Նորություններ

Պաշտոնական

ԱՀ ճանապարհները ժամը 10։30-ի դրությամբ

25-03-2022




Արցախի միջշրջանային և միջպետական ճանապարհնեը` ժամը 10:30-ի դրությամբ հիմնականում բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Դժվարանցանելի են Մարտակերտի շրջանի Մեհմանա (ձյան շերտը՝ 50սմ) և Մարտունու շրջանի Հացի, Ծովատեղ և Հերհեր համայնքներ տանող ճանապարհները:

Միջպետական մայրուղու Գորիս-Սիսիան-Վայք և Սարավան- Զանգեր ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ստեփանակերտ- Աղավնո ավտոճանապարհը բաց է:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատար ավտոմեքենաների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի:

ԱԻ պետական ծառայությունը հորդորում է բոլոր վարորդներին` երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և ցուցաբերել զգուշություն։