ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 11.09.2021թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 12.09.2021թ. ժ.09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

12-09-2021


Տեխնածին պատահարներ
        Զինամթերքի ոչնչացում                                                                               
        Սեպտեմբերի 11-ին ժամը 09:11-ին ԱՀ Հումանիտար ականազերծման կենտրոնի աշխատակից Ա. Հ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:30-ին և ժամը 13:00-ին յուրաքանչյուրը 145գ. տրոտիլի  էկվիվալենտ  հզորությամբ հումանիտար ականազերծման կենտրոնի աշխատակիցների կողմից իրականացվելու է պայթյուն Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի տարածքում՝ զինամթերքը ոչնչացնելու նպատակով:
            Հաղորդագրությունը փոխանցվել է Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոն դիսպետչերին, ԱՀ ՊԲ, ԱՀ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ օպերատիվ հերթապահ մասեր:
                                                                             ***
          Սեպտեմբերի 11-ին ժամը 10:32-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ շարքային Գ. Հովհաննիսյանից տեղեկություն է ստացվել, որ ԱՀ Հումանիտար ականազերծման կենտրոնի աշխատակիցների կողմից Մարտունու հարակից տարածքում ժամը 11:30-ին, ժամը 12:30-ին և ժամը 15:00-ին յուրաքանչյուրը 13.200գ. տրոտիլի էկվիվալենտ  հզորությամբ իրականացնելու են պայթյուներ տարբեր տեսակի զինամթերք ոչնչացնելու նպատակով:         
       Հաղորդագրությունը փոխանցվել է  ԱՀ ՊԲ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր «The HALO Trust» ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպության դիսպետչերին :
          Զինամթերքի հայտնաբերում                                                             
          Սեպտեմբերի 11-ին ժամը 12:00-ին քաղաքացի Ա.Մ-ից  տեղեկություն է ստացվել, որ Ասկերան  շրջանի Շոշ համայնքի տարածքում հայտնաբերել է անհայտ տիպի զինամթերք:Ահազանգը փոխանցվել է ԱԻՊԾ ՓՈՒՎ սակրավորական խմբի պետ փ/ծ փ/գնդապետ Ս.Սարգսյանին արձագանքման համար:                                                           
         Զինամթերքի հայտնաբերում և
         պահեստավորում                                                                                                                  
         Սեպտեմբերի 11-ին ժամը 13:06-ին քաղաքացի Մ.Ա-ից  տեղեկություն է ստացվել, որ քաղաք Ստեփանակերտի Եղբայարական գերեզմանոցի տարածքում հայտնաբերել է անհայտ տիպի զինամթերք: Ժամը 13:14-ին ԱԻՊԾ ՓՈՒՎ սակրավորական խումբը «ՈւԱԶ»  մակնիշի  963vv01 պ/հ  ավտոմեքենայով  մեկնել է կանչի վայր: Տեղ հասնելուց պարզվել է, որ հայտնաբերված զինամթերքը մեկ միավոր հակատանկային ձեռքի նռնակ է: Սակրավորական խումբը հայտնաբերված մեկ միավոր հակատանկային ձեռքի նռնակը տեղափոխել է Ասկերանի շրջան Փրմքե կոչվող տեղանք՝ պահեստավորելու նպատակով:Աշխատանքը ավարտելուց հետո սակրավորական խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր ժամը 14:05-ին:
  
       Բնածին պատահարներ
       Հրդեհներ
       Չոր խոտատարածք           
       Սեպտեմբերի 11-ին ժամը 22:54-ին Ա.Հ Ճ.Ո հերթապահ ավագ սերժանտ Ս. Մ-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան  հասցեի եղբայրական գերեզմանոցի հարակից տարածքում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը  22:55-ին ՓՈւՎ ՀՓՄ-ից «Ռենո» մակնիշի 956vv01 պ/հ  հրշեջ մեքենան մեկ մարտական հաշվարկով  մեկնել է կանչի վայր, որը տեղ է հասել ժամը 23:08-ին: Հրդեհը  մեկուսացվել է ժամը 23:22-ին, մարվել` ժամը 23:26-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը  վերադարձել է մշտական տեղակայման վայր ժամը 23:58-ին: Ըստ ՓՈւՎ ՀՓՄ-ի 2-րդ պահակախմբի պետ, փ/ծ կ-ն Ա.Հարությունյանի ստացված տեղեկության`նախնական տվյալներով այրվել է չոր խոտատարածք և թփեր  մոտ 10×7մ:
         Դեպքի առթիվ ստուգում  է  իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:     
 
      Կենցաղային կանչեր
       Սեպտեմբերի 11-ին  ժամը 11:32-ին Ասկերանի շրջանային  ԱԻ  բաժնի  ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավագ ենթասպա Յ.Մարտիրոսյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11:31-ին Ասկերանի   ՀՓՄ-ի «ԿԱՄԱԶ» մակնիշի 053UU90 պ/հ հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է Ասկերանի շրջանի Բերդաձոր համայնքի տարածք տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով (ջրամատակարարում): Աշխատանքներն ավարտելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր՝ ժամը 13:42-ին:
                                                                               ***
      Սեպտեմբերի 11-ին ժամը 11:42-ին Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ հերթապահ Է.Ս-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան 2ա շենք բն. 25 հասցեի հիվանդ Է.Ա-ին  (1953թ. ծնվ.) «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 11:43-ին ՓՈՒՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի 928VV01 պ/հ ավտոմեքենայով մեկնել է նշված վայր և հիվանդին տեղափոխել: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 12:00-ին:
                                                                             ***
      Սեպտեմբերի 11-ին ժամը 14:19-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի 2-րդ պահակախմբի պետ, փ/ծ կապիտան           Ա. Հարությունյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 14:19-ին  ՓՈւՎ ՀՓՄ-ի «ԿԱՄԱԶ» մակնիշի 052UU90  պ/հ հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է Ասկերանի շրջանի Դաշուշեն համայնքի տարածք՝ տեխնիկական   օգնություն ցուցաբերելու նպատակով(ջրամատակարարում): Աշխատանքներն ավարտելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր՝ ժամը 16:35-ին:
                                                                             ***
       Սեպտեմբերի 11-ին ժամը 18:27-ին Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ հերթապահ Է.Ս-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մ.Մաշտոց 8 շենք բն. 5 հասցեի հիվանդ Օ. Ա-ին  (1971թ. ծնվ.) «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 18:28-ին ՓՈՒՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի 928VV01 պ/հ ավտոմեքենայով մեկնել է նշված վայր և հիվանդին տեղափոխել: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 18:47-ին:
        
          Որոնողական  աշխատանքներ     
         Սեպտեմբերի 11-ին  ժամը  09:20-ին ԱԻՊԾ ՓՈւՎ ԱԱՀՍ-ի 1-ին պահըակախմբի 1-ին ջոկի  հրամանատար,  փ/ծ  ավ.լ-նտ  Ս.Բաբալյանից   տեղեկություն է ստացվել,  որ  ժամը  09:20-ին ՓՈւՎ  ԱԱՀՍ փրկարարները  և սակրավորները  «ՈւԱԶ»  մակնիշի  967vv01 պ/հ  ավտոմեքենայով  մեկնել  են Ջրական կոչվող տեղանք որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացնելուց  հետո  փրկարարները և սակրավորները վերադարձել  են  մշտական  տեղակայման  վայր  ՝ ժամը   17:20-ին :