ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել տրանսպորտում

19-07-2021




Հուլիսի 18-ին ժամը 11:18-ին  Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհի 28-րդ կմ բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է ավտոմեքենա:

Հաղորդագրությունը փոխանցվել է Մարտակերտի  ԱԻ բաժնին՝ արձագանքման և բնակչությանն օգնելու համար:  Մարտակերտի ՀՓՄ-ին կից Առաջաձորի ՀՓՋ-ի հրշեջ մեքենան իր մարտական  հաշվարկով մեկնել է հրդեհի վայր: 

Ժամը 12:26-ին օգնության է մեկնել նաև Ասկերանի ՀՓՄ-ի հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով:

Ըստ Մարտակերտի ԱԻ բաժնից ստացված տեղեկության`այրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող «Ford tranzit» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի խցիկը մասնակի, վնասի չափը ճշտվում է:

Դեպքի առթիվ ստուգում  է իրականացնում պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: