Նորություններ

Պաշտոնական

Փրկարարներն ու Ոստիկանները միացել են ձնամաքրման աշխատանքներին

21-03-2022



Փրկարարներն ու Ոստիկանները միացել են ձնամաքրման աշխատանքներին
ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցությունից հետո, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հրամանով ոստիկանական ու փրկարարական ջոկատները մայրաքաղաքում իրականացրել են ձնամաքրման, ըստ անհրաժեշտության՝ ծառահատման աշխատանքներ:

Առատ ձյան պատճառով կաթվածահար է եղել երթևեկությունը: ՆԳՆ ծառայողները Ս.Դավիթ փողոցի երկայնքով՝ ձեռքի միջոցներով մաքրել են ճանապարհի երթևեկելի գոտին, ինչպես նաև բնակչության ազատ տեղաշարժի համար՝ մաքրել մայթերը:

Գործի է դրվել նաև «Միք-Շին» ՍՊ ընկերության տեխնիկական միջոցները:

ԱԻՊԾ տնօրեն Մեխակ Արզումանյանի և Ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանի ուղեկցությամբ, նախարար Սարգսյանը հետևել է ձնահեռացման աշխատանքներին, տվել ցուցումներ:

«Ստեղծված իրավճակն ու բոլոր մարտահրավերները հաղթահարելի են, երբ պայքարում ենք միասնական ջանքերով»-նշել է Կարեն Սարգսյանը, միաժամանակ իր շնորհակալությունը հայտնել անձնակազմին, վերապահված աշխատանքը պատասխանատվությամբ կատարելու համար: