Նորություններ

Պաշտոնական

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանին։

24-05-2022




Այսօր` մայիսի 24֊ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանին:
Նախարար Փամբուխչյանը կարևորել է Արցախի գործընկերոջ հետ նման ձևաչով հանդիպումները և հույս հայտնել, որ այն կծառայի երկու նախարարությունների միջև ավելի սերտ փոխգործակցությանը:

Կարեն Սարգսյանն իր հերթին շնորհավորել է Արմեն Փամբուխչյանին Արտակարգ իրավիճակների նախարար նշանակվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար: Արցախի ՆԳ նախարարը բարձր է գնահատել ԱԻ նախարարության կողմից պատերազմի ժամանակ ցուցաբերված հումանիտար օգնության պատշաճ կազմակերպումը:

ԱԻ և ՆԳ նախարարները քննարկել են մի շարք հարցեր, պայմանավորվել, որ նման հանդիպումները և անձնական շփումները կլինեն շարունակական:


                                                                                                                     
Сегодня, 24 мая, министр по Чрезвычайным ситуациям Армен Памбухчян принял министра внутренних дел Республики Арцах Карена Саркисяна.
Министр Памбухчян отметил важность подобных встреч со своим арцахским коллегой, выразив надежду, что это послужит более тесному сотрудничеству между двумя министерствами.

В свою очередь Карен Саркисян поздравил Армена Памбухчяна с назначением на должность министра по Чрезвычайным ситуациям и поблагодарил за теплый прием. Министр внутренних дел Арцаха высоко оценил надлежащую организацию гуманитарной помощи, оказанной МЧС в годы войны.

Министры МЧС и МВД обсудили ряд вопросов и договорились, что такие встречи и личные контакты будут носить постоянный характер.