Նորություններ

Պաշտոնական

Հանրապետության ամբողջ տարածքում ձյան առատ տեղումները շարունակվում են

20-03-2022



Հանրապետության ամբողջ տարածքում ձյան առատ տեղումները շարունակվում են

Առատ ձյան պատճառով Արցախում խաթարվել է երթևեկությունը:

Մարտունու շրջանի մի շարք համայնքներում ճանապարհները փակ են : Կարմիր շուկա, Հացի և Հերհեր համայնքներում ձյան շերտի բարձրությունը կազմում է 1մ 20 սմ, Ծովատեղ, Ննգի և Խերխան համայնքներում՝ 1մ : Մյուս համայնքներում ճանապարհները դժվարանցանելի են:

Մարտակերտի շրջանի ավտոճանապարհները հիմնականում բաց են : Բարձր լեռնային գոտիներում դժվարանցանելի : Ձյան շերտի բարձրությունը կազմում է 40-50 սմ :

Փակ են Ասկերանի շրջանի Խաչմաչ, Սարդարաշեն, Ներքին Սզնեք և Վարդաձոր համայնքների ճանապարհները : Ձյան շերտի բարձրությունը կազմում է 80-ից 100 սմ : Ասկերան քաղաքում և շրջանի մյուս բնակավայրերում երթևեկության համար ճանապարհները դժվարանցանելի են:

Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղու որոշ հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն:

Փակ է Ջերմուկ-Սարավան-Սիսիան-«Զանգեր»-Գորիս միջպետական մայրուղին :