Նորություններ

Պաշտոնական

Երիտասարդ փրկարարները հանձնել են ստուգարքներ մասնագիտական պատրաստության առարկաներից:

15-04-2022


Վերջին մեկ տարվա ընթացքում, ՆԳ նախարարության, ԱԻ պետական ծառայության շարքերը համալրած փրկարարներն այսօր հանձնել են ստուգարքներ, որոնց ընթացքում խաղարկվել են դրվագներ՝ իրական արտակարգ պատահարների սցենարի համաձայն:

Տուժածի իջեցում բարձրահարկ շինությունից, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած անձանց առաջին օգնության ցուցաբերում ու տեղափոխում, փրկարարական պարզ և բարդ գործիքների իմացություն թեմաներով ստուգարքներին երիտասարդ փրկարարները ցուցադրել են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները:


Միջոցառման ընթացքին հետևել են ԱԻ պետական ծառայության տնօրեն՝ գնդապետ Մեխակ Արզումանյանը, ծառայության ղեկավար կազմը և անձնակազմի պատրաստության գծով պատասխանատու սպաները:


Կարևորելով անձնակազմի պատրաստությունը՝ արտակարգ պատահարների ժամանակ բնակչությանն օգնելու և անցանկալի հետևանքներից խուսափելու, ինչպես նաև հետագա ուսումնական գործընթացի կազմակերպման համար ՝ ծառայության ղեկավար կազմը մասնակիցներին տվել է մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ: