ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

Մատաղիսում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում՝ hայտնաբերվել է 1 աճյուն:

24-11-2021



Մատաղիսում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում՝ hայտնաբերվել է 1 աճյուն: 
 
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացրել են հյուսիսարևելյան թևում`
Մատաղիսի ուղղությամբ:
 
Հայտնաբերվել է ևս 1 աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
 
Այսպիսով, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում` մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1701 աճյուն:
 
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: