Նորություններ

Պաշտոնական

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին

12-05-2022



Մայիսի 10-ին ժամը 20:57-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Ժամը 20:58-ին ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր՝ օգնություն ցուցաբերելու նպատակով:

Տեղ հասնելուց պարզվել է, որ իրար են բախվել Վ․ Ա-ի վարած «Ուազ» և Ա․ Բ-ի վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով տուժած ուղևորներ՝ Ս․ Ռ․ Ա-ն և Կ․ Ի-ն թեթև մարմնական վնասվածքներով շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ, իսկ վարորդ`. Ա․ Բ-ն, փրկարարները ստորին վերջույթի վնասվացքով դուրս են հանել ավտոմեքենայից, ցուցաբերել համապատասխան օգնություն և շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության տուժածներ` Կ. Ի-ի, Ս. Ա-ի և Կ. Ա-ի վիճակները գնահատվել են բավարար: Ժամը 22:20-ի դրությամբ դուրս են գրվել հիվանդանոցից: Իսկ վարորդ`Ա. Բ-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր: