ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 17.07.2021թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 18.07.2021թ. ժ.09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

18-07-2021


Տեխնածին պատահարներ
 
ՃՏՊ
Հուլիսի 17-ին ժամը 20:16-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ե. Պ-ից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ուլուբաբյան 45 հասցեում կողաշրջվել է բեռնատար մեքենա և բենզաբակից թափվում է բենզինը: Ժամը 20:17-ին ՓՈւՎ ՀՓՄ-ից «ԿԱՄԱԶ-43253» մակնիշի 972VV01 պ/հ հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր՝ տեղ է հասել ժամը 20:24-ին: Տեղ հասնելուց պարզվել է, որ նախնական տվյալներով  իրարեն բախվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Ա.Գ-ի (1987թ.ծնվ.) վարած «Mercedes-Benz c-200» մակնիշի ավտոմեքենան և Ա.Մ-ի (1987թ.ծնվ.) վարած «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատար մեքենան: ՃՏՊ-ի հետևանքով «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատար մեքենան հայտնվել է գլխիվայր վիճակում՝ կան տուժածներ: Մինչ հրշեջ-փրկարաների դեպքի վայր ժամանելը շտապ օգնության ավտմեքենայով վարորդ Ա. Մ-ին, ուղևորներ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Է.Մ-ին (1987թ.ծնվ.) և Գ.Զ-ին (1996թ.ծնվ.) մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: Ըստ բժիշկներից ստացված տեղեկության Գ. Զ-ի վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Է. Մ-ի և Ա. Մ-ի վիճակները բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականը, կատարել լվացման աշխատանքներ և վերադարձել մշտական տեղակայման վայր` ժամը 21:33-ին:
            Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր:
 
              Զինամթերքի ոչնչացում
            Հուլիսի 17-ին ժամը 09:37-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խմբի պետ, փոխգնդապետ          Ս. Ս-ից տեղեկություն է ստացվել, որ ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խումբը «ՈւԱԶ» մակնիշի 992VV01 պ/հ ավտոմեքենայով մեկնել է Ասկերանի շրջանի «Փրմքե» կոչվող տարածք՝ պահեստավորած զինամթերքի ոչնչացման նպատակով: Ժամը 10:30-ին այրման միջոցով իրականացրել է պայթյուն՝ 173կգ 860գ տրետիլի էկվիվալենտ հզորությամբ, ոչնչացվել է  27 միավոր «БМ-21» տիպի հրթիռ և 53 միավոր պայթուցիչ, հետևյալ կորդինատներով X4416024 Y8656234: Աշխատանքներն ավարտելուց հետո սակրավորական խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 12:15-ին:
               Հաղորդագրությունը փոխանցվել է Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի և «The HALO Trust» ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպության դիսպետչերներին, ԱՀ ՊԲ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր:
 
            Զինամթերքի հայտնաբերում
            Հուլիսի 17-ին ժամը 11:11-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի  դիսպետչեր, փ/ծ ենթասպա Է. Հ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11:10-ին Մարտակերտի շրջանի Ծաղկաշեն համայնքի տարածքում նախնական տվյալներավ հայտնաբերվել է անհայտ տիպի զինամթերք: Ահազանգը ընդունվել է ի գիտություն և փոխանցվել ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խմբի պետ, փ/ծ փոխգնդապետ Ս. Ս-ին արձագանքման նպատակով:
             Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր:
 
            Բնածին պատահարներ         
 
            Հրդեհներ            
            Չոր խոտատատրածք      
         Հուլիսի 17-ին ժամը 09:19-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ժ. Բ-ից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ասկերանի շրջանի Դաշուշեն համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 09:20-ին ՓՈւՎ ՀՓՄ-ից «ՌԵՆՈ» մակնիշի 956VV01 պ/հ հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր՝ տեղ է հասել ժամը 09:35-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:01-ին, լիկվիդացվել` ժամը 10:29-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 11:11-ին: Ըստ ՓՈւՎ ՀՓՄ-ի 2-րդ պահակախմբի պետ, փ/ծ կապիտան Ա. Հ-ի նախնական տվյալներով այրվել է  չոր խոտատարածք՝  մակերեսը ճշտվում է:  
            Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

                                                                             ***
           Հուլիսի 17-ին ժամը 10:34-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ շարքային Գ. Հ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:32-ին ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Մարտունու շրջանի N զորամասի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 10:33-ին Մարտունու ՀՓՄ-ից «ԿԱՄԱԶ-43114» մակնիշի 949VV01 պ/հ հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր՝ տեղ է հասել ժամը 10:41-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը      11:00-ին, լիկվիդացվել` ժամը 11:10-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 11:25-ին: Ըստ Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ շարքային Գ. Հ-ի նախնական տվյալներով այրվել է չոր խոտատարածք՝ մակերեսը ճշտվում է:  Հրդեհաշիջմանը մասնակցել են ՊԲ հինգ զինծառայող:    
            Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

                                                                             ***
             Հուլիսի 17-ին ժամը 12:15-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ենթասպա Է. Հայրապետյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:13-ին ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 12:14-ին Մարտակերտի ՀՓՄ-ից «ԿԱՄԱԶ-58815Լ» մակնիշի 917VV01 պ/հ հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր՝ տեղ է հասել ժամը 12:21-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:38-ին, լիկվիդացվել` ժամը 17:07-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 18:05-ին: Ըստ Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ենթասպա Է. Հայրապետյանի նախնական տվյալներով այրվել է չոր խոտատարածք՝ մակերեսը ճշտվում է: Հրդեհաշիջմանը մասնակցել են երկու միավոր ջրատար մեքենա:    
            Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

                                                                             ***
             Հուլիսի 17-ին ժամը 14:30-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ենթասպա Է. Հայրապետյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 14:28-ին ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 14:29-ին Մարտակերտի ՀՓՄ-ից «ԶԻԼ-130» մակնիշի 035ԼՏ29 պ/հ հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր՝ տեղ է հասել ժամը 14:55-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը      15:20-ին, լիկվիդացվել` ժամը 15:35-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 16:15-ին: Ըստ Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ենթասպա Է. Հայրապետյանի նախնական տվյալներով այրվել է Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի բնակիչ Ս.Վ-ին պատկանող մարաքում պահվող մոտ 50 հատ խոտի տուկ: Հրդեհաշիջմանը մասնակցել են յոթ բնակիչ և մեկ միավոր ջրատար մեքենա:    
            Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

                                                                             ***
           Հուլիսի 17-ին ժամը 17:24-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ն. Թ-ից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 17:25-ին ՓՈւՎ ՀՓՄ պահպանման բաժանմունքից «ԿԱՄԱԶ-53229» մակնիշի 047ՍՍ90 պ/հ հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր՝ տեղ է հասել ժամը 17:30-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:50-ին, լիկվիդացվել` ժամը 18:12-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 18:20-ին: Ըստ ՓՈւՎ ՀՓՄ պահպանման բաժանմունքի պահակախմբի պետ, փ/ծ կապիտան Մ. Բ-ի նախնական տվյալներով այրվել է չոր խոտատարածք՝ մակերեսը ճշտվում է:  
            Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:
 
            Կենցաղային  պատահարներ               
           Հուլիսի 17-ին ժամը 14:07-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի 2-րդ պահակախմբի պետ, փ/ծ կապիտան                 Ա. Հ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 14:06-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի «ԿԱՄԱԶ-53228» մակնիշի 052ՍՍ90 պ/հ հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամաս՝ տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով (ջրամատակարարում): Աշխատանքներն ավարտելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր՝ ժամը 17:00-ին:

                                                                             ***
             Հուլիսի 17-ին ժամը 23:37-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Թ. Օ-ից  ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 2բ շենքի խափանված վերելակում մարդ է մնացել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 23:38-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի 928VV01 պ/հ ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր և բացել վերելակի դուռը: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 00:05-ին:
                                                                             ***
             Հուլիսի 18-ին ժամը 02:53-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի  դիսպետչեր, փ/ծ ավագ ենթասպա Գ. Խ-ից տեղեկություն է ստացվել, որ      Ստեփանակերտ-Ասկերան 9-րդ կմ վրա Ասկերանի շրջանի Խնձրիստան համայնքի բնակիչ Ա.Մ-ն իր վարածք  «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մնացել փոսում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 02:52-ին Ասկերանի ՀՓՄ-ից հրշեջ-փրկարարները «ՈւԱԶ» մակնիշի 913VV01 պ/հ ավտոմեքենայով մեկնել են նշված վայր և կատարել քարշարկում: Աշխատանքներն ավարտելուց հետո հրշեջ-փրկարարները վերադարձել են մշտական տեղակայման վայր՝ ժամը 03:18-ին:
                                                                               ***
           Հուլիսի 18-ին ժամը 06:43-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի 2-րդ պահակախմբի պետ, փ/ծ կապիտան                 Ա. Հ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06:43-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի «ԿԱՄԱԶ-53228» մակնիշի 052ՍՍ90 պ/հ հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է Ասկերանի շրջանի Դաշուշեն համայնքի տարածք՝ տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով (ջրամատակարարում): Աշխատանքներն ավարտելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր՝ ժամը 08:32-ին:
 
            Այլ զանգեր
 
            Բարձունքային աշխատանքներ
           Հուլիսի 17-ին ժամը 12:45-ին ԱԻՊԾ ՓՈւՎ ԱԱՀՍ 1-ին օպերատիվ խմբի հրամանատար, փ/ծ կապիտան Ն. Աբրահամյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11:40-ին ԱԻՊԾ ՓՈւՎ ԱԱՀՍ փրկարարները «ՈւԱԶ» մակնիշի 928VV01 պ/հ ավտոմեքենայով մեկնել են Ստեփանակերտ քաղաքի Փետրվարի 20 փողոց՝ բարձունքային աշխատանքներ իրականացնելու նպատակով: Աշխատանքները ավարտելուց հետո փրկարարները վերադարձել են մշտական տեղակայման վայր՝  ժամը 12:45-ին:
 
            Անվտանգության ապահովում
            Հուլիսի 17-ին ժամը 09:12-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի  դիսպետչեր, փ/ծ ենթասպա Է. Հայրապետյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:12-ին Մարտակերտի ՀՓՄ-ին կից Առաջաձորի ՀՓՋ-ից հրշեջ-փրկարարները «ՈւԱԶ» մակնիշի 950VV01 պ/հ ավտոմեքենայով  մեկնել են Մարտակերտի շրջանի Վանք համայնքի տարածք՝ Ճամբարի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով: Անվտանգությունն ապահովելուց հետո հրշեջ-փրկարարները վերադարձել են մշտական տեղակայման վայր` ժամը 22:05-ին: