Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ ԱՐՏԱԿԱՐԳՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ 10.05.2022թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 11.05.2022թ. ժ. 09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

10-05-2022


Տեխնածին պատահարներ
ՃՏՊ
Մայիսի 10-ին ժամը 20:57-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Դ․ Ղ-ից  ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 4-րդ կմ տեղի է ունեցել  ՃՏՊ: Ժամը 20:58-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր օգնություն ցուցաբերելու նպատակով: Կանչի վայր է ուղարկվել նաև «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան»  ՓԲԸ-ի հերթապահ խումբը: Տեղ հասնելուց պարզվել է, որ իրար են բախվել Վ․ Ա-նի վարած և Ա․ Բ-յի վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով  տուժած ուղևորներ՝ Ս․ Ռ․ Ա-նին և Կ․ Ի-ին թեթև մարմնական վնասվածքներով Ստեփանակերտի շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ, իսկ վարորդ`Ա.Վ.Բորովոյին փրկարարները ստորին վերջույթի վնասվացքով դուրս են հանել ավտոմեքենայից, ցուցաբերել համապատասխան օգնություն և շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 22:24-ին:
Ըստ բժիշկներից ստացված տեղեկության տուժածներ` Կ.Գ.Իրիցյանի, Ս.Ռ.Ալուխանյանի և Կ.Վ.Ավանեսյանի վիճակները գնահատվել են բավարար: Ժամը 22:20-ի դրությամբ դուրս են գրվել հիվանդանոցից: Իսկ վարորդ`Ա.Վ.Բորովոյի վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Հաղորդագրությունը փոխանցվել է  ԱՀ  ՆԳՆ ոստիկանության և ԱՀ  ԱԱԾ հերթապահ  մասեր:
 
Զինամթերքի  ոչնչացում
Մայիսի 10-ին ժամը 10:19-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խմբի պետ, փ/ծ փ/գ-տ Ս.Սարգսյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:19-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական  խումբը  մեկնել է Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի տարածք` «The HALO Trust» հումանիտար ականազերծման կազմակերպության հետ համատեղ պահեստավորած զինամթերքը ոչնչացնելու նպատակով: Ժամը 11:00-ին և 11:30-ին իրականացվել է 2 պայթյուն՝ յուրաքանչյուրը 2 կգ 400 գ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ: Աշխատանքներն ավարտելուց հետո սակրավորական խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր` ժամը 12:04-ին:
Հաղորդագրությունը  փոխանցվել է ԱՀ ՊԲ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության, ԱՀ  ԱԱԾ,  ԱՀ Հումանիտար ականազերծման  կենտրոնի հերթապահ  մասեր և Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ:
 
Զինամթերքի հայտնաբերում
Մայիսի 10-ին ժամը 09:59-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ենթ. Ա.Ասրյանից տեղեկություն է ստացվել, որ «The HALO Trust» հումանիտար ականազերծման կազմակերպության աշխատակից Մ Ղ-նը Մարտակերտի շրջանի Վարդաձոր համայնքի մոտակա տարածքում ժամը 09:56-ի սահմաններում հայտնաբերել է զինամթերք, նախնական տվյալներով մեկ միավոր կասետային ավիառումբ: Ահազանգը ընդունվել է ի գիտություն արձագանքման համար:
 
Կենցաղային պատահարներ
Մայիսի 10-ին ժամը 10:45-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ենթ. Ա.Ասրյանից տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի ՀՓՄ-ին կից Գետավանի ՀՓՋ-ից հրշեջ-փրկարարները «ՈՒԱԶ» ավտոմեքենայով մեկնել են Մարտակերտի շրջանի Չափար համայնք՝ դին գերեզմանոց տեղափոխելու նպատակով: Վերադարձ մշտական տեղակայման վայր՝ ժամը 14:20-ին:
                                                                                                      ***
Մայիսի 10-ին ժամը 08:46-ին «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան»  ՓԲԸ դիսպետչեր Է.Աղաջանյանից ահազանգ է ստացվել, որ վատառողջ  Լեոնիդ Բարաթյանին (1946 թ. ծնվ.) Ստեփանակերտ քաղաքի Մաշտոց 4Ա հասցեից «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 08:47-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը «ՈՒԱԶ» ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր և ցուցաբերել օգնություն: Օգնություն ցուցաբերելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը  վերադարձել է մշտական տեղակայման վայր՝ ժամը 09:05-ին:
 
Այլ զանգ
Մայիսի 10-ին ժամը 09:56-ին ԱԻՊԾ ՔՊ և ԱՀՎ շտաբի ԱՀ, Ծ և ԿԱ բաժնի պետ, փ/ծ գ-տ Կ.Առուշանյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:56-ին ԱԻՊԾ աշխատակիցները «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են ք.Ստեփանակերտ Վաղարշյան 100 հասցե՝ տեսախցիկի սպասարկման նպատակով: Վերադարձ մշտական տեղակայման վայր՝ ժամը 10:15-ին:
                                                                         ***
Մայիսի 11-ին ժամը 07:24-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ենթ. Ա.Ասրյանից տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի ՀՓՄ-ից հրշեջ-փրկարարները «ՈՒԱԶ» հավտոմեքենայով մեկնել են ք.Ստեփանակերտ, ԱԻՊԾ տարածք՝ մրցույթների նախապատրաստման:
 
Ուսումնական ելք
Մայիսի 10-ին ժամը 09:35-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խմբի պետ, փ/ծ փ/գ-տ Ս.Սարգսյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:35-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական  խումբը «ՈւԱԶ» մակնիշի  ավտոմեքենայով մեկնել է Ասկերանի շրջանի Շոշ համայնքի տարածք` ուսումնական պարապմունքներ իրականացնելու նպատակով: Վերադարձ մշտական տեղակայման վայր` ժամը 15:00-ին:
                                                                                                 ***
Մայիսի 10-ին ժամը 16:13-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ավ. ենթ. Գ.Խոսրովյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 16:12-ին Ասկերանի ՀՓՄ-ից հրշեջ-փրկարարները «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են ք.Ստեփանակերտ, ԱԻՊԾ տարածք` ուսումնական պարապմունքներ իրականացնելու նպատակով: Վերադարձ մշտական տեղակայման վայր` ժամը 18:37-ին:
 
Տեխնիկական սպասարկում
Մայիսի 10-ին ժամը 15:58-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի 3-րդ պահակախմբի պետ, փ/ծ կ-ն Մ.Մարտիրոսյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 15:58-ին ՓՈւՎ ՀՓՄ-ի «Կամազ» մակնիշի հրշեջ մեքենան տեխնիկական սպասարկման նպատակով հանվել է մարտական հաշվարկից: Ժամը 17:00-ին մեքենան դրվել է մարտական հաշվարկի:
                                                                                                     ***
Մայիսի 10-ին ժամը 09:50-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ԱԿ դիսպետչեր, փ/ծ ենթ. Ա.Ասրյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:50-ին Մարտակերտի ՀՓՄ-ի «Կամազ» մակնիշի հրշեջ մեքենան հրշեջ պոմպի փրփրահեղուկի փականի փոխարինման նպատակով հանվել է մարտական հաշվարկից: Ժամը 20:00-ին մեքենան դրվել է մարտական հաշվարկի: