Նորություններ

Պաշտոնական

Հարգանքի տուրք Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում․

09-05-2022



Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների, քաղաքացիների և հյուրերի ուղեկցությամբ այսօր այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ խոնարհել Հայրենականում Մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:


Այնուհետև ՆԳ նախարարը՝ ոստիկանության պետի և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի ուղեկցությամբ, ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել արցախյան ազատագրական պայքարի ընթացքում անմահացած, Շուշիի ազատագրման և 44-օրյա պատերազմներում նահատակված հերոսների, ոստիկանների ու փրկարարների շիրիմներին։


«Մեր սրբազան պարտքն է մշտապես վառ պահել հայրենիքի ազատության համար հերոսացած նվիրյալների հիշատակը և շարունակել նրանց գործը, ապահովելով երկրի անվտանգությունը՝ ներքին ու արտաքին սպառնալիքներից»-Նշել է ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը։