ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

Հերթական աջակցությունը Կարմիր խաչից

24-11-2021


Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը տրամադրել է վիրակապական գործիքների հավաքածու՝ որոնք պարունակում են վիրակապեր, հակասեպտիկներ և առաջին օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ այլ պարագաներ:
Նվիրաբերված իրերը նախատեսված են ԱԻՊԾ-ի առաջին օգնության հավաքածուները համալրելու, ինչպես նաև համանուն դասընթացների ժամանակ օգտագործելու համար:

Այս աջակցությունը երկու կառույցների համագործակցության բաղկացուցիչ մասն է։

ԿԽՄԿ-ի օգնությամբ ԱԻ ծառայության մասնագետներն ամեն տարի անցնում են վերապատրաստում և իրենց հերթին առաջին օգնության դասընթացներ կազմակերպում տարբեր համայնքներում, պետական ու մասնավոր հիմնարկներում:

ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անդամներին շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության և ցուցաբերած հերթական աջակցության համար: