ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

Կդիտվի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում

19-07-2021



Առաջիկա օրերին Արցախի Հանրապետության տարածքը կգտնվի տաք օդի ալիքի ազդեցության գոտում, որի արդյունքում կդիտվի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում:
 
Արևահարությունից խուսափելու համար բնակչությանը հորդորում ենք ժամը 11-ից 16-ը չկանգնել առևի ուղիղ ճառագայթների տակ, հաճախակի խմել մեծ քանակությամբ ջուր:
 
Ջերմային ալիքի ներխուժման հետևանքով բնակիչների անզգուշության, պատճառով Արցախում ավելացել են հրդեհների դեպքերը:

Վերլուծությունը վկայում է, որ այն հիմնականում տեղի են ունենում չոր խոտածածկ տարածքներում, ինչը հաճախ հանգեցնում է և՛ մարդկային և՛ նյութական անդառնալի կորուստների:

Հրդեհների առաջացման օջախների մեծ մասը գտնվում են հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածքների հարևանությամբ, իսկ բերքահավաքը շարունակվում է:

Աղետալի հետևանքներից խուսափելու համար ԱԻ պետական ծառայությունը կոչ է անում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները: