ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 10.10.2021թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 11.10.2021թ. ժ.09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

11-10-2021


 Տեխնածին պատահարներ
 
            Զինամթերքի հայտնաբերում և ոչնչացում 
           Հոկտեմբերի 9-ին ժամը 13:53-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ռ. Մ-ից ահազանգ է ստացվել, որ Ասկերանի շրջանի Դաշուշեն համայնքի տարածքում հայտնաբերվել է երկու միավոր «Н-235» տիպի հրթիռակասետային ռումբ: Ժամը 13:55-ին ՓՈւՎ սակրավորական խումբը «ՈւԱԶ» մակնիշի 963VV01 պ/հ ավտոմեքենայով մեկնել է նշված վայր՝ զինամթերքի ոչնչացման նպատակով: Ժամը 15:30-ին նշված վայրում իրականացվել է պայթյուն՝ 500գ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ, ոչնչացվել է երկու միավոր «Н-235» տիպի հրթիռակասետային ռումբ, կորդինանտ X4408497, Y8651979: Աշխատանքներն ավարտելուց հետո սակրավորական խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր՝  ժամը 15:45-ին:
 
            Զինամթերքի ոչնչացում        
            Հոկտեմբերի 9-ին ժամը 12:47-ին ԱՀ Հումանիտար ականազերծման կենտրոնի աշխատակից Ա.Չ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 16:00-ին Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի տարածքում հումանիտար ականազերծման կենտրոնի աշխատակիցների կողմից՝ զինամթերք ոչնչացնելու նպատակով, իրականացվելու է պայթյուն՝ 1կգ 100գ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ, ոչնչացվել է տարբեր տեսակի զինամթերք:
            Հաղորդագրությունը փոխանցվել է Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի, «The HALO Trust» ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպության դիսպետչերներին, ԱՀ ՊԲ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր:
 
Բնածին պատահարներ  
             
            Հրդեհներ          
            Հոկտեմբերի 9-ին ժամը 22:54-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի  դիսպետչեր, փ/ծ ավագ ենթասպա Յ. Մարտիրոսյանից  տեղեկություն է ստացվել, որ ժամը 22:51-ին ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Ասկերան քաղաքի Շահումյան 58 հասցեում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է աղբ: Ժամը 22:52-ին Ասկերանի ՀՓՄ-ից       «ԶԻԼ-130» մակնիշի 940VV01 պ/հ հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր՝ տեղ է հասել ժամը 22:54-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:08-ին, լիկվիդացվել` ժամը 23:18-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը      23:25-ին: Ըստ Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ավագ ենթասպա Յ. Մարտիրոսյանի նախնական տվյալներով այրվել է աղբ մոտ 10X15մ :      
             Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:
 
            Կենցաղային  պատահարներ                          
         Հոկտեմբերի 9-ին ժամը 11:52-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի 2-րդ պահակախմբի պետ, փ/ծ կապիտան                     Ա. Հարությունյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11:52-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի «ԿԱՄԱԶ-53228» մակնիշի 052ՍՍ90 պ/հ հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է Ասկերանի շրջանի Դաշուշեն համայնքի տարածք՝ տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով (ջրամատակարարում): Աշխատանքներն ավարտելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր՝ ժամը 13:34-ին:
                                                                             ***
           Հոկտեմբերի 9-ին ժամը 12:38-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Տ. Ա-ից  ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների 18 շենք բն. 37 հասցեում փակվել է բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 12:39-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի 989VV01 պ/հ ավտոմեքենայով մեկնել է նշված վայր և բացել դուռը: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 13:10-ին:
                                                                             ***
           Հոկտեմբերի 9-ին ժամը 15:54-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս.Ա-ից  ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Վ. Սարգսյան 5 շենք բն. 24 հասցեում փակվել է բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 15:55-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի 989VV01 պ/հ ավտոմեքենայով մեկնել է նշված վայր և բացել դուռը: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 16:39-ին:
                                                                             ***
            Հոկտեմբերի 10-ին ժամը 00:57-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Է.Ս-ից  ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Սասունցի Դավիթ 6 շենքի խափանված վերելակում մարդ է մնացել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 00:58-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի 989VV01 պ/հ ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր և բացել վերելակի դուռը: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 01:17-ին: