ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 12.09.2021թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 13.09.2021թ. ժ.09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

13-09-2021


Բնածին պատահարներ
Հրդեհներ   (չոր խոտ և աղբ)
   Սեպտեմբերի 12-ին ժամը 16:28-ին քաղաքացի Ա.Վ-ից ահազանգ է ստացվել,  Ստեփանակերտ քաղաքի Դանիել-Բեկ Փիրումյան փողոցում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 16:29-ին ՓՈւՎ ՀՓՄ-ից «ՌԵՆՈ» մակնիշի  956vv01 պ/հ հրշեջ-մեքենան իր մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր՝ տեղ է հասել ժամը 16:41-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:53-ին, լիկվիդացվել` ժամը 17:11-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 17:42-ին: Ըստ ՓՈւՎ ՀՓՄ-ի 3-րդ պահակախմբի պետ, փ/ծ կապիտան Մ. Մարտիրոսյանի նախնական տվյալներով այրվել է մոտ  70x80մ չոր խոտ: 
        Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը
        Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության  հերթապահ մաս:

                                                                             ***
      Սեպտեմբերի 12-ին ժամը 22:05-ին քաղաքացի Վ.Ա-ից ահազանգ է ստացվել,  Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 12 հասցեում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է աղբ: Ժամը 22:06-ին ՓՈւՎ ՀՓՄ-ից «ՌԵՆՈ» մակնիշի  956vv01 պ/հ հրշեջ-մեքենան իր մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր՝ տեղ է հասել ժամը 22:09-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:11-ին, լիկվիդացվել` ժամը 22:23-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 22:33-ին: Ըստ ՓՈւՎ ՀՓՄ-ի 3-րդ պահակախմբի պետ, փ/ծ կապիտան Մ. Մարտիրոսյանի նախնական տվյալներով այրվել է մոտ  4մ2 աղբ: 
        Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը
       Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության  հերթապահ մաս:

                                                                             ***
    Սեպտեմբերի 13-ին ժամը 07:17-ին Մարտունու շրջանային  ԱԻ  բաժնի  ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավագ  Ա.Գևորգյանից  տեղեկություն է ստացվել, որ ժամը 07:14-ին ահազանգման կենտրոն զանգ է ստացվել  ք.Մարտունու գերեզմանոցի  տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 07:15-ին Մարտունու ՀՓՄ-ից «Զիլ» մակնիշի 948VV01 պ/հ հրշեջ-մեքենան  իր  մարտական հաշվարկով մեկնել  է  կանչի վայր:  Տեղ է հասել՝ ժամը 07:17-ին: Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 07:30-ին, մարվել` ժամը 07:50-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 07:55-ին: Ըստ Մարտունու շրջանային  ԱԻ  բաժնի  ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավագ  Ա.Գևորգյանից  ստացված տեղեկության՝ նախնական տվյալներով այրվել է մոտ 1000 մ2 չոր խոտատարածք:
      Դեպքի առթիվ ստուգում  է  իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:
      Հաղորդագրությունը փոխանցվել է  ԱՀ ՆԳՆ ոստիկանության  հերթապահ մաս:
 
 
 
Կենցաղային կանչ
      Սեպտեմբերի 12-ին ժամը 22:09-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ենթասպա Հ.Ավետիսյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 22:08-ին Մարտակերտի  ՀՓՄ-ից «ՈւԱԶ» մակնիշի 907vv01 պ/հ ավտոմեքենան մեկնել է Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկների 105 հասցե՝ տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով (դռան բացում): Վերադարձ  մշտական  տեղակայման վայր՝ ժամը 22:52-ին:
 
Տեխնիկական սպասարկում
       Սեպտեմբերի 13-ին  ժամը 08:02-ին Մարտակերտի շրջանային  ԱԻ  բաժնի  ԱԿ դիսպետչեր, փ/ծ ենթասպա Հ.Ավետիսյանից  տեղեկություն է ստացվել, որ ժամը  08:01-ին Մարտակերտի ՀՓՄ-ին կից Առաջաձորի ՀՓՋ-ի «ԶԻԼ-131» մակնիշի 034LS29 պ/հ հրշեջ մեքենան  հանվել է մարտական հաշվարկից՝ տեխնիկական սպասարկման նպատակով (հրշեջ-պոմպի վերանորոգում):
 
 Հոսանքազրկում
      Սեպտեմբերի 12-ին ժամը 10:30-ին Շուշիի  շրջանային  ԱԻ բաժնի հետաքննության գծով տեսուչ, փ/ծ մայոր Գ.Իսրաելյանից տեղեկություն է ստացվել, որ Շուշիի շրջանի Լիսագոր համայնքը  ժամը 10:30-ին հոսանքազրկվել է պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելեու նպատակով : Աշխատանքներն ավարտելուց հետո, էլեկտրամատակարարումը վերականգնվել է ժամը 18:00-ին:

                                                                              ***
    Սեպտեմբերի 13-ին ժամը 08:30-ին Շուշիի  շրջանային  ԱԻ բաժնի հետաքննության գծով տեսուչ, փ/ծ մայոր Գ.Իսրաելյանից տեղեկություն է ստացվել, որ Շուշիի շրջանի Լիսագոր համայնքը  ժամը 08:30-ին հոսանքազրկվել է պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելեու նպատակով :