Նորություններ

Պաշտոնական

ՆԳ նախարարության ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն

20-03-2022



ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության շրջանային ու կենտրոնական ստորաբաժանումները Հանրապետության ամբողջ տարածքում շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն :
 
Հաշվի առնելով ձյան առատ տեղումները և ըստ այդմ՝ արտակարգ իրավիճակների ռիսկայնությունը, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով, անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու և անհրաժեշտության դեպքում բնակչությանը համապատասխան  օգնություն ցուցաբերելու նպատակով՝             նախարարության բոլոր ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ռեժիմով ծառայության :
 
Անվտանգության ապահովման նպատակով՝ մեկ օպերատիվ  խմբով ուժեղացվել է նաև Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու սպասարկումը :
Հետադարջ կապ՝ 911,101,112 :