ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

Աշխատանքային խորհրդակցություն

24-11-2021



ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի ղեկավարությամբ հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ծառայության ղեկավար կազմը:

Քննարկվել են առաջիկա անելիքները, հակիրճ ամփոփվել է նախորդող ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, ինչպես նաև ձմեռային փուլում ծառայությանն առնչվող մի շարք հարցեր:

Առանձին ուշադրություն է դարձվել կրտսեր խմբի հետ անցկացվող պարապմունքներին ու ուսումնավարժություններին, որոնք օր օրի ավելի են բարձրացնում փրկարար-ծառայողի մասնագիտական ունակությունները։

Խորհրդակցության մասնակից կազմը հանդես է եկել զեկույցներով ու առաջարկություններով, որոնք մասնավորապես նպատակաուղղված են առօրյա ծառայության ընթացքում ի հայտ եկող թերություններին և դրանց վերացմանն ուղղված համալիր աշխատանքներին:

Ամփոփելով քննարվող հարցերն ու առաջարկությունները, գնդապետ Արզումանյանը հետագա անելիքների վերաբերյալ տվել է անհրաժեշտ ցուցումներ ու հանձնարարականներ: