Նորություններ

Պաշտոնական

Փրկարարները օգնություն են ցուցաբերել՝ անզգուշորեն ձորն ընկած քաղաքացուն:

22-04-2022



Ապրիլի 21-ին ժամը 13:23-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցում «Ճոժկ» կոչվող տեղանքում մարդ է գլորվել ձորը և հայտնվել գետում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժամը 13:24-ին ԱԻ պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր :

Դեպքի վայր է մեկնել նաև «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ հերթապահ խումբը:

Տեղում պարզվել է, որ նշված անձը հանդիսանում է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ ծնված 1980 թվականին: Փրկարարները տուժածին ցուցաբերել են համապատասխան օգնություն և շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխել «Հանրապետական բժշկական օգնության կայան» ՓԲԸ:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության: