ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ ԱՐՏԱԿԱՐԳՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ 11.10.2021թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 12.10.2021թ. ժ. 09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

12-10-2021


Տեխնածին պատահարներ
Հետախուզական   աշխատանքներ
              Հոկտեմբերի 11-ին ժամը 09:05-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խմբի պետ, փ/ծ փ/գնդապետ Ս.Սարգսյանից  տեղեկություն է ստացվել,  որ  ժամը  09:05-ին ԱԻՊԾ-ից  ՓՈւՎ սակրավորական  խումբը  «ՈւԱԶ» մակնիշի 963vv01 պ/հ ավտոմեքենայով մեկնել է Մարտակերտի շրջան՝ հետախուզական  և պայթեցման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Հետախուզական աշխատանքներն  իրականացնելուց հետո  սակրավորական  խումբը   վերադարձել  է  մշտական  տեղակայման  վայր ՝ ժամը   18:10-ին:
 
Զինամթերքի  ոչնչացում
            Հոկտեմբերի  11-ին ժամը 11:28-ին  Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ավ. ենթ. Լ.Գյուրջյանից տեղեկություն է ստացվել, որ  ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խմբի կողմից ժամը 11:45-ին Մարտակերտի շրջանի «Քեմքեշ» կոչվող տեղանքում իրականացվելու է 500 գ տրոտիլի  էկվիվալենտ  հզորությամբ պայթյուն  (X-4453417, Y-8652775) հայտնաբերված զինամթերքը՝ 5 միավոր հրթիռակասետային ռումբը և մեկ միավոր գնդիկաբեկորային ռումբը ոչնչացնելու նպատակով:
              Հաղորդագրությունը  փոխանցվել է ԱՀ ՊԲ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ  ԱԱԾ հերթապահ  մասեր, «The HALO Trust» հումանիտար ականազերծման կազմակերպության աշխատակից  Մ.Ի-ին ,  ԱՀ  Հումանիտար ականազերծման  կենտրոնի աշխատակից  Ա.Ջ-ին:

                                                                             ***
            Հոկտեմբերի  11-ին ժամը 12:13-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ավ. ենթ. Լ.Գյուրջյանից տեղեկություն է ստացվել, որ  ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խմբի կողմից ժամը 12:25-ին Մարտակերտի շրջանի Ներքին  Հոռաթաղ  համայնքի տարածքում իրականացվելու է 250 գ տրոտիլի  էկվիվալենտ  հզորությամբ պայթյուն  (X-4450370, Y-8651351) հայտնաբերված զինամթերքը՝ մեկ միավոր հրթիռակասետային ռումբը և 2 միավոր պայթուցիչը ոչնչացնելու նպատակով:
              Հաղորդագրությունը  փոխանցվել է ԱՀ ՊԲ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ  ԱԱԾ հերթապահ  մասեր, «The HALO Trust» հումանիտար ականազերծման կազմակերպության աշխատակից  Մ.Ի-ին ,  ԱՀ  Հումանիտար ականազերծման  կենտրոնի աշխատակից  Ա.Ջ-ին:

                                                                             ***
            Հոկտեմբերի  11-ին ժամը 12:55-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ավ. ենթ. Լ.Գյուրջյանից տեղեկություն է ստացվել, որ  ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խմբի կողմից ժամը 13:05-ին Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ  համայնքի տարածքում իրականացվելու է 52 կգ տրոտիլի  էկվիվալենտ  հզորությամբ պայթյուն  (X-4454020, Y-8651005) հայտնաբերված զինամթերքը՝ 15 միավոր 122 մմ թնդանոթի արկը և 2 միավոր 125 մմ տանկի արկը ոչնչացնելու նպատակով:
              Հաղորդագրությունը  փոխանցվել է ԱՀ ՊԲ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ  ԱԱԾ հերթապահ  մասեր, «The HALO Trust» հումանիտար ականազերծման կազմակերպության աշխատակից  Մ.Ի-ին ,  ԱՀ  Հումանիտար ականազերծման  կենտրոնի աշխատակից  Ա.Ջ-ին:

                                                                             ***
            Հոկտեմբերի  11-ին ժամը 16:50-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ավ. ենթ. Լ.Գյուրջյանից տեղեկություն է ստացվել, որ  ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խմբի կողմից ժամը 17:00-ին Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ  համայնքի տարածքում իրականացվելու է 480 գ տրոտիլի  էկվիվալենտ  հզորությամբ պայթյուն  (X-4444761, Y-8651760) հայտնաբերված զինամթերքը՝ 7 միավոր հրթիռակասետային ռումբը ոչնչացնելու նպատակով:
              Հաղորդագրությունը  փոխանցվել է ԱՀ ՊԲ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ  ԱԱԾ հերթապահ  մասեր, «The HALO Trust» հումանիտար ականազերծման կազմակերպության աշխատակից  Մ.Ի-ին ,  ԱՀ  Հումանիտար ականազերծման  կենտրոնի աշխատակից  Ա.Ջ-ին:
 
Վերահսկվող կրակ
              Հոկտեմբերի 11-ին ժամը 22:00-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Բ.Ա-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցի մերձակայքում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 22:01-ին ՓՈւՎ ՀՓՄ-ից «Ռենո» մակնիշի 956vv01 պ/հ հրշեջ մեքենան մեկ մարտական հաշվարկով  մեկնել է կանչի վայր, որը տեղ է հասել ժամը 22:11-ին: Տեղ հասնելուց պարզվել է, որ կրակը վերահսկվում է: Վերադարձ մշտական տեղակայման վայր՝ ժամը 22:45-ին:
 
Կենցաղային պատահարներ
            Հոկտեմբերի  11-ին  ժամը 10:41-ին «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան»  ՓԲԸ դիսպետչեր Է.Ս-ից ահազանգ է ստացվել, որ վատառողջ Մ.Բ-ին (1958 թ. ծնվ.)  Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 1 նրբ. տուն 2 հասցեից «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 10:42-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈՒԱԶ» մակնիշի 989vv01 պ/հ ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր և ցուցաբերել օգնություն: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը  վերադարձել է մշտական տեղակայման վայր՝ ժամը 11:10-ին:

                                                                              ***
            Հոկտեմբերի  12-ին  ժամը 04:12-ին «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան»  ՓԲԸ դիսպետչեր Է.Ս-ից ահազանգ է ստացվել, որ վատառողջ Ի.Ա-ին (1953 թ. ծնվ.)  Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների 33 բն 9 հասցեից «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 04:14-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈՒԱԶ» մակնիշի 989vv01 պ/հ ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր և ցուցաբերել օգնություն: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը  վերադարձել է մշտական տեղակայման վայր՝ ժամը 04:33-ին: