ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

ՃԱՆԱՊԱՐՀԱ-ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

10-01-2022


Հունվարի 10-ին, ժամը 19:15-ին, ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցում տեղակայված «SBS» բենզալցակայանի մոտակայքում ճանապարհատրանսպորտային պատահարէ տեղի ունեցել:

Դեպքի վայր մեկնած ՆԳՆ ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 19:10-ի սահմաններում, Նաբերեժնայա փողոցի 3-րդ նրբանցք թիվ 28 հասցեի դիմացի ճանապարհահատվածում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Գ. Մ.-ն (ծնված 2003թ.) վարելով «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենան, իր անուշադրության պատճառով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և բախվել այնտեղ առկա բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով վերջինս կրծքավանդակի սալջարդ վնասվածքով տեղափոխվել է Հանրապետական բժշկական կենտրոն։
Նրա առողջական վիճակը բավարար է։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենան, այնուհետև անհրաժեշտ օգնություն ցուցաբերելուց հետո վերադարձել մշտական տեղակայման վայր։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։