ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ ԱՐՏԱԿԱՐԳՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ 24.11.2021թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 25.11.2021թ. ժ. 09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

24-11-2021


Տեխնածին պատահարներ
Հրդեհներ
 
   Նոյեմբերի 24-ին ժամը 17:40-ին Ստեփանակերտի քաղաքային ոստիկանության աշխատակից Գ.Ս-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Դ.Բեկ փողոցում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով այրվում է աղբ: Ժամը 17:41-ին ՓՈւՎ ՀՓՄ-ից «Ռենո» մակնիշի 956vv01 պ/հ հրշեջ մեքենան մեկ մարտական հաշվարկով  մեկնել է կանչի վայր, որը տեղ է հասել ժամը 17:47-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:53-ին, մարվել` ժամը 17:57-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը  վերադարձել է մշտական տեղակայման վայր՝ ժամը 18:31-ին:
Ըստ ՓՈւՎ ՀՓՄ-ի 4-րդ պահակախմբի պետ, փ/ծ կ-ն Մ.Մելքումյանից ստացված տեղեկության`նախնական տվյալներով այրվել է աղբ:
Դեպքի առթիվ ստուգում  է  իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:
 
 Զինամթերքի  ոչնչացում
 
   Նոյեմբերի 24-ին ժամը 09:40-ին ԱՀ Հումանիտար ականազերծման կենտրոնի աշխատակից Ա.Թ-ից տեղեկություն է ստացվել, որ նույն կենտրոնի սակրավորների կողմից Մարտակերտի ԴՈւԿ-ի տարածքում ժամը 12:30-ին և ժամը 14:30-ին իրականացվելու է երկու պայթյուն՝ յուրաքանչյուրը 25 կգ տրոտիլի  էկվիվալենտ հզորությամբ:
Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՊԲ,ԱՀ ԱԱԾ,ԱՀ ՆԳՆ ոստիկանության, «The HALO Trust» հումանիտար ականազերծման կազմակերպության հերթապահ մասեր և Մարտակերտի  շրջանային ԱԻ բաժնի ԱԿ:

                                                                    ***

    Նոյեմբերի 24-ին ժամը 13:30-ին ԱՀ Հումանիտար ականազերծման կենտրոնի աշխատակից Ա.Թ-ից տեղեկություն է ստացվել, որ նույն կենտրոնի սակրավորների կողմից Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ համայնքի տարածքում ժամը 14:00-ին իրականացվելու է  պայթյուն՝ 500 գ տրոտիլի  էկվիվալենտ հզորությամբ:
Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՊԲ,ԱՀ ԱԱԾ,ԱՀ ՆԳՆ ոստիկանության, «The HALO Trust» հումանիտար ականազերծման կազմակերպության հերթապահ մասեր և Մարտակերտի  շրջանային ԱԻ բաժնի ԱԿ:
 
Զինամթերքի հայտնաբերում
 
   Նոյեմբերի 24-ին ժամը 12:35-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Գ. Ա-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ս.Դավիթ 12 հասցեում, բնակելի տան մեջ հայտնաբերվել զինամթերք: Ժամը 12:50-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խումբը «ՈՒԱԶ» մակնիշի 992vv01 ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր: Տեղում պարզվել է, որ հայտնաբերվածը զինամթերք չէ: Աշխատանքներն ավարտելուց հետո սակրավորական խումբը վերեդարձել է մշտական տեղակայման վայր՝ ժամը 14:20-ին:

                                                                    ***
   
    Նոյեմբերի 24-ին ժամը 15:20-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. ենթ. Լ.Գյուրջյանից ահազանգ է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի բնակիչ Ռ. Շ-ն ժամը մոտ 15:10-ին Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում հայտնաբերել է նախնական տվյալներով մեկ միավոր գնդիկաբեկորային ավիառումբ: Ահազանգը ընդունվել է ի գիտություն արձագանքման համար:

                                                                   ***
   
    Նոյեմբերի 24-ին ժամը 15:21-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. ենթ. Լ.Գյուրջյանից ահազանգ է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Մաղավուզ համայնքի բնակիչ Ա. Ա-ն ժամը մոտ 15:15-ին Մաղավուզ համայնքի տարածքում հայտնաբերել է նախնական տվյալներով մեկ միավոր կասետային ավիառումբ: Ահազանգը ընդունվել է ի գիտություն արձագանքման համար:
 
Հետախուզական աշխատանքներ
 
  Նոյեմբերի 24-ին ժամը 09:20-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խմբի պետ, փ/ծ փ/գ-տ Ս.Սարգսյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:20-ին ԱԻՊԾ-ից ՓՈւՎ սակրավորական  խումբը «ՈւԱԶ» մակնիշի 992vv01 պ/հ ավտոմեքենայով մեկնել են Ասկերանի շրջան Այգեստան համայնքի տարածք՝ հետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Վերադարձ մշտական տեղակայման վայր՝ ժամը 12:49-ին:
 
Կենցաղային պատահարներ
 
   Նոյեմբերի 24-ին ժամը 10:02-ին Շուշիի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ենթ. Մ.Օրդիյանցից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:02-ին Լիսագորի հերթափոխի հրշեջ-փրկարարները  «Ուրալ»  մակնիշի 934vv01 պ/հ մեքենայով մեկնել են Շուշիի շրջանի Եղծահող համայնքի տարածք՝ տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով (ջրամատակարարում): Վերադարձ մշտական տեղակայման վայր՝ ժամը 17:00-ին:
 
                                                                    ***
    Նոյեմբերի 24-ին ժամը 16:07-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Բ. Գ-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մանուկյան 2 բն 16 հասցեում փակվել է բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 16:08-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը  «ՈՒԱԶ»  մակնիշի 969vv01 պ/հ ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր և ցուցաբերել օգնություն: Օգնություն  ցուցաբերելուց  հետո հերթապահ օպերատիվ  խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 16:35-ին:

                                                                   ***
           
    Նոյեմբերի 24-ին  ժամը 16:35-ին «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան»  ՓԲԸ դիսպետչեր Ի.Մ-ից  ահազանգ է ստացվել, որ վատառողջ  Ա. Գ-ից (1958 թ. ծնվ.) Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 11 բն 47 հասցեից «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 16:37-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈՒԱԶ» մակնիշի 969vv01 պ/հ ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր և ցուցաբերել օգնություն: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը  վերադարձել է մշտական տեղակայման վայր՝ ժամը 17:00-ին:
 
Որոնողական աշխատանքներ
 
     Նոյեմբերի 24-ին ժամը 11:00-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. ենթ. Լ.Գյուրջյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11:00-ին Մարտակերտի ՀՓՄ-ից հրշեջ-փրկարարները «ՈւԱԶ» մակնիշի 907vv01 պ/հ մեքենայոր մեկնել են Մատաղիս և Թալիշ՝ որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Վերադարձ մշտական տեղակայման վայր՝ ժամը 15:50-ին:
 
Այլ զանգ
 
    Նոյեմբերի 24-ին ժամը 09:10-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. ենթ. Լ.Գյուրջյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:10-ին Մարտակերտի ՀՓՄ-ից «ՈւԱԶ» մակնիշի 905vv01 պ/հ մեքենան մեկնել է Մարտակերտի ՀՓՄ-ին կից Առաջաձորի ՀՓՋ-ի տարածք, այնուհետև ք.Ստեփանակերտ, ԱԻՊԾ տարածք՝ նյութական միջոցներ տեղափոխելու նպատակով: Վերադարձ մշտական տեղակայման վայր՝ ժամը 20:18-ին:
 
                                                                         ***
     Նոյեմբերի 24-ին ժամը 17:25-ին ԱԻՊԾ ՓՈւՎ ԱԱՀՍ 3-րդ օպերատիվ խմբի   հրամանատար, փ/ծ կ-ն  Ս.Ալեքսանյանից   տեղեկություն է ստացվել, որ ժամը 17:25-ին ՓՈւՎ  ԱԱՀՍ «ՈւԱԶ» մակնիշի 612vv01 պ/հ ավտոմեքենայով մեկնել են Ասկերանի շրջան, Իվանյան համայնք՝ տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով: Վերադարձ՝ ժամը 18:09-ին:
 
Ուսումնական ելք
 
    Նոյեմբերի 24-ին ժամը 09:37-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. ենթ. Գ.Խոսրովյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:37-ին Ասկերանի ՀՓՄ-ից «ՈւԱԶ» մակնիշի 913vv01 պ/հ մեքենան իր մարտական հաշվարկով մեկնել է Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի տարածք՝ ուսումնական պարապմունքներ իրականացնելու նպատակով: Վերադարձ մշտական տեղակայման վայր՝ ժամը  11:10-ին:

                                                                   ***
       
    Նոյեմբերի 24-ին ժամը 10:20-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. ենթ. Լ.Գյուրջյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:20-ին Մարտակերտի ՀՓՄ-ին կից Առաջաձորի ՀՓՋ-ից հրշեջ-փրկարարները «ԶԻԼ-131» մակնիշի 034ԼՏ29 պ/հ, «ԶԻԼ-433114» մակնիշի 959vv01 պ/հ և «ՈւԱԶ» մակնիշի 950vv01 պ/հ մեքենաներով մեկնել են Առաջաձոր համայնքի տարածք՝ ուսումնական պարապմունքներ իրականացնելու նպատակով: Վերադարձ մշտական տեղակայման վայր՝ ժամը  11:30-ին:

                                                                   ***
           
     Նոյեմբերի 24-ին ժամը 10:30-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. ս-նտ Մ.Չալյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:30-ին Մարտունու ՀՓՄ-ից հրշեջ-փրկարարները «Ուրալ» մակնիշի 947vv01 պ/հ և «ՈւԱԶ» մակնիշի 985vv01 պ/հ մեքենաներով մեկնել են ք.Մարտունի Փետրվարի 12 հասցե՝ ուսումնական պարապմունքներ իրականացնելու նպատակով: Վերադարձ մշտական տեղակայման վայր՝ ժամը  11:10-ին և ժամը 11:00-ին:

                                                                    ***
           
    Նոյեմբերի 24-ին ժամը 10:34-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. ենթ. Գ.Խոսրովյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:34-ին Ասկերանի ՀՓՄ-ից «Կամազ» մակնիշի 975vv01 պ/հ հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով մեկնել է Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի տարածք՝ ուսումնական պարապմունքներ իրականացնելու նպատակով: Վերադարձ մշտական տեղակայման վայր՝ ժամը  11:42-ին:

                                                                   ***

    Նոյեմբերի 24-ին ժամը 11:00-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. ենթ. Լ.Գյուրջյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11:00-ին Մարտակերտի ՀՓՄ-ին կից Գետավանի ՀՓՋ-ից հրշեջ-փրկարարները «ԶԻԼ-130» մակնիշի 029ԼՏ29 պ/հ և «Ուրալ» մակնիշի 961vv01 պ/հ մեքենաներով մեկնել են Գետավան համայնքի տարածք՝ ուսումնական պարապմունքներ իրականացնելու նպատակով: Վերադարձ մշտական տեղակայման վայր՝ ժամը  11:46-ին:
 
Ուսումնավարժություն
 
     Նոյեմբերի 24-ին ժամը 09:30-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. ս-նտ Մ.Չալյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:30-ին Մարտունու ՀՓՄ-ում ժամը 09:30-ին սկսվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Ժամը 13:00-ին տրվել է ուսումնավարժության ավարտ:

                                                                    ***

    Նոյեմբերի 24-ին ժամը 09:40-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. ս-նտ Մ. Չալյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:30-ին Մարտունու ՀՓՄ-ին կից Կարմիր Շուկա ՀՓՋ-ում ժամը 09:40-ին սկսվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Ժամը 13:00-ին տրվել է ուսումնավարժության ավարտ:
                                                                    ***

    Նոյեմբերի 24-ին ժամը 10:00-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. ենթ. Լ.Գյուրջյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:00-ին Մարտակերտի ՀՓՄ-ին կից Առաջաձորի ՀՓՋ-ում ժամը 10:00-ին սկսվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Ժամը 12:00-ին տրվել է ուսումնավարժության ավարտ:

                                                                         ***
 
    Նոյեմբերի 24-ին ժամը 10:30-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. ենթ. Լ.Գյուրջյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:30-ին Մարտակերտի ՀՓՄ-ին կից Գետավանի ՀՓՋ-ում ժամը 10:30-ին սկսվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Ժամը 13:00-ին տրվել է ուսումնավարժության ավարտ: