ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է 2022թ. հունվարի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածը

10-01-2022



2022 թվականի հունվարի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 752 զանգ, որից 690-ը ճանաչողական բնույթի:

Նոր տարվա առաջին 10 օրվա ընթացքում գրանցվել է հրդեհի 5 դեպք, որից 3-ը աղբանոցներում, 1-ը՝ չոր խոտածածկ տարածքում, մյուս դեպքը՝ Ասկերանի շրջանի Շոշ գյուղում: Այրվել է ծածկոց: Հրշեջ փրկարարները ժամանակին արձագանքել են բոլոր կանչերին, իրականացրել հրդեհի մեկուսացման ու հրդեհաշիջման աշխատանքները, ինչպես նաև բնակչությանը ցուցաբերել անհրաժեշտ օգնություն: Տուժածներ չկան:

Զինամթերք հայտնաբերելու վերաբերյալ քաղաքացիների կողմից գրանցվել է 2 ահազանգ: Սակրավորական խմբերն արագ վերացրել են վտանգը և վնասազերծել ռազմամթերքը: Հանգստյան օրերին սակրավորները հետախուզական աշխատանքներ են իրականացրել բոլոր շրջաններում: Հայտնաբերված զինամթերքի մի մասը վնասազերծվել է տեղում, մյուս մասը ոչնչացնելու նպատակով տեղափոխվել անվտանգ վայր:

Նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 4, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 18 կանչ: Փրկարարները կատարել են դռան 6 և վերելակի 3 բացում, առողջական խնդիր ունեցող 7 քաղաքացու տեղափոխում, բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 1 ելք։

Գրանցվել է ճանապարհատրանսպորտային 1 պատահար: ԱԻ պետական ծառայության, փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման ծառայողները անմիջապես մեկնել են դեպքի վայր և ցուցաբերել անհրաժեշտ օգնություն:

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք 911,101,112 օգնության ու փրկության հեռախոսահամարները: