ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 13.01.2022թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 14.01.2022թ. ժ.09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

13-01-2022


Տեխնածին պատահարներ

ՃՏՊ 

Հունվարի 13-ին ժամը 18:36-ին Մարտակերտի  ՇԱԻԲ  ԱԿ դիսպետչեր, փ/ծ  ենթասպա Է.Հայրապետյանից  տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտ  քաղաքի Ազատամարտիկների փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ: Նախնական տվյալներով «Vaz21-21» մակնիշի ավտոմեքենան  բախվել է էլեկտրասյանը: Ժամը 18:35-ին Մարտակերտի ՀՓՄ-ից  «ՈւԱԶ» մակնիշի 907VV01 պ/հ ավտոմեքենայով մեկնել են դեպքի վայր`օգնություն ցուցաբերելու նպատակով:  Տեղ հասնելուն  պես  պարզվել է, որ Կ. Կ. Բ-ն (Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ համայնքի բնակիչ, ծնվ. 2005թ. ), Կ. Կ. Բ-ն պատկանող «Vaz21-21» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց  և բախվել էլեկտրասյանը: ՃՏՊ-ի հետևանքով տուժած՝ Կ.Բ-ին փրկարարները  վթարված ավտոմեքենայից տեղափոխել են Մարտակերտի  շտապ օգնության մեքենա, ինչով էլ  տեղափոխվել է «Մարտակերտի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Աշխատանքներն ավարտելուց հետո  վերադարձել են  մշտական տեղակայման վայր՝ ժամը 18:55-ին:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության տուժած՝ Կ.Կ. Բ-ի վիճակը գնահատվում է բավարար:

Հաղորդագրությունը  փոխանցվել  է ԱՀ  ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր:

Բնածին պատահարներ

Հրդեհ

Հունվարի 13-ին  ժամը 10:44-ին Ասկերանի  ՇԱԻԲ   ԱԿ  դիսպետչեր, փ/ծ  լեյտենանտ Ա.Բալասանյանից տեղեկություն է ստացվել, որ  Ասկերան քաղաքի  հարակից  տարածքում («Չայլաղ» կոչվող տեղանք) բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 10 :43-ին Ասկերանի  ՀՓՄ-ից «Զիլ-130» մակնիշի 940vv01  պ/հ հրշեջ մեքենան մեկ մարտական հաշվարկով մեկնել է  դեպքի վայր: Տեղ է հասել ժամը 10:46-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:05-ին, մարվել` ժամը 11:20-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր՝ ժամը 11:30-ին: Ըստ Ասկերանի  ՇԱԻԲ   ԱԿ  դիսպետչեր, փ/ծ  եյտենանտ Ա.Բալասանյանի`այրվել է  չոր խոտատարածք և ղամիշ՝ մոտ 0,5 հա,  և մասնակի դեֆորմացվել Լավրենտ Թովմասյանին (ք. Ասկերան,Ն. Ստեփանյան 2 /9 հասցեի բնակիչ) պատկանող   ռետինե խողովակը:          

Դեպքի առթիվ ստուգումներ  է  իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

Հաղորդագրությունը  փոխանցվել  ԱՀ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ  մասեր:

                                                                                 ***

Հունվարի 13-ին  ժամը 14:47-ին Ասկերանի  ՇԱԻԲ   ԱԿ  դիսպետչեր, փ/ծ  լեյտենանտ Ա.Բալասանյանից տեղեկություն  է ստացվել, որ  ՌԴ խաղաղապահ զորքի սպա Կ.Վլադիմիրովիչի կողմից ահազանգ է ստացվել Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է  ծառեր: Ժամը 14 :50-ին Ասկերանի  ՀՓՄ-ից «Կամազ» մակնիշի 975vv01  պ/հ հրշեջ մեքենան մեկ մարտական հաշվարկով  մեկնել է  դեպքի վայր: Տեղ է հասել ժամը 14:56-ին:Տեղ հասնելուց  պարզվել է,որ կրակը մարվել է «Կամազ 43253» մակնիշի առանց պ/հ հրշեջ- մեքենայով՝ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից : Մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր՝ ժամը 15:48-ին:Ըստ Ասկերանի  ՇԱԻԲ   ԱԿ  դիսպետչեր, փ/ծ  լեյտենանտ Ա.Բալասանյանի՝ այրվել է մոտ 0,5 հա չոր խոտատարածք,և Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի բնակիչ՝Գայանե Ալեքսանդրի Գասպարյանին պատկանող, խաղողի վազեր և բերքատու ծառեր. քանակը ճշտվում է:          

Դեպքի առթիվ ստուգումներ  է  իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

Հաղորդագրությունը  փոխանցվել  ԱՀ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ  մասեր:

                                                                                       ***

Հունվարի 13-ին ժամը  09:01-ին Մարտակերտի  ՇԱԻԲ  ԱԿ դիսպետչեր, փ/ծ  ենթասպա Է.Հայրապետյանից  տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:00-ին     Մարտակերտի ՀՓՄ-ին կից Առաջաձորի ՀՓՋ-ից «ՈւԱԶ» մակնիշի 950vv01 պ/հ    ավտոմեքենայով մեկ  մարտական հաշվարկով մեկնել է Մարտակերտի շրջանի Կիչան-Չլդրան համայնքների տարածքներ՝ 11.01.2022թ. բռնկված հրդեհը մարելու նպատակով, որը տեղ է հասել՝ ժամը 09:35-ին, հրդեհը մեկուսացվել  է ժամը 14 :30-ին, ինքնամարվել է՝14.01.2022թ. ժամը 01 :00-ին:

Աշխատանքներն ավարտելուց հետո հրշեջ-փրկարարները վերադարձել  են  մշտական տեղակայման վայր՝ ժամը 14:50-ին: Ըստ Մարտակերտի  ՇԱԻԲ   ԱԿ  դիսպետչեր, փ/ծ  ենթասպա Է.Հայրապետյանի`այրվել է  չոր խոտատարածք և թփուտներ:  Մակերեսը ճշտվում է:

                                                                                       ***

Հունվարի 13-ին ժամը  15:20-ին Մարտակերտի  ՇԱԻԲ ԱԿ դիսպետչեր, փ/ծ  ենթասպա Է.Հայրապետյանից  տեղեկություն է ստացվել,  որ ժամը  08:30-ին     Մարտակերտի  ՀՓՄ-ի «ՈւԱԶ» մակնիշի 630vv01 պ/հ ավտոմեքենայով մեկ մարտական հաշվարկով մեկնել է Մարտակերտի շրջանի Կիչան-Չլդրան համայնքների տարածքներ՝ հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու  նպատակով, որը տեղ է հասել՝ ժամը 09:15-ին: Աշխատանքներն ավարտելուց հետո  վերադարձել  է  մշտական տեղակայման վայր՝ ժամը 15:30-ին:

Զինամթերքի ոչնչացում

Հունվարի 13-ին  ժամը 10:00-ին  ԱՀ Հումանիտար ականազերծման կենտրոնի աշխատակից Ա.Թ-ից տեղեկություն է ստացվել, որ նույն կենտրոնի սակրավորների կողմից տարբեր տեսակի զինամթերք ոչնչացնելու նպատակով ժամը 12:30-ին և 14 :30-ին Մարտակերտի շրջանի «ԴՈւԿ» կոչվող տեղանքում իրականացվելու է երկու պայթյուն՝ յուրաքնչյուրը 25 կգ տրոտիլի էկվիվալենտ  հզորությամբ:

Հաղորդագրությունը  փոխանցվել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության  ԱՀ ՊԲ  և ԱՀ  ԱԱԾ հերթապահ  մասեր, «The HALO Trust» հումանիտար ականազերծման կազմակերպության աշխատակից  Մ.Ի-ին  և Մարտակերտի  ՇԱԻԲ  ԱԿ դիսպետչեր, փ/ծ ենթ. Է.Հայրապետյանին:

                                                                                            ***

Հունվարի 13-ին  ժամը 10:00-ին ԱՀ Հումանիտար ականազերծման կենտրոնի աշխատակից Ա.Թ-ից տեղեկություն է ստացվել, որ նույն կենտրոնի սակրավորների կողմից տարբեր տեսակի զինամթերք ոչնչացնելու նպատակով ժամը 15:00-ին Ասկերանի շրջանի Բերքաձոր  համայնքի տարածքում  իրականացվելու է պայթյուն՝ 400գր տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ:

Հաղորդագրությունը  փոխանցվել է   ԱՀ ՆԳՆ ոստիկանության  ԱՀ ՊԲ  և ԱՀ  ԱԱԾ հերթապահ  մասեր, «The HALO Trust» հումանիտար ականազերծման կազմակերպության աշխատակից  Մ.Ի-ին  և Ասկերանի  ՇԱԻԲ  ԱԿ դիսպետչեր, փ/ծ լեյտենանտ Ա.Բալասանյանին:

Կենցաղային պատահար

Հունվարի 13-ին  ժամը 11:05-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս.Հ-ից   ահազանգ է ստացվել, որ  Ստեփանակերտ քաղաքի  Ազատամարտիկների 16 հասցեում գտնվող  «Դիզակ» մանկապարտեզում փակվել է սանհանգույցի դուռը, որի ներսում գտնվում է անչափահաս երեխա  (Մ. Բ., ծնվ.2019թ.) ՝ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 11:06-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը  «ՈՒԱԶ»  մակնիշի  969vv01 պ/հ  ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր և բացել դուռը: Օգնություն  ցուցաբերելուց  հետո  հերթապահ օպերատիվ  խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 11:34-ին:    

                                                                                          ***

Հունվարի 13-ին ժամը 15:51-ին «Ստեփանակերտի շտապ  բժշկական  օգնության  կայան»  ՓԲԸ դիսպետչեր Ն.Շ-ից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Իսակով 4ա հասցեից  հիվանդ  Հ. Ա. Գ-ին (ծնվ.1940թ.) «Հանրապետական  բժշկական  կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 15:52-ին  ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի  969vv01 պ/հ ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր օգնություն ցուցաբերելու նպատակով: Օգնություն  ցուցաբերելուց  հետո հերթապահ օպերատիվ  խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը  16:18-ին:

                                                                                          ***

Հունվարի 13-ին  ժամը 18:32-ին Մարտունու  ՇԱԻԲ  ԱԿ դիսպետչեր, փ/ծ  կրտսեր սերժանտ Գ. Հովհանիսյանից ահազանգ է ստացվել, որ  Մարտունի քաղաքի Մայիսի 9 փողոց  հասցեում  փակվել է բնակարանի մուտքի դուռը , որի ներսում գտնվում է անչափահաս  երեխա  (Ն. Բ., ծնվ.2012թ.) ՝ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 18:31-ին Մարտունու ՀՓՄ-ի «ՈՒԱԶ»  մակնիշի  985vv01 պ/հ ավտոմեքենայով հրշեջ-փրկարարները  մեկնել են կանչի վայր, օգնություն ցուցաբերելու նպատակով: Օգնություն  ցուցաբերելուց  հետո հրշեջ- փրկարարները  վերադարձել են մշտական տեղակայման վայր` ժամը 18:50-ին:    

Տեխնիկական սպասարկում

Հունվարի 13-ին ժամը 16:13-ին Ասկերանի ՇԱԻԲ ԱԿ դիսպետչեր, փ/ծ լեյտենանտ Ա.Բալասանյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 16:12-ին Ասկերանի  ՀՓՄ-ի «ՈւԱԶ» մակնիշի  913vv01պ/հ  մեքենան հանվել է մարտական հաշվարկից՝ տեխնիկական սպասարկման նպատակով (ղեկային համակարգի ճկափողի փոխարինման նպատակով):

Ի լրացում

Հունվարի 13-ին  ժամը 14 :31-ին  ԱԻՊԾ ՓՈւՎ  սակրավորական խումբը, ԱԱՀՍ փրկարարները և ՓՈւՎ ՀՓՄ հրշեջ-փրկարարները «ՈւԱԶ» մակնիշի 613VV01 պ/հ  և «ՈւԱԶ» մակնիշի 963VV01 պ/հ, ավտոմեքենաները   վերադարձել են մշտական տեղակայման վայր, որոնք հունվարի 13-ին ժամը 08 :30-ին մեկնել էին Մարտակերտի շրջանի Չլդրան-Կիչան համայնքների տարածք  11.01.22թ. ժամը 11 :43 –ին բռնկված հրդեհը մարելու նպատակով:

Դեպքի առթիվ ստուգումներ  է  իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

Հաղորդագրությունը  փոխանցվել  ԱՀ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ  մասեր: