ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ ԱՐՏԱԿԱՐԳՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ 13.09.2021թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 14.09.2021թ. ժ. 09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

14-09-2021


Բնածին պատահարներ
              Հրդեհներ
             Սեպտեմբերի 13-ին ժամը 16:44-ին Մարտունու շրջանային  ԱԻ  բաժնի  ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. լ-նտ Մ.Ավանեսյանից  տեղեկություն է ստացվել, որ ժամը 16:42-ին ահազանգման կենտրոն զանգ է ստացվել Մարտունու շրջանի Հերհեր համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 16:43-ին Մարտունու ՀՓՄ-ին կից Կարմիր  Շուկա ՀՓՋ-ից «Ուրալ» մակնիշի 931vv01պ/հ  հրշեջ մեքենան  մեկ  մարտական հաշվարկով  մեկնել է կանչի վայր, որը տեղ է հասել ժամը 16:50-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:40-ին, մարվել` ժամը 18:00-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր՝ ժամը 18:10-ին:
           Ըստ Մարտունու  շրջանային  ԱԻ  բաժնի  ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. լ-նտ Մ.Ավանեսյանից ստացված տեղեկության`նախնական տվյալներով այրվել է մոտ 2 հա չոր խոտատարածք և թփուտներ:
          Դեպքի առթիվ ստուգում  է  իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

                                                                             ***
            Սեպտեմբերի 13-ին ժամը 21:30-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Մ.Ս-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ա.Առաքելյան 2-րդ փակուղի 11 հասցեի հարակից տարածքում  հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 21:31-ին ՓՈւՎ ՀՓՄ-ից «Ռենո» մակնիշի 956vv01 պ/հ հրշեջ մեքենան մեկ մարտական հաշվարկով  մեկնել է կանչի վայր, որը տեղ է հասել ժամը 21:34-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:42-ին, մարվել` ժամը 21:53-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը  վերադարձել է մշտական տեղակայման վայր՝ ժամը 22:07-ին:
           Ըստ ՓՈւՎ ՀՓՄ-ի 4-րդ պահակախմբի պետ, փ/ծ կ-ն Մ.Մելքումյանից ստացված տեղեկության`նախնական տվյալներով այրվել է 3X5  մ  մոշի թփեր:
         Դեպքի առթիվ ստուգում  է  իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:
 
           Որոնողափրկարարական աշխատանքներ
           Սեպտեմբերի  13-ին ժամը 09:26-ին ԱԻՊԾ ՓՈւՎ ԱԱՀՍ 3-րդ օպերատիվ խմբի   հրամանատար, փ/ծ  կ-ն  Ս.Ալեքսանյանից   տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:26-ին ՓՈւՎ  ԱԱՀՍ փրկարարները և սակրավորները «ՈւԱԶ» մակնիշի 967vv01 պ/հ ավտոմեքենայով մեկնել են Հադրութի  շրջան ՝ որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Աշխատանքներն ավարտելուց հետո փրկարարները  և սակրավորները   վերադարձել են մշտական  տեղակայման  վայր՝  ժամը 15:58-ին:
 
           Այլ զանգ
           Սեպտեմբերի  13-ին ժամը 10:05-ին Մարտակերտի  շրջանային  ԱԻ  բաժնի  ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. ենթ. Լ.Գյուրջյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:05-ին Մարտակերտի ՀՓՄ-ին կից Գետավանի ՀՓՋ-ի «ԶԻԼ-130»  մակնիշի 029ԼՏ29 պ/հ  հրշեջ  մեքենան իր մարտական հաշվարկով մեկնել է Գետավան համայնքի տարածք՝ նորմացույցերի կատարման նպատակով: Վերադարձ մշտական տեղակայման վայր՝ ժամը 12:50-ին:
                                                                             ***
         Սեպտեմբերի  13-ին ժամը 10:05-ին Մարտակերտի  շրջանային  ԱԻ  բաժնի  ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. ենթ. Լ.Գյուրջյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:05-ին Մարտակերտի ՀՓՄ-ի «Կամազ» մակնիշի  917vv01  պ/հ  հրշեջ  մեքենան իր մարտական հաշվարկով մեկնել է Մարտակերտ քաղաքի Սարալանջ  փողոց՝ նորմացույցերի կատարման նպատակով: Վերադարձ մշտական տեղակայման վայր՝ ժամը 12:50-ին:
 
          Տեխնիկական սպասարկում
         Սեպտեմբերի  13-ին ժամը 14:10-ին ԱԻՊԾ ՓՈւՎ ՀՓՄ-ի 4-րդ պահակախմբի պետ, փ/ծ կ-ն Մ.Մելքումյանից   տեղեկություն է ստացվել,  որ ժամը  14:10-ին ԱԻՊԾ ՓՈւՎ ՀՓՄ-ի «Կամազ»  մակնիշի 052UU90 պ/հ հրշեջ մեքենան  հանվել է մարտական հաշվարկից՝  տեխնիկական  սպասարկման նպատակով (ՏՍ-1): Ժամը 16:35-ին  հրշեջ մեքենան դրվել է  մարտական հաշվարկի :

                                                                             ***
       Սեպտեմբերի  13-ին ժամը 16:37-ին ԱԻՊԾ ՓՈւՎ ՀՓՄ-ի 4-րդ պահակախմբի պետ, փ/ծ կ-ն Մ.Մելքումյանից   տեղեկություն է ստացվել,  որ ժամը  16:37-ին ԱԻՊԾ ՓՈւՎ ՀՓՄ-ի «Կամազ»  մակնիշի 974vv01 պ/հ հրշեջ մեքենան  հանվել է մարտական հաշվարկից՝  տեխնիկական  սպասարկման նպատակով (ՏՍ-1): Ժամը 19:00-ին  հրշեջ մեքենան դրվել է  մարտական հաշվարկի:

                                                                             ***
Օգոստոսի 4-ին ժամը 17:40-ին ԱԻՊԾ ՓՈւՎ ԱԱՀՍ 3-րդ օպերատիվ խմբի   հրամանատար, փ/ծ  կ-ն  Ս.Ալեքսանյանից  տեղեկություն է ստացվել, որ ժամը 17:40-ին ՓՈւՎ ԱԱՀՍ-ի  «ՈւԱԶ» մակնիշի 967vv01 պ/հ ավտոմեքենան հանվել է մարտական հաշվարկից և ընթացքային մասերի վերանորոգման  նպատակով մեկնել Ստեփանակերտ քաղաքի Դուդինի փողոց ՝արհեստանոց: Ժամը 18:41-ին  ավտոմեքենան  վերադարձել է մշտական տեղակայման վայր և   դրվել  մարտական հաշվարկի:
 
              Ի լրացում 
              Սեպտեմբերի  13-ին ժամը 18:30-ին Մարտակերտի  շրջանային  ԱԻ  բաժնի  ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. ենթ. Լ.Գյուրջյանից  տեղեկություն է ստացվել, որ ժամը 18:30-ին  Մարտակերտի ՀՓՄ-ին կից Առաջաձորի ՀՓՋ-ի «ԶԻԼ-131»  մակնիշի 034ԼՏ29 պ/հ  հրշեջ մեքենան  դրվել է  մարտական հաշվարկի, որը  ժամը 08:01-ին հանված էր մարտական հաշվարկից  տեխնիկական սպասարկման նպատակով  (հրշեջ-պոմպի վերանորոգում) :