Նորություններ

Պաշտոնական

Խորհրդակցություն՝ ԱԻ պետական ծառայությունում

02-06-2022



Բարձր ջերմային ֆոնով պայմանավորված հրդեհների առաջացման խնդրների և ծառայության կողմից ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ այսօր ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանը` ծառայության պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:

Ելնելով նախորդ տարիների փորձից, հրդեհավտանգ շրջանում հնարավոր սպառնալիքներից խուսափելու համար ծառայությունում որոշակի աշխատանքներ ենք իրականացվել:

Ըստ էության, ամառային շրջանում հրշեջ փրկարարների հիմնական ջանքերն ուղղված են անկորուստ բերքահավաքի կազմակերպմանը: Համագործակցելով գյուղատնտեսության նախարարության, շրջվարչակազմերի և ծառայության շրջանային բաժինների հետ, ուսումնասիրվել են տարածքները, բաժանել՝ հարթավայրային, նախալեռնային և անտառային գոտիների, որտեղ էլ առաջիկայում կտեղադրվեն հրշեջ հենակետեր՝ ուժեղացված շուրջօրյա ծառայությամբ:

ԱԻ պետական ծառայությունը իր ստորաբաժանումներով ու նյութատեխնիկական հնարավորություններով պատրաստ է դիմակայելու ամառային շրջանում սպասվող հրդեհային վտանգներին։

Հրդեհների կանխարգելման ու վերահսկողության ուղղությամբ, ծառայության ղեկավարը տվել է մի շարք հանձնարարականներ, անհարժեշտ համարել՝ բացատրական աշխատանքներ տանել համայնքների ղեկավարների հետ և ակտիվացնել հանրության շրջանում տեղեկատվական աշխատանքները՝ ուշադրություն դարձնելով բնության գրկում հանգստի կազմակերպման վարքականոններին։

Մեխակ Արզումանյանը հանձնարարել է նաև վերանայել ու հաշվառել տեխնիկական և մարդկային բոլոր ռեսուրսները, լրացնել բացթողումները՝ արտակարգ իրավիճակներից խուսափելու, դրանց դիմակայելու և հրդեհավտանգ շրջանը պատվով հաղթահարելու նպատակով: