Նորություններ

Պաշտոնական

Մարտի 20-ին հանրապետություն տարածքում գրանցված արտակարգ պատահարների մասին ամփոփ տեղեկանք

20-03-2022



☑️Մարտի 20-ին ժամը 09:53-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչից ահազանգ է ստացվել, որ Ե․Չարենց փողոցի 13 բնակելի տան բակում երկաթյա կոնստրուկցիայով հավաքված ծածկը առատ ձյան պատճառով փլվել է, որը վտանգ է ներկայացնում բնակիչների համար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և վերացրել վտանգը:

☑️Մարտի 20-ին ժամը 10:15-ին ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում փրկարար ուժերի վարչությունից տեղեկության է ստացվել, որ ժամը 10:15-ին հրշեջ-փրկարարները «ՈՒրալ» մակնիշի ավտոմեքենայով Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղի տարածքից մեկնել է Լուսաձորի տարածք, տեխնիկական օգնություն՝ ավտոմեքենայի քարշակում իրականացնելու նպատակով: Անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով փրկարարները վերադարձել են մշտական տեղակայման վայր։

☑️Մարտի 20-ին ժամը 10:52-ին ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ադմ.Իսակովի 4Ա բնակելի շենքի մոտակայքում առատ ձյան պատճառով ընկած ծառը խոչնդոտ է հանդիսանում երթևեկությանը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 11:54-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և վերացրել վտանգը:
Աշխատանքներն ավարտելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը ժամը 12:15-ին ծառահատման նպատակով ուղևորվել է Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների 8 հասցե և վերացրել վտանգը։
☑️Մարտի 20-ին ժամը 12:13-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Մ․Ս․-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 22 հասցեում առատ ձյան պատճառով ծածկը փլվել է և ընկել գազատարի վրա, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արձագանքման համար ահազանգը փոխանցվել է «Արցախգազ» ՓԲԸ հերթապահին: Ժամը 12:20-ին արագ արձագանքման հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և վերացրել վտանգը:

☑️Մարտի 20-ին ժամը 13:55-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ն.Հ․-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Սպանդարյան 45 հասցեում առատ ձյան պատճառով երկաթյա կոնստրուկցիայով հավաքած ծածկը առատ ձյան պատճառով փլվել է և ընկել գազատարի վրա, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ահազանգը փոխանցվել է «Արցախգազ» ՓԲԸ հերթապահին՝ արձագանքման համար: Ժամը 14:03-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և վերացրել վտանգը: