Նորություններ

Պաշտոնական

Ճանապարհատրասպորտային պատահար՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին:

25-04-2022



Ապրիլի 24-ին ժամը 22:38-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին տեղի է ունեցել ճանապարհատրասպորտային պատահար:
Ժամը 22:39-ին ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է դեպքի վայր:

Տեղ հասնելուց պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Ա.-ն (ծնված 1988թ.) իր վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայով և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ն.Ս.-ն (ծնված 1999թ.) իր վարած «Mersedes E 430» մակնիշի ավտոմեքենայով իրար են բախվել:

Պատահարի հետևանքով «Nissan X-Trail» մակնիշի ուղևորներ` Ռ. Բ.-ը (ծնված 1981թ.) և Ն. Ն.-ը (ծնված 1993թ.) ստացած մարմնական վնասվածքներով Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության մեքենայով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: Իսկ թեթև մարմնական վնասվածքներ ստացած «Nissan X-Trail» և «Mersedes E 430» ավտոմեքենաների վարորդներին և «Mersedes E 430» մեքենայի ուղևոր Ա. Ա.-ին (ծնված 1996թ.), փրկարարները ցուցաբերել են առաջին օգնություն և տեղափոխել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Տուժածների վիճակը գնահատվում է բավարար: