ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 12.10.2021թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 13.10.2021թ. ժ.09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

13-10-2021


 

Տեխնածին պատահար
Զինամթերքի հայտնաբերում 
             Հոկտեմբերի  12-ին  ժամը  14:47-ին   Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ենթասպա Գ.Բաղդասարյանից տեղեկություն է ստացվել, որ  ժամը 14:45-ին  «The HALO Trust»  ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպության  աշխատակից  Ա.Ու-ն   հայտնել, որ   ժամը  14:40-ի սահմաններում  Մարտունու շրջանի Հերհեր համայնքի տարածքում  որոնողական աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերել  է  զինամթերք՝  նախնական տվյալներով  մեկ միավոր  կասետային ռումբ:  Ընդունվել է ի գիտություն արձագանքման  համար:
                Հաղորդագրությունը  փոխանցվել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության  հերթապահ  մաս,  ԱՀ  Հումանիտար ականազերծման  կենտրոնի աշխատակից  Ա.Չ-ին:
 
Հրդեհ
            Հոկտեմբերի  12-ին  ժամը  18:24-ին  քաղաքացի  Մ.Խ-ից  ահազանգ է ստացվել, որ  Ստեփանակերտ  քաղաքի  Արեշ թաղամասում հրդեհ է  բռնկվել : Նախնական տվյալներով  աղբարկղների մոտ այրվում է աղբ: Ժամը 18:25-ին  ԱԻՊԾ ՓՈւՎ  ՀՓՄ-ից    «Ռենո» մակնիշի  956  vv 01 պ/հ  հրշեջ  մեքենան  մեկ  մարտական  հաշվարկով  մեկնել է դեպքի վայր, որը տեղ է հասել ժամը  18:30-ին:  Հրդեհը  մեկուսացվել է ժամը 18:32-ին, մարվել`ժամը 18:43-ին: Հրդեհը  մարելուց  հետո մարտական հաշվարկը  վերադարձել է մշտական տեղակայման  վայր` ժամը  19:09-ին:
            Ըստ ԱԻՊԾ ՓՈւՎ ՀՓՄ-ի 1-ին պահակախմբի պետ, փ/ծ կապիտան  Ս.Ավանեսյանի   Ստեփանակերտ  քաղաքի  Արեշ  թաղամասում  աղբարկղների մոտ  այրվել  է    5  X 10  մ մակերեսի վրա  գետնին թափված աղբը:
            Հաղորդագրությունը  փոխանցվել  է   ԱՀ  ՆԳՆ ոստիկանության  Ստեփանակերտ քաղաքի վարչության   հերթապահ  մաս :
              Դեպքի առթիվ ստուգում  է  իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:
 
Որոնողական  աշխատանքներ     
            Հոկտեմբերի 12-ին  ժամը  09:17-ին ԱԻՊԾ ՓՈւՎ ԱԱՀՍ-ի 1-ին  օպերատիվ  խմբի   հրամանատար,  փ/ծ  լեյտենանտ  Վ.Ղահրամանյանից   տեղեկություն է ստացվել,  որ  ժամը  09:17-ին ՓՈւՎ  ԱԱՀՍ փրկարարները  և սակրավորը  «ՈւԱԶ»  մակնիշի  613 vv 01 պ/հ  ավտոմեքենայով  մեկնել են  Հադրութի շրջան՝  որոնողական աշխատանքներ  իրականացնելու նպատակով :   Փրկարարները և սակրավորը  վերադարձել  են  մշտական  տեղակայման  վայր  ՝ ժամը   10:52-ին :
 
Կենցաղային պատահար
               Հոկտեմբերի  12-ին  ժամը 09:55-ին  Ասկերանի  շրջանային  ԱԻ  բաժնի  ԱԿ դիսպետչեր, փ/ծ  ավագ ենթասպա  Յա.Մարտիրոսյանից  տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:55-ին  Ասկերանի ՀՓՄ-ից «ԿամԱԶ» մակնիշի 053 UU 90 պ/հ հրշեջ մեքենան մեկ մարտական հաշվարկով մեկնել է Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքի տարածք՝ տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով (ջրամատակարարում): Օգնություն ցուցաբերելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր՝ ժամը  12:10-ին:

                                                                             ***
             Հոկտեմբերի  12-ին ժամը 10:47-ին ԱԻՊԾ ՓՈւՎ ՀՓՄ-ի 1-ին պահակախմբի պետ, փ/ծ կապիտան  Ս.Ավանեսյանից  տեղեկություն է ստացվել, որ ժամը  10:47-ին  ՓՈւՎ  ՀՓՄ-ից  «ԿամԱԶ» մակնիշի 052 UU 90 պ/հ հրշեջ մեքենան մեկ մարտական հաշվարկով մեկնել է Ասկերանի շրջանի Դաշուշեն համայնքի տարածք՝ տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով (ջրամատակարարում): Օգնություն ցուցաբերելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր՝ ժամը  12:45-ին:
                                                                             ***
              Հոկտեմբերի  12-ին  ժամը  13:09-ին  քաղաքացի Ա.Ն-ից  ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ  քաղաքի  Ազատամարտիկների  15 բն 7  հասցեում  փակվել է  բնակարանի մուտքի  դուռը՝ անհրաժեշտ է փրկարարների  օգնությունը:  Ժամը 13:10-ին ՓՈւՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը  «ՈւԱԶ» մակնիշի  989 VV 01 պ/հ ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր:  Օգնություն  ցուցաբերելուց  հետո   հերթապահ  օպերատիվ խումբը  վերադարձել է մշտական  տեղակայման վայր` ժամը   14:10-ին:
                                                                             ***
               Հոկտեմբերի  12-ին  ժամը 17:45-ին  Ասկերանի  շրջանային  ԱԻ  բաժնի  ԱԿ դիսպետչեր, փ/ծ  ավագ ենթասպա  Յա.Մարտիրոսյանից  տեղեկություն է ստացվել, որ ժամը 17:44-ին  Ասկերանի ՀՓՄ-ից «ԿամԱԶ» մակնիշի 053 UU 90 պ/հ հրշեջ մեքենան մեկ մարտական հաշվարկով մեկնել է Ասկերան քաղաքի Կամո թաղամաս՝ տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով (ջրամատակարարում): Օգնություն ցուցաբերելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր՝ ժամը  19:10-ին:
                                                                             ***
              Հոկտեմբերի  12-ին  ժամը  19:59-ին  քաղաքացի Է.Մ-ից  ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ  քաղաքի  Ազատամարտիկների  56 բն 23  հասցեում  փակվել է  բնակարանի մուտքի  դուռը՝ անհրաժեշտ է փրկարարների  օգնությունը:  Ժամը 20:00-ին ՓՈւՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը  «ՈւԱԶ» մակնիշի  989 VV 01 պ/հ ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր:  Օգնություն  ցուցաբերելուց  հետո   հերթապահ  օպերատիվ խումբը  վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը   20:26-ին:
 
Այլ զանգ
                Հոկտեմբերի 12-ին  ժամը 10:40-ին ԱԻՊԾ  ՔՊ և ԱՀՎ շտաբի ավտոմատացման համակարգի  ապահովման և սպասարկման բաժնի պետ, փ/ծ  գնդապետ Կ.Առուշանյանից   տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:40-ին  նշված բաժնի  աշխատակիցները «ՈւԱԶ» մակնիշի  987 vv 01 պ/հ  ավտոմեքենայով մեկնել են Ստեփանակերտ  քաղաքի «Կոբրա» կոչվող  բարձրունք՝ կապի միջոցների սպասարկման նպատակով: Աշխատանքներն իրականացնելուց հետո նշված բաժնի  աշխատակիցները  վերադարձել են մշտական տեղակայման վայր՝ ժամը  11:50-ին: