Նորություններ

Պաշտոնական

Ջրափրկարարները վարժանքներ են կատարել

25-02-2022



Այսօր Արցախի ԱԻ պետական ծառայության, փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման ծառայողները՝ Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն» ֆիթնես սրահի լողավազանում իրականացրել են ջրասուզական պարապմունքներ:

Իրական արտակարգ իրավիճակների սցենարի հիման վրա փրկարաները հատուկ անջրանցիկ համազգեստով կատարել են ստորջրյա պարապմունքներ, որոնց ընթացքում առանձին ուշադրություն է դարձվել ծառայության շարքերը վերջին շրջանում համալրած անձնակազմի պատրաստությանը, տարբեր իրավիճակներում ջրափրկարարական աշխատանքներ կատարելու հմտություններին ու դրանց կատարելագործման ուղղությամբ տարվել են համապատասխան աշխատանքներ: