ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

Հադրութի շրջանից հայտնաբերվել է 2 աճյուն

13-10-2021



Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Հադրութի շրջանում: 

Հայտնաբերվել է ևս 2 աճյուն: Նրանց ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո`2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում`փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1683 աճյուն։ 

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։