ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 23.11.2021թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 24.11.2021թ. ժ.09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

23-11-2021


 Տեխնածին պատահարներ    
 Զինամթերքի հայտնաբերում և ոչնչացում
 
    Նոյեմբերի 23-ին  ժամը  09:22-ին   Մարտունու ՇԱԻԲ   ԱԿ  դիսպետչեր, փ/ծ  ավագ Ա.Գևորգյանից տեղեկություն է ստացվել, որ  ժամը 09:21-ին  «The HALO Trust» հումանիտար ականազերծման  կազմակերպության  աշխատակից  Ռ. Թ-ն հայտնել է, որ 22.11.21թ. Մարտունու շրջանի  Ննգի համայնքի տարածքում  հայտնաբերել է  զինամթերք՝  նախնական տվյալներով  երեք միավոր  Մ 09 տիպի կասետային ռումբ: Ժամը 09:20-ին Մարտունու ՀՓՄ-ի սակրավորները  «ՈւԱԶ»  մակնիշի  985 vv 01 պ/հ ավտոմեքենայով մեկնել են  դեպքի վայր,տեղ  են  հասել՝ ժամը 10:13-ին: Ժամը 10:45-ին,  ժամը11:00-ին և ժամը 11:15-ին, նշված համայնքի տարածքում իրականացվել  է   երեք պայթյուն՝ յուրաքանչյուրը 160գ տրոտիլի  էկվիվալենտ  հզորությամբ: Աշխատանքներն ավարտելուց հետո, Ժամը 11 :20-ին սակրավորական խումբը մեկնել է Մարտունու հարակից տարածք՝ հայտնաբերված զինամթերքը ոչնչացնելու նպատակով :
Հաղորդագրությունը  փոխանցվել է ԱՀ ՊԲ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ  ԱԱԾ հերթապահ  մասեր, «The HALO Trust» հումանիտար ականազերծման կազմակերպության աշխատակից  Մ.Ի-ին ,  ԱՀ  Հումանիտար ականազերծման  կենտրոնի աշխատակից Վ. Թ-ին և ԱՀ  ՆԳՆ  ոստիկանության  Ստեփանակերտ քաղաքի վարչության և ԱՀ  ԱԱԾ  հերթապահ  մասեր:

                                                                   ***

    Նոյեմբերի 23-ին  ժամը  11:21-ին   Մարտունու ՇԱԻԲ   ԱԿ  դիսպետչեր, փ/ծ  ավագ Ա.Գևորգյանից տեղեկություն է ստացվել, որ  ժամը 09:21-ին  «The HALO Trust» հումանիտար ականազերծման  կազմակերպության  աշխատակից  Ռ. Թ-ն հայտնել է, որ 22.11.21թ. Մարտունու հարակից տարածքում  հայտնաբերել է  զինամթերք՝  նախնական տվյալներով  ՊԿՍ 7 տիպի նռնականետ: Ժամը 11:20-ին Մարտունու ՀՓՄ-ի սակրավորները  «ՈւԱԶ»  մակնիշի  985 vv 01 պ/հ ավտոմեքենայով Ննգի համայնքի տարածքից մեկնել են  դեպքի վայր: Ժամը 13:00-ին և ժամը 13 :15-ին նշված տարածքում իրականացվել է պայթյուն՝ ընդհանուրը  2կգ 984 գ տրոտիլի էկվիվալենտ  հզորությամբ: Աշխատանքներն ավարտելուց հետո սակրավորական խումբը վերադարփել է մշտական տեղակայման վայր՝ժամը 13 :40-ին:
Հաղորդագրությունը  փոխանցվել է ԱՀ ՊԲ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ  ԱԱԾ հերթապահ  մասեր, «The HALO Trust» հումանիտար ականազերծման կազմակերպության աշխատակից  Մ.Ի-ին, ԱՀ  Հումանիտար ականազերծման  կենտրոնի աշխատակից Վ. Թ-ին և ԱՀ  ՆԳՆ  ոստիկանության  Ստեփանակերտ քաղաքի վարչության և ԱՀ  ԱԱԾ  հերթապահ  մասեր :
 
Զինամթերքի ոչնչացում
 
     Նոյեմբերի  23-ին ժամը 09:20-ին ԱՀ Հումանիտար ականազերծման կենտրոնի աշխատակից Ա.Թ-ից տեղեկություն է ստացվել, որ նույն կենտրոնի սակրավորների կողմից տարբեր տեսակի զինամթերք ոչնչացնելու նպատակով ժամը 12:30-ին և 14:30-ին Մարտակերտի շրջանի «ԴՈւԿ» կոչվող տեղանքում  իրականացվելու է երկու պայթյուն, յուրաքանչյուրը  25 կգ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ:
Հաղորդագրությունը  փոխանցվել է   ԱՀ ՆԳՆ ոստիկանության  ԱՀ ՊԲ  և ԱՀ  ԱԱԾ հերթապահ  մասեր, «The HALO Trust» հումանիտար ականազերծման կազմակերպության աշխատակից  Մ.Ի-ին  և Մարտակերտի ՇԱԻԲ ԱԿ դիսպետչեր փ/ծ  ենթասպա  Հ.Ավետիսյանին:   
    
                                                                   ***

    Նոյեմբերի  23-ին ժամը 09:20-ին ԱՀ Հումանիտար ականազերծման կենտրոնի աշխատակից Ա.Թ-ից տեղեկություն է ստացվել, որ նույն կենտրոնի սակրավորների կողմից տարբեր տեսակի զինամթերք ոչնչացնելու նպատակով ժամը  15:30-ին  Մարտակերտի շրջանի Վարանկաթաղ համայնքի տարածքում  իրականացվելու մեկ պայթյուն, ընդհամենը 300 գր տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ:
Հաղորդագրությունը  փոխանցվել է   ԱՀ ՆԳՆ ոստիկանության  ԱՀ ՊԲ  և ԱՀ  ԱԱԾ հերթապահ  մասեր, «The HALO Trust» հումանիտար ականազերծման կազմակերպության աշխատակից  Մ.Ի-ին  և Մարտակերտի ՇԱԻԲ ԱԿ դիսպետչեր փ/ծ  ենթասպա  Հ.Ավետիսյանին:
       
                                                                   ***

     Նոյեմբերի 23-ին ժամը 09:20-ին ԱՀ Հումանիտար ականազերծման կենտրոնի աշխատակից Ա.Թ-ից տեղեկություն է ստացվել, որ նույն կենտրոնի սակրավորների կողմից  զինամթերք ոչնչացնելու նպատակով ժամը 15:00-ին Ասկերանի շրջանի  Բերքաձոր համայնքի տարածքում իրականացվելու է  պայթյուն 500 գր տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ:
Հաղորդագրությունը  փոխանցվել է   ԱՀ ՆԳՆ ոստիկանության  ԱՀ ՊԲ  և ԱՀ  ԱԱԾ հերթապահ  մասեր, «The HALO Trust» հումանիտար ականազերծման կազմակերպության աշխատակից  Մ.Ի-ին  և Ասկերանի ՇԱԻԲ ԱԿ դիսպետչեր փ/ծ ենթասպա  Հ.Հայրիյանին:

                                                                   ***

   Նոյեմբերի  23-ին  ժամը  10:06-ին  ԱԻՊԾ ՓՈՒՎ սակրավորական խմբի պետ, փ/ծ  փ/գ-տ Ս.Սարգսյանից տեղեկություն է ստացվել, որ  ժամը 10:05-ին  ԱԻՊԾ ՓՈՒՎ սակրավորական խումբը  «ՈւԱԶ»  մակնիշի  922vv01 պ/հ ավտոմեքենայով մեկնել է Ստեփանակերտ քաղաքի   «Ղայբալու» կոչվող տեղանք՝ 21.11.2021թ. ժամը 15:30-ին հայտնաբերված հինգ միավոր հրթիռակասետային ռումբերը ոչնչացնելու նպատակով: Տեղ հասնելուց պարզվել է, որ հայտնաբերված զինամթերքները երեք միավոր հրթիռակասետային ռումբեր են: Ժամը  11:20-ին և ժամը 12:00-ին պայթյուն նշված զինամթերքը ոչնչացնելու նպատակով իրակնացվել է երկու պայթյուն՝ընդհանուրը 1կգ 620գր տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ:
Աշխատանքներն ավարտելուց  հետո սակրավորական խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր  ժամը 12:35-ին: 
Հաղորդագրությունը  փոխանցվել   է  ԱՀ  ՆԳՆ  ոստիկանության  Ստեփանակերտ քաղաքի վարչության և ԱՀ  ԱԱԾ  հերթապահ  մասեր :
 
 Կենցախային պատահարներ
 
      Նոյեմբերի 23-ին ժամը 15:42-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Բ-ից   ահազանգ է ստացվել, որ  Ստեփանակերտ քաղաքի  Հեքիմյան 7 բն 29 հասցեում  փակվել  է բնակարանի մուտքի դուռը՝ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 15:44-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը  «ՈՒԱԶ»  մակնիշի  969vv01 պ/հ  ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր և բացել դուռը: Օգնություն  ցուցաբերելուց  հետո հերթապահ օպերատիվ  խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 16:30-ին:                                      
                                                                            ***
 
     Նոյեմբերի 23-ին ժամը 17:03-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ռ.Ս-ից   ահազանգ է ստացվել, որ  Ստեփանակերտ քաղաքի  Հեքիմյան 9 բն 29 հասցեում  փակվել  է բնակարանի մուտքի դուռը՝ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 17:05-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը  «ՈՒԱԶ»  մակնիշի  969vv01 պ/հ  ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր և բացել դուռը: Օգնություն  ցուցաբերելուց  հետո հերթապահ օպերատիվ  խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 17:26-ին:
 
   Որոնողական աշխատանքներ 

   Նոյեմբերի 23-ին ժամը 10:16-ին ԱԻՊԾ ՓՈւՎ ԱԱՀՍ 2-րդ օպերատիվ խմբի  հրամանատար, փ/ծ կապիտան Ա.Բարսեղյանից տեղեկություն  է ստացվել,  որ ժամը 10:15-ին ՓՈւՎ ԱԱՀՍ փրկարարները «ՈւԱԶ» մակնիշի 613vv01 պ/հ ավտոմեքենայով մեկնել են Հադրութի շրջան՝ (Ջրական) որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Աշխատանքներն ավարտելուց հետո փրկարարները վերադարձել են մշտական  տեղակայման  վայր՝  ժամը 18:22-ին:
 
 Այլ զանգ
 
  Նոյեմբերի 23-ին ժամը 15:00-ին ԱԻՊԾ կապի բաժնի պետ, փ/ծ գնդապետ Կ.Առուշանյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 15:00-ին կապի բաժնի ծառայողները ԱԻՊԾ տարածքից «ՈւԱԶ» մակնիշի 987vv01 պ/հ ավտոմեքենան մեկնել են Ստեփանակերտ քաղաքի Կոբրա համալիր՝տեսախցիկի սպասարկում:
Վերադարձ  մշտական  տեղակայման վայր՝ ժամը 16:03-ին: