ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 12.01.2022թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 13.01.2022թ. ժ.09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

12-01-2022


Տեխնածին պատահարներ
Զինամթերքի ոչնչացում

Հունվարի 12-ին ժամը 09:10-ին ԱՀ Հումանիտար ականազերծման կենտրոնի աշխատակից           Վ. Թ-ից տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի «ԴՈւԿ» տարածքում հումանիտար ականազերծման կենտրոնի աշխատակիցների կողմից զինամթերք ոչնչացնելու նպատակով, ժամը 12:30-ին և ժամը 14:30-ին իրականացվելու է երկու պայթյուն՝  յուրաքանչյուրը 25կգ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ, ոչնչացվելու է տարբեր տեսակի զինամթերքներ:
Հաղորդագրությունը փոխանցվել է Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի, «The HALO Trust» ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպության դիսպետչերներին, ԱՀ ՊԲ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր:

Զինամթերքի պահեստավորում

Հունվարի 12-ին ժամը 09:05-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ենթասպա Ա. Ասրյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:00-ին Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի տարածքում նախնական տվյալներով հայտնաբերվել է մեկ միավոր հրանոթի արկ: Ժամը 11:39-ին Մարտակերտի ՀՓՄ-ից սակրավորները «ՈւԱԶ» մակնիշի 907VV01 պ/հ ավտոմեքենայով մեկնել են նշված վայր և հայտնաբերված զինամթերքը տեղափոխել Մարտակերտի շրջանի «ԴՈւԿ» տարածք՝ հումանիտար ականազերծման կենտրոնի աշխատակիցներին պահեստավորման նպատակով:            
Հաղորդագրությունը փոխանցվել է «The HALO Trust» ոչ կառավարական հումանիտար ականազերծման կազմակերպության դիսպետչերին, ԱՀ ՊԲ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր:

Հրդեհներ
Ավտոմեքենա

Հունվարի 12-ին ժամը 14:50-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Հ. Մ-ից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Ստեփանակերտ քաղաքի Մարշալ Բաղրամյան 21 հասցեում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է ավտոմեքենա: Ժամը 14:50-ին ՓՈւՎ ՀՓՄ-ից «ԿԱՄԱԶ-43253» մակնիշի 973VV01 պ/հ հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր՝ տեղ է հասել ժամը 14:56-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:01-ին, լիկվիդացվել` ժամը 15:14-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 15:44-ին: Ըստ ՓՈւՎ ՀՓՄ-ի 1-ին պահակախմբի պետ, փ/ծ կապիտան Ս. Ավանեսյանի նախնական տվյալներով այրվել է Ստեփանակերտ քաղաքի «Սանմաքրում և Կանաչապատում» ՀՈԱԿ-ին պատկանող «ԿԱՄԱԶ-43253» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում աղբ: 
Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:
Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր:

Բնածին պատահարներ
Հրդեհներ
Չոր խոտատարածք           
     
Հունվարի 12-ին ժամը 11:46-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ենթասպա Ա. Ասրյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11:43-ին ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Մարտակերտի շրջանի Կիչան համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 14:44-ին Մարտակերտի ՀՓՄ-ին կից Առաջաձորի ՀՓՋ-ից «ԶԻԼ-131» մակնիշի 043ԼՏ29 պ/հ հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր՝ տեղ է հասել ժամը 12:05-ին: Ըստ Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փ/ծ ենթասպա Ա. Ասրյանից ստացված տեղեկության հրդեհը շարունակվում է անանցանելի տարածքում, ինչի պատճառով մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր՝ ժամը 15:15-ին: Հունվարի 13-ին ժամը 08:30-ին ԱԻՊԾ ՓՈւՎ  սակրավորական խումբը, ԱԱՀՍ փրկարարները և ՓՈւՎ ՀՓՄ հրշեջ-փրկարարները «ՈւԱԶ» մակնիշի 613VV01 պ/հ և «ՈւԱԶ» մակնիշի 963VV01 պ/հ, ավտոմեքենայով մեկնել են նշված վայր՝ հրդեհի մարման նպատակով: Ժամը 08:40-ին Մարտակերտի ՀՓՄ-ին կից Գետավանի ՀՓՋ-ից հրշեջ-փրկարարները «ՈւԱԶ» մակնիշի 618VV01 պ/հ ավտոմեքենայով մեկնել են նշված վայր՝ հրդեհի մարման նպատակով:
Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

Կենցաղային  պատահարներ   
 
Հունվարի 12-ին ժամը 16:35-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ի. Գ-ից  ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Տ. Մեծ 1-ին փակ.  4 շենքի խափանված վերելակում մարդ է մնացել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 16:37-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի 969VV01 պ/հ ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր և բացել վերելակի դուռը: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 17:06-ին: