Նորություններ

Պաշտոնական

Ճանապարհները Արցախում

20-03-2022



Ժամը 18:00-ի դրությամբ Մարտակերտի շրջանի բոլոր համայնքների ճանապարհները բաց են, դժվարանցանելի է բարձր լեռնային գոտիներում: Շրջանում ձյան շերտի բարձրությունը կազմում է 40-50 սմ:
 
Մարտունու շրջանի միջհամայնքային բոլոր ճանապարհները դժվարանցանելի են: Ձյան շերտն այստեղ կազմում է 50-80 սմ:
 
Դժվարանցանելի են նաև Ասկերանի շրջանի ճանապարհները: Փակ է Սարուշեն գյուղի ճանապարհը: Ձյան շերտը շրջանում 40-50 սմ է:
 
Փակ է ՀՀ հետ կապող միջպետական մայրուղու Գորիս-Սիսիան-«Զանգեր»-Սարավան հատվածը:
 
ՆԳ նախարարությունը հորդորում է՝
 
Եղանակային պայմաններից ելնելով՝ երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։