Նորություններ

Պաշտոնական

Հրդեհ Ստեփանակերտում՝ մասնակի այրվել է բնակելի տան հարևանությամբ գտնվող արհեստանոցի գույքը, կա տուժած:

09-05-2022


Մայիսի 9-ին ժամը 14:52-ին, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Բաբաջանյան 2-րդ նրբանցք, տուն 25 հասցեում հրդեհ է բռնկվել : Նախնական տվյալներով, պայթյունի հետևանքով, հրդեհ է առաջացել և այրվում է բնակելի տուն, կա տուժած:

Ժամը 14:53-ին ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ՝ հրշեջ մեքենայով և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը մեկնել են դեպքի վայր:


Տեղ հասնելուց պարզվել է, որ հրդեհը մարվել է ձեռքի միջոցներով՝ տեղի ուժերով, իսկ տուժած՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ Վ. Դ-ը տարբեր աստիճանի այրվածքներով Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Ըստ բժիշկներից ստացված տեղեկության տուժածի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Հրդեհի հետևանքով մասնակի այրվել է Գ. Դ-ն պատկանող բնակելի տան հարևանությամբ գտնվող արհեստանոցի գույքը:
Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ԱԻ պետական ծառայության ՊՀ և ՏԱ տեսչությունը:
Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր: