ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 22.11.2021թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 23.11.2021թ. ժ.09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

22-11-2021


 Տեխնածին պատահարներ
         
 Զինամթերքի ոչնչացում   
     
       Նոյեմբերի 22-ին ժամը 10:10-ին ԱՀ Հումանիտար ականազերծման կենտրոնի աշխատակից Թ-ից տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի «ԴՈւԿ» տարածքում հումանիտար ականազերծման կենտրոնի աշխատակիցների կողմից զինամթերք ոչնչացնելու նպատակով, ժամը 12:30-ին և ժամը 14:30-ին իրականացվելու է երկու պայթյուն՝  յուրաքանչյուրը 25կգ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ, ոչնչացվելու է տարբեր տեսակի զինամթերքներ: Հաղորդագրությունը փոխանցվել է Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի, «The HALO Trust» ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպության դիսպետչերներին, ԱՀ ՊԲ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր:
 
 Զինամթերքի հայտնաբերում
 
    Նոյեմբերի 22-ին ժամը 19:08-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ենթասպա Է. Հայրապետյանից տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում հայտնաբերվել է մեկ միավոր գնդիկաբեկորային ավիառումբ: Ահազանգը ընդունվել է ի գիտություն և փոխանցվել ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խմբի պետ, փ/ծ փոխգնդապետ Ս. Սարգսյանին արձագանքման նպատակով:
Հաղորդագրությունը փոխանցվել է «The HALO Trust» ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպության դիսպետչերին, ԱՀ ՊԲ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր:
 
 Կենցաղային  պատահարներ   
                       
     Նոյեմբերի 22-ին ժամը 12:10-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Լ. Ա-ից  ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մխիթար Գոշ 7ա շենքի 5-րդ հարկում քարե սալիկը պոկվել և կախվել է, որը վտանգ է ներկայացնում բնակիչներին: Ահազանգը ընդունվել է ի գիտություն և փոխանցվել ԱԻՊԾ Ստեփանակերտի ԱԻ բաժնի պետ, փ/ծ գնդապետ Մ. Հարությունյանին արձագանքման նպատակով:

                                                                   ***
 
     Նոյեմբերի 22-ին ժամը 18:25-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Վ. Ս-ից  ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 69 շենքի բակում շնագայլ կա, որը վտանգ է ներկայացնում բնակչությանը՝ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 18:27-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի 969VV01 պ/հ ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր և շնագայլը տեղափոխել անվտանգ տարածք: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 19:05-ին:

                                                                   ***
     Նոյեմբերի 22-ին ժամը 19:18-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Գ. Ա-ից  ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 14բ շենքի խափանված վերելակում մարդ է մնացել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 19:19-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի 969VV01 պ/հ ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր և բացել վերելակի դուռը: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 19:59-ին:

                                                                   ***
 
   Նոյեմբերի 23-ին ժամը 03:33-ին «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ հերթապահ Լ. Հ-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մ. Մաշտոց 3 շենք բն. 12 հասցեից հիվանդ Ս. Բ-ն (1940թ. ծնվ.) «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 03:34-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի 969VV01 պ/հ ավտոմեքենայով մեկնել է նշված վայր և հիվանդին տեղափոխել: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 03:53-ին:

                                                                   ***
 
    Նոյեմբերի 23-ին ժամը 08:04-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ենթասպա Է. Հայրապետյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը  08:03-ին Մարտակերտի ՀՓՄ-ից հրշեջ-փրկարարները «ՈւԱԶ» մակնիշի 907VV01 պ/հ ավտոմեքենայով մեկնել են Մարտակերտ քաղաքի Անդրանիկ Օզանյանի 1 հասցե՝ դիակի տեղափոխման նպատակով:
 
 Այլ զանգեր  
 
     Նոյեմբերի 22-ին ժամը 12:46-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ենթասպա Է. Հայրապետյանից տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի ՀՓՄ-ից հրշեջ-փրկարարները «ՈւԱԶ» մակնիշի 905VV01 պ/հ ավտոմեքենայով մեկնել են Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ և Կոճողոտ համայնքների տարածքներ՝ հրդեհի հետաքննություն անցկացնելու նպատակով: Աշխատանքներն ավատելուց հետո                          հրշեջ-փրկարարները վերադարձել են մշտական տեղակայման վայր` ժամը  18:30-ին:    
 
 Որոնողափրկարարական աշխատանքներ
 
     Նոյեմբերի 22-ին ժամը 16:02-ին ԱԻՊԾ ՓՈւՎ ԱԱՀՍ հրամանատար, փ/ծ մայոր                                Մ. Ղուկասյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:05-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խումբը և ԱԱՀՍ փրկարարները «ՈւԱԶ» մակնիշի 613VV01 պ/հ ավտոմեքենայով մեկնել են Հադրութի շրջանի «Ֆիզուլի» կոչվող տարածք՝ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Որոնողափրկարարական աշխատանքները ավարտելուց հետո սակրավորական խումբը և փրկարարները վերադարձել են մշտական տեղակայման վայր՝ ժամը 15:55-ին:     
            
 Հետախուզական աշխատանքներ
 
      Նոյեմբերի 22-ին ժամը 09:18-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խմբի պետ, փոխգնդապետ            Ս. Սարգսյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:18-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խումբը «ՈւԱԶ» մակնիշի 992VV01 ավտոմեքենայով մեկնել է Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի տարածք՝ հետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Հետախուզական աշխատանքներն ավարտելուց հետո սակրավորական խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 14:20-ին:
 
 Ուսումնավարժություն
 
     Նոյեմբերի 22-ին ժամը 10:00-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ենթասպա Է. Հայրապետյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը  10:00-ին Մարտակերտի ՀՓՄ-ում սկսվել է հատուկ տակտիկական ուսունավարժություն: Ժամը 12:30-ին հայտարարվել է հատուկ տակտիկական ուսունավարժության ավարտ:
 
        
  Տեխնիկական սպասարկում 
 
    Նոյեմբերի 22-ին ժամը 14:00-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի 2-րդ պահակախմբի պետ, փ/ծ կապիտան                Ա. Հարությունյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 14:00-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի  «ԶԻԼ-131» մակնիշի 016ԼՏ29 պ/հ հրշեջ մեքենան հանվել է մարտական հաշվարկից` տեխնիկական սպասարկման նպատակով (ՏՍ-1): Ժամը 16:00-ին հրշեջ մեքենան դրվել է մարտական հաշվարկի:

                                                                  ***
 
    Նոյեմբերի 22-ին ժամը 16:00-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի 2-րդ պահակախմբի պետ, փ/ծ կապիտան                  Ա. Հարությունյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 16:00-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի «ԶԻԼ-130» մակնիշի 030ԼՏ29 պ/հ հրշեջ մեքենան հանվել է մարտական հաշվարկից` տեխնիկական սպասարկման նպատակով (ՏՍ-1): Ժամը 18:00-ին հրշեջ մեքենան դրվել է մարտական հաշվարկի: