ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ ԱՐՏԱԿԱՐԳՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ 09.06.2021թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 10.06.2021թ. ժ. 09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

10-06-2021


Տեխնածին պատահարներ
ՃՏՊ

   Հունիսի 10-ին ժամը 07:45-ին քաղաքացի Կ.Դ-ից տեղեկություն է ստացվել, որ Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի մոտակայքում տեղի ունեցել ՃՏՊ՝ Հ.Հ-ն (ԱՀ Մարտակերտի շրջանի Չափար համայնքի բնակիչ, 1968 թ. ծն.) իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը, անհրաժեշտ է բուժօգնություն:Ահազանգը փոխանցվել է ՀՀ Սյունիքի ՄՓՎ ՃԿԿ կրտ. հրահանգիչ, փ/ծ ավ. ենթ. Ավանեսյանին, ով կանչի վայր է ուղարկել Գորիսի շտապ օգնության ավտոմեքենան: Կանչի վայր է ուղարկվել նաև Քաշաթաղի շրջանի բուժանձնակազմը: Տուժածին տեղում ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն և Գորիսի շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխվել Գորիսի հիվանդանոց:
Ըստ բժշկներից ստացված տեղեկության տուժածի վիճակը գնահատվում է բավարար:
 Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ԱԱԾ և ԱՀ ՆԳՆ ոստիկանության հերթապահ մասեր:
 
Զինամթերքի  ոչնչացում

             Հունիսի 9-ին ժամը 11:40-ին Մարտակերտի շրջանային  ԱԻ  բաժնի  ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. ենթ. Լ.Գ-ից տեղեկություն է ստացվել, որ ԱՀ Հումանիտար ականազերծման կենտրոնի սակրավորների կողմից  ժամը 11:50-ին Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ համայնքի տարածքում իրականացվելու է 5 կգ 400 գ տրոտիլի  էկվիվալենտ հզորությամբ պայթյուն:
           Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՊԲ,ԱՀ ԱԱԾ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության և «The HALO Trust» հումանիտար ականազերծման կազմակերպության հերթապահ մասեր:

                                                                             ***
               Հունիսի 9-ին ժամը 11:41-ին ԱՀ Հումանիտար ականազերծման կենտրոնի աշխատակից Ա.Հ-ից տեղեկություն է ստացվել,  որ նույն կենտրոնի սակրավորների կողմից Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի տարածքում ժամը 11:55-ին, 11:56-ին, 12:40-ին և 12:41-ին   իրականացվելու են պայթյուններ՝ յուրաքանչյուրը 6 կգ 700գ տրոտիլի  էկվիվալենտ հզորությամբ:
           Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՊԲ,ԱՀ ԱԱԾ,ԱՀ ՆԳՆ ոստիկանության, «The HALO Trust» հումանիտար ականազերծման կազմակերպության հերթապահ մասեր և Ասկերանի  շրջանային ԱԻ բաժնի ԱԿ:
 
Հրդեհ
                Հունիսի 9-ին  ժամը 12:06-ին  ԱՀ ՆԳՆ ք.Ստեփանակերտի ոստիկանության վարչության հերթապահ մասի պետ, ոստիկանության կ-ն Մ.Ա-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մ.Մաշտոցի  7  հասցեի մոտակայքում  հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 12:07-ին ՓՈւՎ ՀՓՄ-ից «Ռենո» մակնիշի 956vv01 պ/հ հրշեջ մեքենան մեկ մարտական հաշվարկով  մեկնել է կանչի վայր, որը տեղ է հասել ժամը 12:14-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:40-ին, մարվել` ժամը 13:55-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկները  վերադարձել են մշտական տեղակայման վայր՝ ժամը 14:39-ին:
           Ըստ ՓՈւՎ ՀՓՄ-ի 4-րդ պահակախմբի պետ, փ/ծ կ-ն Մ.Մ-ից ստացված տեղեկության`նախնական տվյալներով այրվել է աղբ:
         Դեպքի առթիվ ստուգում  է  իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:
 
 
 
                                                                             ***
            Հունիսի 9-ին  ժամը 16:47-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Լ.Պ-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Դուդինի 2-րդ նրբ. տուն 7  հասցեում  պատշգամբում գտնվող գազե բալոնի փականից կրակ է ելնում: Ժամը 16:48-ին ՓՈւՎ ՀՓՄ-ից «Ռենո» մակնիշի 956vv01 պ/հ հրշեջ մեքենան մեկ մարտական հաշվարկով  մեկնել է կանչի վայր, որը տեղ է հասել ժամը 17:00-ին: Հրշեջ-փրկարարները ժամանակին կանխել են վտանգը և վերադարձել մշտական տեղակայման վայր՝ ժամը 17:30-ին:
            Դեպքի առթիվ ստուգում  է  իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:
 
  Կենցաղային  պատահարներ

             Հունիսի 9-ին ժամը 09:34-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի 4-րդ պահակախմբի պետ, փ/ծ կ-ն Մ.Մ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:34-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի «ԿամԱԶ» մակնիշի 052ՍՍ90 պ/հ հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով մեկնել է Ստեփանակերտ քաղաքի Ս.Դավիթ 64 հասցե՝ «Արցախէներգո» ՓԲԸ տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով (ջրամատակարարում): Վերադարձ մշտական տեղակայման վայր՝ ժամը 11:30-ին:

                                                                             ***
             Հունիսի 9-ին  ժամը 09:52-ին Ասկերանի շրջանային  ԱԻ  բաժնի  ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. ենթ. Յա.Մ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:52-ին Ասկերանի ՀՓՄ-ից «ԶԻԼ-130» մակնիշի 940vv01 պ/հ հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով մեկնել է Ասկերանի շրջանի Վարդաձոր համայնքի տարածք՝ տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով (ջրամատակարարում): Աշխատանքներն ավարտելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր՝ ժամը  14:00-ին:
                                                                             ***
             Հունիսի 9-ին   ժամը  10:09-ին  Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Մ-ից  ահազանգ է ստացվել, որ  Ստեփանակերտ քաղաքի  Ադմ.Իսակովի 1 բն 4 հասցեում  փակվել  է բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 10:10-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը  «ՈՒԱԶ»  մակնիշի  928vv01 ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր և բացել դուռը: Օգնություն  ցուցաբերելուց  հետո հերթապահ օպերատիվ  խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 10:54-ին:
                                                                             ***
            Հունիսի 9-ին ժամը 10:55-ին Մարտակերտի շրջանային  ԱԻ  բաժնի  ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. ենթ. Լ.Գ-ից  տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:55-ին Մարտակերտի ՀՓՄ-ից «ՈւՐԱԼ» մակնիշի 976vv01   պ/հ  հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով մեկնել է Մարտակերտի շրջանի Մաղավուզ համայնքի տարածք այնուհետև Մարտակերտ քաղաքի տարածք՝ տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով (ջրամատակարարում): Աշխատանքներն ավարտելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր՝ ժամը  01:40-ին:

                                                                             ***
            Հունիսի 9-ին   ժամը  12:54-ին   քաղաքացի   Գ.Խ-ից  ահազանգ է ստացվել, որ  Ստեփանակերտ քաղաքի  Վ.Սարգսյան 3 բն 36 հասցեում  փակվել  է բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 12:56-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը  «ՈՒԱԶ»  մակնիշի  928vv01 պ/հ ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր և բացել դուռը: Օգնություն  ցուցաբերելուց  հետո հերթապահ օպերատիվ  խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 13:30-ին:
                                                                             ***
            Հունիսի 9-ին ժամը 14:10-ին Մարտակերտի շրջանային  ԱԻ  բաժնի  ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. ենթ. Լ.Գ-ից  տեղեկություն է ստացվել, որ ժամը 14:10-ին Մարտակերտի ՀՓՄ-ին կից Առաջաձորի ՀՓՋ-ից «ԶԻԼ-131» մակնիշի 034ԼՏ29   պ/հ  հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով մեկնել է Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի համայնքի Նոր Կիլիկիա թաղամաս՝ տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով (ջրի խողովակի փչում): Աշխատանքներն ավարտելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր՝ ժամը  17:30-ին:

                                                                             ***
            Հունիսի 9-ին   ժամը  20:09-ին   Ստեփանակերտ քաղաքի բնակիչ  Խ.Խ-ից  ահազանգ է ստացվել, որ  Ստեփանակերտ քաղաքի  Ազատամարտիկների  24 բն 35 հասցեում  փակվել  է բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 20:10-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը  «ՈՒԱԶ»  մակնիշի  928vv01 պ/հ ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր և բացել դուռը: Օգնություն  ցուցաբերելուց  հետո հերթապահ օպերատիվ  խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 20:50-ին:
 
Օձի հայտնաբերում

          Հունիսի 9-ին ժամը 15:16-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Ա-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի  Ենիկոլոպովա 3 հասցեում, բնակելի տան բակում օձ է հայտնաբերվել՝ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 15:17-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը «ՈւԱԶ» մակնիշի 928vv01 պ/հ ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր օգնություն ցուցաբերելու նպատակով: Որոնողական աշխատանքների արդյունքում օձը չի հայտնաբերվել: Աշխատանքն ավարտելուց հետո հերթապահ խումբը  վերադարձել է մշտական տեղակայման վայր`  ժամը 15:29-ին:
 
Այլ զանգ
             Հունիսի 9-ին ժամը 10:45-ին Մարտունու  շրջանային  ԱԻ  բաժնի  ԱԿ դիսպետչեր, փ/ծ ս-նտ Մ.Չ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:45-ին Մարտունու ՀՓՄ-ի «ՈւՐԱԼ» մակնիշի 932vv01 պ/հ հրշեջ մեքենան մեկնել է Մարտունի քաղաքի տարածք՝ արգելակման համակարգի փորձարկման նպատակով: Վերադարձ մշտական տեղակայման վայր՝ ժամը 11:10-ին:

                                                                             ***
             Հունիսի 9-ին ժամը 14:35-ին Ասկերանի  շրջանային  ԱԻ  բաժնի  ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. ենթ. Յա.Մ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 14:35-ին Ասկերանի ՀՓՄ-ի «ՈւԱԶ» մակնիշի 913vv01 պ/հ ավտոմեքենան մեկնել է Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան 17 հասցե, ԱԻՊԾ տարածք՝ լոգոների տեղադրման նպատակով:
 
Ի լրացում

            Հունիսի 9-ին ժամը 10:40-ին Մարտունու  շրջանային  ԱԻ  բաժնի  ԱԿ դիսպետչեր, փ/ծ ս-նտ Մ.Չ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:40-ին Մարտունու ՀՓՄ-ի «ՈւՐԱԼ» մակնիշի 932vv01 պ/հ հրշեջ մեքենան դրվել է  մարտական հաշվարկի ,որը հանված էր 10.02.2021թ ժամը  23:31-ին: