ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 18.07.2021թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 19.07.2021թ. ժ.09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

19-07-2021


Տեխնածին պատահար ներ
        Հրդեհներ  
        Հուլիսի 18-ին ժամը 11:18-ին  Ստեփանակերտ քաղաքի բնակիչ  Է. Բ-ից  ահազանգ է ստացվել Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհի 28-րդ կմ բռնկված հրդեհի մասին : Նախնական տվյալներով այրվում է ավտոմեքենա: Ժամը 11:18-ի  հաղորդագրությունը փոխանցվել է Մարտակերտի  ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր փ/ծ ենթասպա Հ.Ավետիսյանի արձագանքման համար:   Ժամը 11:18-ին Մարտակերտի ՀՓՄ-ին կից Առաջաձորի ՀՓՋ-ից  «ԶԻԼ-433 114» մակնիշի 959 VV01 պ/հ հրշեջ մեքենան իր մարտական  հաշվարկով մեկնել է հրդեհի վայր: Տեղ է հասել՝ ժամը 11:40-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:12-ին, մարվել ժամը 12:26-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 13:03-ին: Ժամը 12:26-ին օգնության է մեկնել Ասկերանի ՀՓՄ-ի  «ԿԱՄԱԶ» մակնիշի 975VV01 պ/հ հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով (վերադարձ՝ ժամը 12:40-ին): Ըստ Մարտակերտի ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր փ/ծ ենթասպա Հ.Ավետիսյանից ստացված տեղեկության`այրվել է Ստեփանակերտ քաղաքի Գ. Լուսավորիչ 36 հասցեի բնակիչ Լ.Մ-ին ( ծնվ.1983թ.) պատկանող «Ford tranzit» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի խցիկը մասնակի, վնասի չափը ճշտվում է:
     Դեպքի առթիվ ստուգում  է   իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:       
     Հաղորդագրությունը փոխանցվել է  ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր:

                                                                             ***
      Հուլիսի 18-ին ժամը 12:52-ին Մարտակերտի ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր փ/ծ ենթասպա Հ.Ավետիսյանից  տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Առաջաձոր-Գանձասար ավտոճանապարհի 2-րդ կմ բռնկված հրդեհի մասին : Նախնական տվյալներով այրվում է ավտոմեքենա: Ժամը 12:50-ին Մարտակերտի ՀՓՄ-ին կից Առաջաձորի ՀՓՋ-ից  «ԶԻԼ-131» մակնիշի 034LS29պ/հ հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով մեկնել է հրդեհի վայր : Տեղ է հասել՝ ժամը 12:52-ին (վերադարձ՝ ժամը 13:15-ին): Տեղ հասնելուց պարզվել է, որ հրդեհը մարվել է տեղի ուժերով՝ ձեռքի միջոցով: Ըստ Մարտակերտի ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր փ/ծ ենթասպա Հ.Ավետիսյանից ստացված տեղեկության՝ կարճ միացում է տեղի ունեցել Ասկերանի շրջանի Պատարա համայնքի բնակիչ Ա.Մ-ին (ծնվ.1974թ.) պատկանող «Mersedess-Benz  c-180» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի խցիկում :
     Դեպքի առթիվ ստուգում  է   իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:       
     Հաղորդագրությունը փոխանցվել է  ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր:
 
       Բնածին պատահարներ
        Հրդեհներ  (չոր խոտ)
         Հուլիսի 18-ին ժամը 10:36-ին Մարտունու շրջանային  ԱԻ  բաժնի  ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավագ  Ա.Գևորգյանից  տեղեկություն է ստացվել,  որ ժամը 10:33-ին ահազանգման կենտրոն զանգ է ստացվել Մարտունու շրջանի Գիշի համայնքի տարածքում  բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 10:33-ին Մարտունու ՀՓՄ-ի «Կամազ»  մակնիշի 949vv01 պ/հ  հրշեջ  մեքենան  իր   մարտական հաշվարկով  մեկնել է կանչի վայր: Տեղ է հասել ժամը 10:40-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:00-ին, մարվել` ժամը 11:15-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 11:25-ին: Ըստ Մարտունու   շրջանային  ԱԻ  բաժնի  ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավագ Ա.Գևորգյանից ստացված տեղեկության՝ նախնական տվյալներով այրվել է մոտ 1 հա չոր խոտատարածք:
 Դեպքի առթիվ ստուգում  է  իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:
  Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության  հերթապահ մաս:

                                                                             ***
         Հուլիսի 18-ին ժամը 12:06-ին Մարտունու շրջանային  ԱԻ  բաժնի  ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավագ  Ա.Գևորգյանից  տեղեկություն է ստացվել,  որ ժամը 12:05-ին ահազանգման կենտրոն զանգ է ստացվել Մարտունի քաղաքի Վ. Խաչատրյան փողոցում  բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 12:05-ին Մարտունու ՀՓՄ-ի «ԶԻԼ-130»  մակնիշի 948vv01պ/հ  հրշեջ  մեքենան  իր   մարտական հաշվարկով  մեկնել է կանչի վայր: Տեղ է հասել ժամը 12:07-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:30-ին, մարվել` ժամը 12:40-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 12:45-ին: Ըստ Մարտունու   շրջանային  ԱԻ  բաժնի  ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավագ Ա.Գևորգյանից ստացված տեղեկության՝ նախնական տվյալներով այրվել է մոտ 0,2հա չոր խոտատարածք:
 Դեպքի առթիվ ստուգում  է  իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:
  Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության  հերթապահ մաս:

                                                                             ***
     Հուլիսի 18-ին ժամը 14:36-ին Մարտունու շրջանային  ԱԻ  բաժնի  ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավագ  Ա.Գևորգյանից  տեղեկություն է ստացվել,  որ ժամը 14:34-ին ահազանգման կենտրոն զանգ է ստացվել Մարտունու շրջանի Մուշկապատ համայնքի տարածքում  բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 14:35-ին Մարտունու ՀՓՄ-ի «Կամազ»  մակնիշի 940vv01 պ/հ  հրշեջ  մեքենան  իր   մարտական հաշվարկով  մեկնել է կանչի վայր: Տեղ է հասել ժամը 14:50-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:30-ին, մարվել` ժամը 16:00-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 16:20-ին: Ըստ Մարտունու   շրջանային  ԱԻ  բաժնի  ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավագ Ա.Գևորգյանից ստացված տեղեկության՝ նախնական տվյալներով այրվել է մոտ 5 հա չոր խոտատարածք:
     Դեպքի առթիվ ստուգում  է  իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:
     Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության  հերթապահ մաս:

                                                                             ***
         Հուլիսի 18-ին ժամը 17:38-ին Ասկերանի շրջանային  ԱԻ  բաժնի  ԱԿ դիսպետչեր, փ/ծ ենթասպա Հ.Հայիրյանից  տեղեկություն է ստացվել,  որ ժամը 17:37-ին ահազանգման կենտրոն զանգ է ստացվել ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքի տարածքում  բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 17:37-ին ասկերանի  ՀՓՄ-ի «ԶԻԼ-130»  մակնիշի 940vv01պ/հ  հրշեջ  մեքենան  իր   մարտական հաշվարկով  մեկնել է կանչի վայր: Տեղ է հասել ժամը 17:46-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:10-ին, մարվել` ժամը 18:20-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 19:30-ին: Ըստ Ասկերանի   շրջանային  ԱԻ  բաժնի  ԱԿ դիսպետչեր, փ/ծ ենթասպա  Հ.Հայիրյանից  ստացված տեղեկության՝ նախնական տվյալներով այրվել է մոտ 1հա հնձած  և չոր խոտատարածք:
 Դեպքի առթիվ ստուգում  է  իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:
  Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության  հերթապահ մաս:
 
     Կենցաղային կանչեր
     Հուլիսի 18-ին ժամը 10:35-ին ԱԻՊԾ ՓՈՒՎ ՀՓՄ-ի 3-րդ պահակախմբի պետ, փ/ծ կապիտան Մ.Մարտիրոսյանից տեղեկություն  է ստացվել, որ ժամը 10:30-ին ԱԻՊԾ ՓՈՒՎ ՀՓՄ-ի  «Կամազ»  մակնիշի  952vv01 պ/հ   հրշեջ  մեքենան  իր  մարտական հաշվարկով  մեկնել է Ստեփանակերտ քաղաքի Աչափնյակ փողոց՝ տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով (ջրամատակարարում): Վերադարձ՝ ժամը 12:48-ին:

                                                                             ***
      Հուլիսի 18-ին  ժամը  12:41-ին  «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ դիսպետչեր Ն. Շ-ից  տեղեկություն է ստացվել,  որ Ստեփանակերտ քաղաքի Ա.Առաքելյան 4 բն29   հասցեից հիվանդ 69-ամյա Ա.Հ-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 12:42-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈՒԱԶ» մակնիշի  928VV01 պ/հ ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր՝ օգնություն ցուցաբերելու նպատակով: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ  օպերատիվ  խումբը  վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը   12:53-ին:

                                                                             ***
      Հուլիսի 18-ին ժամը 15:29-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Բ. Ծ-ից  ահազանգ է ստացվել, որ  Ստեփանակերտ քաղաքի  Ազատամարտիկների 13 բն 13 հասցեում  փակվել  է բնակարանի մուտքի դուռը՝ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 15:30-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը  «ՈՒԱԶ»  մակնիշի  928vv01 պ/հ  ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր և բացել դուռը: Օգնություն  ցուցաբերելուց  հետո հերթապահ օպերատիվ  խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 15:56-ին:
                                                                             ***
   Հուլիսի 18-ին  ժամը  17:04-ին  «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ դիսպետչեր Ն.Շ-ից  տեղեկություն է ստացվել,  որ Ստեփանակերտ քաղաքի Վ.Օվյան 12    հասցեից հիվանդ 86-ամյա Ջ.Ս-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 17:05-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈՒԱԶ»  մակնիշի  928VV01 պ/հ ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր՝ օգնություն ցուցաբերելու նպատակով: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ  օպերատիվ  խումբը  վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը   17:45-ին:
                                                                             ***
      Հուլիսի 19-ին ժամը 07:06-ին ԱԻՊԾ ՓՈՒՎ ՀՓՄ-ի 3-րդ պահակախմբի պետ, փ/ծ կապիտան Մ.Մարտիրոսյանից տեղեկություն  է ստացվել, որ ժամը 07:05-ին ԱԻՊԾ ՓՈՒՎ ՀՓՄ-ի  «ԿԱՄԱԶ»  մակնիշի  052ՍՍ90 պ/հ   հրշեջ  մեքենան  իր  մարտական հաշվարկով  մեկնել է Ասկերանի շրջանի Դաշուշեն համայնքի տարածք՝ տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով (ջրամատակարարում): Վերադարձ՝ ժամը 08 :55-ին: