Նորություններ

Պաշտոնական

Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է.

01-06-2022



Սիրելի՛ երեխաներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Երեխաների պաշտպանության միջազգային տոն օրվա առթիվ:

Հունիսի 1-ը օրացույցի թերևս ամենալուսավոր տոներից մեկն է, որը մեզ նախ և առաջ պարտավորեցնում է անել անգամ անհնարինը, կենտրոնացնել ողջ ներուժը և գործի դնել բոլոր ջանքերը` մեր երեխաներին խաղաղ ու անվտանգ մանկություն և ապահով հայրենիքում արժանապատիվ ապրելու պայմաններ ստեղծենք:

Մաղթում եմ, որ յուրաքանչյուր երեխա մշտապես շրջապատված լինի ընտանեկան սիրով, անսահման ջերմությամբ ու հոգատարությամբ, և անկախ տարածաշրջանային բարդ իրադրությունից՝ ստանա որակյալ ու ժամանակակից կրթություն, քանի որ երկրի վաղվա օրը կկերտի նոր սերունդը:
Պայծառ գալիքի հավատով՝ մեկ անգամ ևս շնորհավորում եմ Արցախի ու աշխարհի բոլոր երեխաներին, մաղթում անհոգ մանկություն, հաջողություններ և ամենայն բարիք:
Հարգանքով՝ ԱՀ ՆԳ Նախարար ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ