ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 16.07.2021թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 17.07.2021թ. ժ.09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

17-07-2021


եխնածին պատահար
ՃՏՊ
              Հուլիսի 16-ին  ժամը 22:46-ին ԱԻՊԾ ՓՈւՎ ԱԱՀՍ-ի 4-րդ  օպերատիվ  խմբի  ջոկի հրամանատար,  փ/ծ  լեյտենանտ  Վ.Ղահրամանյանից տեղեկություն է ստացվել, որ Շուշի քաղաքի մոտակայքում  (Ստեփանակերտ-Գորիս տանող ճանապարհահատվածի 14-րդ կմ) տեղի  է  ունեցել ՃՏՊ: Ժամը 22:46-ին  ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի  989 vv 01 պ/հ ավտոմեքենայով մեկնել է դեպքի վայր  օգնություն ցուցաբերելու նպատակով, որը տեղ է հասել ժամը 23:00-ին:  Տեղ հասնելուն պես պարզվել է, որ  ՀՀ Արարատի մարզի Դմիտրովկա  գյուղի բնակիչ  Մ.Ա-ն   (ծնվ.1999թ.) իր վարած «Infiniti G 35 X» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը (մոտ 100 մ խորությամբ) : ՃՏՊ-ի հետևանքով տուժած  ուղևորներ  ՀՀ  Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 22 հասցեի բնակիչ  Հ.Տ-ին (ծնվ.2000թ.) և ՀՀ Արարատի մարզի Տափերավան գյուղի բնակիչ Գ.Մ-ին (ծնվ.2001թ.) մինչև փրկարարների տեղ հասնելը անցորդ ավտոմեքենայով տեղափոխել են քաղաք Ստեփանակերտ «Հանրապետական  բժշկական  կենտրոն» ՓԲԸ-ն : Փրկարարները  ձորում փակել վթարված ավտոմեքենայի  գազի  բալոնի  փականը և հետո  ուղեկցել են երեք տուժածին՝  ՀՀ  Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Պարկանյան 62գ բն.17 հասցեի բնակիչ  Ա.Շ-ին (ծնվ.1999թ.),  ՀՀ  Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Իսակովի 76 բ բն. 11 հասցեի բնակիչ  Շ.Շ-ին (ծնվ.2001թ.),  ՀՀ Արարատի մարզի Նոյագերտ գյուղի  բնակիչ  Գ.Հ-ին (ծնվ.2001թ.) և  վարորդ  Մ.Ա-ին (ծնվ.1999թ. չի դիմել բժշկի) ովքեր Ստեփանակերտի շտապօգնության մեքենայով տեղափոխվել են  նույն քաղաք «Հանրապետական  բժշկական  կենտրոն» ՓԲԸ-ն:   Օգնություն  ցուցաբերելուց  հետո   հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը  17.07.2021թ. ժամը 00:20-ին:
             Ըստ բժշկներից  ստացված տեղեկության բոլոր տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար :   
              Հաղորդագրությունը  փոխանցվել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր, ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ հերթապահ հրահանգիչին:
 
Հրդեհ
             Հուլիսի  17-ին  ժամը 01:54-ին  Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի սպա, փ/ծ լեյտենանտ Ա.Բալասանյանից  տեղեկություն  է ստացվել, որ ժամը 01:53-ին ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել  Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի տարածքում  բռնկված հրդեհի մասին: Նախնական  տվյալներով  այրվում  է տնակ: Ժամը 01:54-ին  Ասկերանի  ՀՓՄ-ից  «ԿամԱԶ»  մակնիշի  975 vv 01 պ/հ  հրշեջ մեքենան մեկ մարտական հաշվարկով  մեկնել է դեպքի վայր, որը տեղ է հասել ժամը 02:01-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:15-ին , մարվել`02:30-ին: Հրդեհը  մարելուց  հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման  վայր` ժամը  02 :45-ին:
              Ըստ Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի սպա, փ/ծլեյտենանտ Ա.Բալասանյանի Ասկերանի շրջանի Իվանյան  համայնքի  տարածքում  լրիվությամբ  այրվել է   չօգտագործվող  փայտե  տնակ:          
            Հաղորդագրությունը փոխանցվել  է   ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ  ԱԱԾ  հերթապահ  մասեր, ԱՀ  ՆԳՆ ոստիկանության  Ասկերանի շրջանային բաժին :
              Դեպքի առթիվ ստուգում  է   իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:   
 
Զինամթերքի հայտնաբերում  և պահեստավորում
             Հուլիսի  16-ին  ժամը  09:14-ին  քաղաքացի  Ա.Կ-ից ահազանգ է  ստացվել, որ  ժամը  09:10-ի սահմաններում  Ստեփանակերտ քաղաքի Կրկժան թաղամասում  աշխատելիս  հայտնաբերել է զինամթերք՝ նախնական տվյալներով երկու միավոր ականանետի ական:  Ժամը   09:21-ին  ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խումբը «ՈւԱԶ»  մակնիշի  992 vv 01 պ/հ ավտոմեքենայով մեկնել է  դեպքի վայր, որը տեղ է հասել ժամը 09:31-ին: Տեղ հասնելուց պարզվել է, որ   հայտնաբերած  զինամթերքը ՝  երկու  միավոր 82 մմ ականանետի ական է :   Սակրավորական խումբը տեղում  հայտնաբերել  ևս  տասնվեց  միավոր պայթյուցիչ:  Ժամը  09:35-ին  դեպքի վայրից նշված սակրավորական խումբը  նույն ավտոմեքենայով մեկնել է   Ասկերանի շրջանի «Փրմըքե» կոչվող տեղանք հայտնաբերած զինամթերքը՝  երկու  միավոր 82 մմ ականանետի ական և տասնվեց  միավոր պայթյուցիչը պահեստավորելու  և հետագայում  ոչնչացնելու նպատակով: Աշխատանքներն ավարտելուց  հետո  սակրավորական խումբը  վերադարձել է մշտական տեղակայման վայր ՝ ժամը 10:55-ին :
              Հաղորդագրությունը  փոխանցվել է  ԱՀ  ՆԳՆ ոստիկանության  և ԱՀ ԱԱԾ  հերթապահ  մասեր :
 
Զինամթերքի  ոչնչացում         
                 Հուլիսի 16-ին  ժամը  12:35-ին  Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ենթասպա Ա.Ասրյանից  տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:45-ին Մարտակերտ քաղաքի Էներգետիկների փողոցում ԱՀ Հումանիտար ականազերծման կենտրոնի  սակրավորների  կողմից  իրականացվելու  է  պայթյուն  150 գր տրոտիլի  էկվիվալենտ  հզորությամբ  հայտնաբերած   զինամթերքը՝ մեկ միավոր գնդիկաբեկորային ավիառումբ ոչնչացնելու նպատակով: Ժամը 13:10-ին նույն շրւանի Ներքին Հոռաթաղ համայնքի հարակից տարածքում  նշված  կենտրոնի  սակրավորների  կողմից   իրականացվելու  է  պայթյուն  150 գր տրոտիլի  էկվիվալենտ  հզորությամբ  հայտնաբերած    զինամթերքը՝ մեկ միավոր գնդիկաբեկորային ավիառումբ ոչնչացնելու նպատակով:
               Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՊԲ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ  ԱԱԾ  հերթապահ  մասեր, «The HALO Trust» հումանիտար ականազերծման կազմակերպության աշխատակից  Գ.Բ-ին :
 
Բնածին  պատահար
Հրդեհ
              Հուլիսի  16-ին  ժամը 16:06-ին  քաղաքացի  Է.Ս-ից   ահազանգ է ստացվել, որ Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել:  Նախնական  տվյալներով  այրվում  է  չոր խոտատարածք  : Ժամը  16:07-ին  ԱԻՊԾ  ՓՈւՎ  ՀՓՄ-ից  «Ռենո»  մակնիշի 956 vv 01 պ/հ  հրշեջ մեքենան մեկ մարտական  հաշվարկով  մեկնել է դեպքի  վայր,  որը տեղ է հասել ժամը 16:16-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:45-ին,  մարվել` 17:21-ին:  Հրդեհը մարելուց  հետո  մարտական  հաշվարկը  վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 18:20-ին:
               Ըստ ԱԻՊԾ ՓՈւՎ ՀՓՄ-ի 1-ին  պահակախմբի  ջոկի հրամանատար, փ/ծ  ավագ լեյտենանտ  Է.Սուլեյմանյանի  Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի տարածքում այրվել  է   մոտ  2 հա չոր խոտատարածք և թփեր :
              Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ  ՆԳՆ ոստիկանության  Ասկերանի շրջանային բաժին :
                Դեպքի առթիվ ստուգում  է   իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը: 
 
                                                                             ***
              Հուլիսի  16-ին  ժամը 16:40-ին  Մարտունու  շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ենթասպա  Գ.Բաղդասարյանից  տեղեկություն  է ստացվել, որ ժամը 16:39-ին ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել  Մարտունի քաղաքի Ազատամարտիկների  փողոցում  բռնկված հրդեհի մասին: Նախնական  տվյալներով  այրվում  է չոր խոտատարածք: Ժամը 16:40-ին  Մարտունու  ՀՓՄ-ից  «ԿամԱԶ»  մակնիշի  949 vv 01 պ/հ  հրշեջ մեքենան մեկ մարտական հաշվարկով  մեկնել է դեպքի վայր, որը տեղ է հասել ժամը 16:42-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:55-ին , մարվել`17:05-ին: Հրդեհը  մարելուց  հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման  վայր` ժամը  17:10-ին:
              Ըստ Մարտունու  շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ենթասպա  Գ.Բաղդասարյանի Մարտունի քաղաքի Ազատամարտիկների  փողոցում   այրվել է  մոտ 300 քմ  չոր խոտատարածք:          
            Հաղորդագրությունը փոխանցվել  է   ԱՀ  ՆԳՆ ոստիկանության  Մարտունու  շրջանային բաժին :
              Դեպքի առթիվ ստուգում  է   իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:
             
Կենցաղային պատահար
               Հուլիսի 16-ին  ժամը  09:07-ին «Ստեփանակերտի շտապ  բժշկական  օգնության  կայան»  ՓԲԸ դիսպետչեր  Լ.Հ-ից  տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Վ.Սարգսյան 1 բն. 20  հասցեից հիվանդ Մ.Ս-ին (ծնվ.1940թ.) «Հանրապետական  բժշկական  կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 09:08-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի  928 vv 01 պ/հ ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր: Սակայն մինչև տեղ հասնելը Լ.Հ-ն հայտնել է, որ հիվանդին բնակարանից տեղափոխել են շտապօգնության մեքենա, փրկարարների կողմից օգնության կարիք չկա:  Հերթապահ օպերատիվ խումբը  վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը  09:30-ին:

                                                                             ***
               Հուլիսի  16-ին   ժամը  13:40-ին  քաղաքացի Ն.Հ-նից  ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների  35  հասցեում «Կենտրոնական ավտոկայան»  ՓԲԸ-ի տարածքում տեղակայված  զուգարանում  գտնվում է հարբաց մարդ, ով երկար ժամանակ  դուրս չի գալիս ՝ անհրաժեշտ է փրկարարների  օգնությունը դուռը բացելու համար: Ժամը  13:41-ին ՓՈւՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ»  մակնիշի  928 VV 01 պ/հ ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր օգնություն  ցուցաբերելու  նպատակով:  ԱՀ ՆԳՆ ոստիկանության տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Ա.Հակոբյանի հետ  տեղ  հասնելուց  հետո քաղաքացին բացել է դուռը և դուրս եկել զուգարանից : Հերթապահ օպերատիվ խումբը  վերադարձել է մշտական տեղակայման վայր՝ ժամը  14:04-ին:
                                                                             ***
              Հուլիսի 16-ին  ժամը  14:10-ին  Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ենթասպա Ա.Ա-ից  տեղեկություն է ստացվել, որ ժամը 14:10-ին Մարտակերտի  ՀՓՄ-ին կից Գետավանի ՀՓՋ-ից  «ԶԻԼ-130»  մակնիշի   029  LS  29 պ/հ  հրշեջ մեքենան մեկ մարտական  հաշվարկով  մեկնել է Մարտակերտի  շրջանի Չափար  համայնքի տարածք՝ տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով (կոյուղու փչում): Օգնություն ցուցաբերելուց  հետո  մարտական  հաշվարկը վերադարձել է մշտական  տեղակայման  վայր՝ ժամը  15 :20-ին:
                                                                             ***
               Հուլիսի  16-ին   ժամը  17:36-ին  քաղաքացի Բ.Հ-ից  ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ  քաղաքի  Ն.Ստեփանյան 9  հասցեում  բնակելի շենքի խափանված  վերելակում    է  մնացել՝ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը  17:37-ին ՓՈւՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ»  մակնիշի  928 VV 01 պ/հ ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր օգնություն  ցուցաբերելու  նպատակով:  Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը  վերադարձել է մշտական տեղակայման վայր՝ ժամը  18:21-ին:
 
                                                                             ***
               Հուլիսի  16-ին  ժամը  18:31-ին քաղաքացի Է.Դ-ից  ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ  քաղաքի  Տ.Մեծ 1 բն.34  հասցեում փակվել է  բնակարանի մուտքի  դուռը ՝ անհրաժեշտ է փրկարարների  օգնությունը:  Ժամը 18:32-ին ՓՈւՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը  «ՈւԱԶ» մակնիշի  928 VV 01 պ/հ ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր : Օգնություն  ցուցաբերելուց  հետո հերթապահ օպերատիվ  խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը  19:14-ին:
                                                                             ***
                Հուլիսի 17-ին  ժամը  01:34-ին «Ստեփանակերտի շտապ  բժշկական  օգնության  կայան»  ՓԲԸ դիսպետչեր  Ն.Շ-ից  տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ա.Մանուկյան 7 բն. 17  հասցեից հիվանդ Վ.Գ-ին (ծնվ.1957թ.) «Հանրապետական  բժշկական  կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 01:35-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի  928 vv 01 պ/հ ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր: Օգնություն  ցուցաբերելուց  հետո հերթապահ օպերատիվ  խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը  02:01-ին:
 
                                                                             ***
                Հուլիսի 17-ին  ժամը  02:25-ին «Ստեփանակերտի շտապ  բժշկական  օգնության  կայան»  ՓԲԸ դիսպետչեր  Ն.Շ-ից  տեղեկություն է ստացվել, որ հիվանդ Վ.Գ-ին (ծնվ.1957թ.) «Հանրապետական  բժշկական  կենտրոն» ՓԲԸ-ից  Ստեփանակերտ քաղաքի Ա.Մանուկյան 7 բն. 17  հասցե  տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 02:26-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի  928 vv 01 պ/հ ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր: Օգնություն  ցուցաբերելուց  հետո հերթապահ օպերատիվ  խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր`  ժամը  02:41-ին:
 
                                                                             ***
              Հուլիսի  17-ին ժամը  07:00-ին ԱԻՊԾ ՓՈւՎ ՀՓՄ-ի 1-ին  պահակախմբի  ջոկի հրամանատար, փ/ծ  ավագ լեյտենանտ  Է.Ս-ից  տեղեկություն է ստացվել,  որ ժամը 07:00-ին ՓՈւՎ ՀՓՄ-ից  «ԿամԱԶ»  մակնիշի   052 UU 90 պ/հ հրշեջ մեքենան մեկ մարտական  հաշվարկով  մեկնել է Ասկերանի շրջանի Դաշուշեն համայնքի տարածք՝ տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով (ջրամատակարարում): Օգնություն  ցուցաբերելուց  հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը  09:00-ին:
 
                                                                             ***
               Հուլիսի  17-ին  ժամը  08:33-ին  քաղաքացի Ռ.Ս-ից  ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ  քաղաքի  Վ.Սարգսյան 14 բն.22  հասցեում փակվել է  բնակարանի մուտքի  դուռը, որի ներսում գտնվում են տան բնակիչները ՝ անհրաժեշտ է փրկարարների  օգնությունը:  Ժամը 08:34-ին ՓՈւՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը  «ՈւԱԶ» մակնիշի  928 VV 01 պ/հ ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր : Օգնություն  ցուցաբերելուց  հետո հերթապահ օպերատիվ  խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը  09:09-ին:
 
Անվտանգության ապահովում
             Հուլիսի 16-ին  ժամը 09:35-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ենթասպա Ա.Ա-ից տեղեկություն է ստացվել,  որ ժամը 09:35-ին Մարտակերտի ՀՓՄ-ին  կից  Առաջաձորի  ՀՓՋ-ից  «ՈւԱԶ» մակնիշի  950  VV  01 պ/հ ավտոմեքենան  մեկ մարտական հաշվարկով  մեկնել է նույն շրջանի Վանք համայնքի  տարածք ՝ճամբարի (երիտասարդների համար Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից կազմակերպված) մասնակիցներին անվտանգության ապահովման  նպատակով, որը տեղ է հասել ժամը  09:43-ին:   Անվտանգությունն  ապահովելուց  հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը  23:27-ին:
 
Տեխնիկական սպասարկում
              Հուլիսի 16-ին  ժամը 09:47-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ենթասպա Ա.Ա-ից տեղեկություն է ստացվել,  որ ժամը 09:47-ին Մարտակերտի  ՀՓՄ-ին  կից  Առաջաձորի ՀՓՋ-ի  «ԶԻԼ-131»  մակնիշի   034 LS  29 պ/հ  հրշեջ մեքենան  հանվել է մարտական հաշվարկից՝  տեխնիկական սպասարկման նպատակով (փոխանցման տուփի վերանորոգում):  Ժամը 14:47-ին  հրշեջ մեքենան դրվել է  մարտական հաշվարկի :
 
Այլ  զանգ
               Հուլիսի 16-ին ժամը 09:30-ին ԱԻՊԾ  ՔՊ և ԱՀՎ շտաբի ավտոմատացման համակարգերի, ծրագրավորման և կապի ապահովման բաժնի պետ, փ/ծ  գնդապետ Կ.Ա-ից  տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:30-ին  նշված բաժնի   աշխատակիցները «ՈւԱԶ» մակնիշի  987 vv 01 պ/հ  ավտոմեքենայով մեկնել են Մարտակերտի  շրջանի Հաթերք և Առաջաձոր համայնքների տարածք՝ նշված շրջանում տեղադրած շչակների սպասարկման  նպատակով : Տեղադրած շչակների սպասարկումն իրականացնելուց հետո նշված   աշխատակիցները  վերադարձել են մշտական տեղակայման վայր՝ ժամը 15 :15-ին:
 
Ի լրացում             
               Հուլիսի  16-ին ժամը  09:33-ին ԱԻՊԾ ՓՈւՎ ՀՓՄ-ի 1-ին  պահակախմբի  ջոկի հրամանատար, փ/ծ  ավագ լեյտենանտ  Է.Ս-ից  տեղեկություն է ստացվել, որ  ժամը 07:33-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի «ԿամԱԶ» մակնիշի 052 UU 90 պ/հ հրշեջ մեքենայով  Ասկերանի շրջանի Դաշուշեն համայնքի տարածք մեկնած մարտական հաշվարկը տեխնիկական օգնություն ցուցաբերելուց (ջրամատակարարում)  հետո  վերադարձել  է  մշտական տեղակայման վայր՝ ժամը  09:33-ին: