀ ԱԱԾ օպերատիվ հերթապահ մասեր:

                                                                             ***
    Հունիսի 8-ին ժամը 11:49-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ենթասպա Հ.Ա-ից տեղեկություն է ստացվել, որ ԱՀ Հումանիտար ականազերծման կենտրոնի աշխատակիցների կողմից տարբեր տեսակի զինամթերք ոչնչացնելու նպատակով ժամը 12:15-ին և ժամը 12:55-ին Մարտակերտի շրջանի  Ներքին Հորաթաղ համայնքի տարածքում իրականացվելու է երկու պայթյուն ընդհանուրը 21,500 գր տրոտիլի  էկվիվալենտ  հզորությամբ:   
    Հաղորդագրությունը փոխանցվել է «The HALO Trust» ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպության դիսպետչերին, ԱՀ ՆԳՆ ոստիկանության,  ԱՀ ՊԲ  և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր:
        
     Զինամթերքի հայտնաբերում և պահեստավորում  

     Հունիսի 8-ին ժամը 12:08-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Գ-ից ահազանգ է ստացվել, որ ստեփանակերտ քաղաքի Առաքելյան 1ա  հասցեում  գտնվող «Շինհարթակ»ՓԲԸ-ի տարածքում   հայտնաբերել է անհայտ տիպի զինամթերք: Ժամը 12:15-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական  խումբը  «ՈւԱԶ» մակնիշի 963vv01 պ/հ ավտոմեքենայով մեկնել է   կանչի  վայր : Սակրավորների տեղ հասնելուց  պարզվել  է, որ հայտնաբերվածը  1 միավոր ականանետի ական և 1 միավոր նռնականետի նռնակ է: Հայտնաբերված զինամթերքը ժամը 12:45-ին տեղափոխել են ԱԻՊԾ տարածք՝ պահետավորման նպատակով:
            Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության  հերթապահ մաս:
     
  Բնածին պատահարներ
   Հրդեհ չոր խոտ

   Հունիսի 8-ին ժամը 16:00-ին Մարտունու  շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի  դիսպետչեր, փ/ծ ավագ Ա.Գ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 15:57-ին ահազանգման կենտրոն զանգ է ստացվել Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի Ղուրուսլու կոչվող տեղանքում   բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտ: Ժամը  15:57-ին Մարտունու ՀՓՄ-ի «Կամազ» մակնիշի 949vv01 պ/հ հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով  մեկնել է հրդեհի վայր: Տեղ է հասել՝ ժամը 16:22-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:30-ին, մարվել` ժամը 20:20-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 21:00-ին: Ըստ Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի  դիսպետչեր, փ/ծ ավագ Ա.Գ-ի  նախնական տվյալներով այրվել  է մոտ 120 հա չոր խոտատարածք  և թփուտներ, որից  80 հա գտնվում է չեզոք գոտում: Հրդեհաշիջմանը օգտագործվել է քաղաքացի Գ.Դ-ին պատկանող «Բելառուս» մակնիշի 82-1 պ/հ  տրակտորը և մասնակցել՝  ք.Ճարտարի և Մարտունու  10 բնակիչ :
             Դեպքի առթիվ հետաքննություն է  իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:
            Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ  մասեր:
                          
 
 
   Կենցաղային կանչեր

   Հունիսի  8-ին ժամը 10:11-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի  դիսպետչեր, փ/ծ ենթասպա Հ.Ա-ից  տեղեկություն է ստացվել, որ Ժամը    10:10-ին Մարտակերտի ՀՓՄ-ին կից Առաջաձորի ՀՓՋ-ից  «ԶԻԼ-131» մակնիշի 034LS29 պ/հ հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով  մեկնել է Մարտակերտի  շրջանի Առաջաձոր համայնքի տարածք՝ տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով (ջրամատակարարում): Վերադարձ  մշտական տեղակայման վայր՝ ժամը 15:19-ին:
 
                                                                             ***
    Հունիսի 8-ին ժամը 13:36-ին Մարտակերտի շրջանային  ԱԻ բաժնի ահազանգման  կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ենթասպա Հ.Ա-ից   տեղեկություն է ստացվել, որ ժամը 13:35-ին Մարտակերտի ՀՓՄ-ից «Ուրալ» մակնիշի  976vv01 պ/հ  հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով մեկնել է Մարտակերտի շրջանի Մաղավուզ համայնքի տարածք, այնուհետև քաղաք Մարտակերտ՝ տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով (ջրամատակարարում):Աշխատանքներն ավարտելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր՝ ժամը  03:16-ին:
 
                                                                               ***
     Հունիսի 8-ին ժամը 14:33-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի  դիսպետչեր, փ/ծ ենթասպա Հ.Հ-ից  տեղեկություն է ստացվել, որ Ժամը 14:32-ին Ասկերանի ՀՓՄ-ի «Կամազ» մակնիշի 053ՍՍ90 պ/հ հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով  մեկնել է Ասկերանի շրջանի Սառնաղբյոււ համայնքի տարածք՝ տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով (ջրամատակարարում): Վերադարձ  մշտական տեղակայման վայր՝ ժամը 17:18-ին:
                                                                               ***
       Հունիսի  8-ին ժամը 15:22-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի  դիսպետչեր, փ/ծ ենթասպա Հ.Ա-ից  տեղեկություն է ստացվել, որ ժամը    15:20-ին Մարտակերտի ՀՓՄ-ին կից Առաջաձորի ՀՓՋ-ից  «ԶԻԼ-433» մակնիշի 959vv01 պ/հ հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով  մեկնել է Մարտակերտի  շրջանի Առաջաձոր համայնքի տարածք՝ տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով (ջրամատակարարում): Վերադարձ  մշտական տեղակայման վայր՝ ժամը 17:11-ին:
                                                                             ***
       Հունիսի  8-ին ժամը 17:06-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի  դիսպետչեր, փ/ծ ենթասպա Հ.Ա-ից  տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի Աբովյան-Ազատամարտիկներ  փողոցներն իրար կապող կամրջի հարակից  տարածքում անգիտակից մարդ կա ընկած: ժամը 17:05-ին Մարտակերտի  ՀՓՄ-ի  «ՈւԱԶ» մակնիշի 913vv01 պ/հ հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով  մեկնել է կանչի վայր՝ օգնություն ցուցաբերելու նպատակով: Պարզվել է, որ  1989թ. ծնված, Մարտակերտի փ. Րաֆֆիի  բնակիչ  Գ.Ղ-ն իր բանջարանոցում աշխատելիս կորցրել է գիտակցությունն ու վայր ընկել: Փրկարարները նրան հանել են բանջարանոցից և Մարտակերտի շտապ օգնության մեքենայով տեղափոխել Մարտակերտի շրջանային բուժմիավորում ՓԲԸ: Ըստ Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի  դիսպետչեր, փ/ծ ենթասպա Հ.Ա-ից ստացած տեղեկության Գ.Ղ-ն գիտակցության է եկել և վիճակը գնահատվում է բավարար: Աշխատաշխատանքներն ավարտելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր`ժամը 17:37-ին:
Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ  մասեր:
 
                                                                             ***
   Հունիսի  8-ին ժամը 17:45-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս.Շ-ից  ահազանգ է ստացվել, որ  Ստեփանակերտ քաղաքի  Իսակով 1 բն 8 հասցեում  փակվել  է բնակարանի մուտքի դուռը, որտեղ գտվում է անչափահաս երեխա՝ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 17:48-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը  «ՈՒԱԶ»  մակնիշի  928vv01 պ/հ  ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր և բացել դուռը: Օգնություն  ցուցաբերելուց  հետո հերթապահ օպերատիվ  խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 18:10-ին:
                                                                              ***
  Հունիսի  8-ին ժամը 00:02-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ն.Ա-ից  ահազանգ է ստացվել, որ  Ստեփանակերտ քաղաքի  Մաշտոցի 8 բն 28 հասցեում  փակվել  է բնակարանի մուտքի դուռը, որտեղ գտվում է անչափահաս երեխա՝ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 00:05-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը  «ՈՒԱԶ»  մակնիշի  928vv01 պ/հ  ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր և բացել դուռը: Օգնություն  ցուցաբերելուց  հետո հերթապահ օպերատիվ  խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 00:25-ին:
        
     Որոնողափրկարարական աշխատանքներ

     Հունիսի 9-ին ժամը 08:25-ին ԱԻՊԾ ՓՈւՎ ԱԱՀՍ 2-րդ օպերատիվ խմբի ջոկի հրամանատար, փ/ծ  լեյտենանտ Ա.Թ-ից  տեղեկություն է ստացվել,  որ  ժամը          08:24-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խումբը և ԱԱՀՍ փրկարարները «ՈւԱԶ» մակնիշի առանց պ/հ N 15 ավտոմեքենայով մեկնել են Հադրութի շրջանի որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով:
                                                              
    Այլ զանգեր

    Հունիսի 8-ին ժամը 10:23-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր,  փ/ծ  ենթասպա Հ.Ա-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:21-ին Մարտակերտի  ՀՓՄ-ի «ՈՒԱԶ» մակնիշի 905VV01  պ/հ մեքենայով Մարտակերտի ՊՀ և ՏԱ  տեսուչը մեկնում է Մարտակերտի շրջանի Քաջավան տեղամաս՝ 07.06.21թ բռնկված հրդեհի վայրում հետաքննություն իրականացնելու նպատակով: Վերադարձ՝ մշտական տեղակայման վայր`ժամը 13:42-ին:
 
    Անվտագութան ապահովում   
 
    
    Հունիսի 8-ին ժամը 10:53-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր,  փ/ծ  ենթասպա Հ.Ա-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:51-ին Մարտակերտի  ՀՓՄ-ից «Կամազ» մակնիշի 917VV01  պ/հ  մեքենան  իր  մարտական  հաշվարկով  մեկնել  է ԴՈՒԿ-ի տարածք հրաձգության ժամանակ անվտանգության ապահովման նպատակով: Վերադարձ  մշտական տեղակայման վայր՝ ժամը 12:07-ին:
 
   
     Տեխնիկական սպասարկում 

     Հունիսի 8-ին ժամը 09:47-ին ԱԻՊԾ ԱԱՀՍ հրամանատար, մայոր Մ.Ղ-ից    տեղեկություն է ստացվել, որ Ժամը  09:47-ին  ԱԱՀՍ «ՈՒԱԶ» մակնիշի 145uL29  պ/հ և 015uu22  պ/հ ավտոմեքենաները  հանվել են մարտական հաշվարկից՝ օտարման նպատակով:

                                                                                      ***
       Հունիսի 8-ին ժամը 12:25-ին ԱԻՊԾ ԱԱՀՍ հրամանատար, մայոր Մ.Ղ-ից   տեղեկություն է ստացվել, որ Ժամը 12:25-ին ԱԱՀՍ գետավանի ՓՋ-ի «ՈՒԱԶ» մակնիշի 906vv01պ/հ մեքենան հանվել է մարտական հաշվարկից՝ շարժիչի վերանորոգման նպատակով: