ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

ԱԻՊԾ-ում շարունակվում է ծառայողների ատեստավորման գործընթացը

07-10-2021



ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանի հրամանով, փրկարար ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանության ու նրանց ծառայողական առաջխաղացման նպատակով շարունակվում է 2021 թվականի ատեստավորման գործընթացը:

Այն անհրաժեշտ մակարդակով իրականացնելու համար՝ առանձին բաժինների ու ստորաբաժանումների պետերի հետ նախապես տարվել են համապատասխան աշխատանքներ: Վերջիններս հանձնաժողովի կազմին են ներկայացրել մասնակիցների ծառայողական բնութագիրը:

Այնուհետև ծառայողական պարտականությունների պատշաճ կատարման և ֆիզիկական ունակությունների ստուգման նպատակով անց է կացվել ֆիզպատրաստության քննություն:

Այստեղ կարևորվում է ծառայողի ոչ միայն գիտելիքների, այլև համակարգված հիմնական կարողությունների, հմտությունների և որոշակի արժեքային համակարգի ձևավորումը: Ֆիզիկական դաստիարակությունը կարևոր նշանակություն ունի ծառայողների անձի ձևավորման համար:
Ատեստավորման անցկացման կարգը և պայմանները սահմանում է ԱՀ կառավարությունը:

Ատեստավորման գործընթացը ղեկավարել է ԱԻՊԾ տնօրենի տեղակալ գնդապետ Գառնիկ Ավագիմյանը: