Նորություններ

Պաշտոնական

26 տեխնածին, 28 կենցաղային պատահար, 323 հատ տարատեսակ ռազմամթերք. ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

06-06-2022



ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում նախորդ շաբաթվա համեմատ նվազել է զանգերի քանակը, փոխարենն ավելացել՝ պատահարների թիվը:

Գրանցված 718 զանգերի մեծ ից 658-ը եղել է ճանաչողական բնույթի, 26-ը տեխնածին բնույթի պատահարներ են, 20-ը՝ կենցաղային կանչեր:

911 ահազանգման կենտրոնի հերթապահ ծառայողները 38 հոգու հեռավար միջոցով տվել են խորհրդատվություն, ցուցաբերել նաև հոգեբանական աջակցություն:

Տեխնածին բնույթի պատահարներից 3 կանչ ստացվել է հրդեհի վերաբերյալ, որից մեկը՝ աղբանոցում, մեկը՝ բնակելի տան բակում, մյուսը՝ հավաբուծարանում:

Մասնակի այրվել է շինության տանիքը` և ֆերմայում գտնվող 1000 հատ բադի՝ 500 հատ հավի ճուտ:
Հրշեջ փրկարարները ժամանակին արձագանքել են կանչերին և արագ մեկուսացրել կրակը: Բարեբախտաբար 3 դեպքում էլ մարդկային տուժածներ չկան:

Տարվա այս սեզոնին ակտիվանում են թունավոր սողունները: Օձի հայտնաբերման մեկ դեպք է արձանագրվել: Փրկարարները հայտնաբերել և տեղափոխել են անվտանգ տարածք:

Հանրապետության տարածքը հավանական սպառնալիքներից մաքրելու և շրջակա միջավայրն ավելի անվտանգ դարձնելու նպատակով՝ սակրավորներն առանց հանգստյան օրերի, շարունակում են հետախուզական, միաժամանակ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման աշխատանքները: Յոթ օրվա ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր 323 տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:

Հայտնաբերվել և ոչնչացվել է 110 պայթուցիչ, հակատանկային 4 ական, 10 հրթիռ, հրթիռակասետային 73 ռումբ, ականանետի 56 ական, 35 արկ, նռնականետի ՊԳ տեսակի 28 նռնակ:

Ցանկացած իրավիճակում բնակչությունը զանգահարում է 911: Փրկարարներն արձագանքել են կենցաղային բնույթի 28 կանչի, բուժհաստատություն են տեղափոխել և վերադարձրել առողջական խնդիր ունեցող 6 քաղաքացու, կատարվել է դռան 9 և 1 վերելակի բացում: Ջրամատակարարում իրականացնելու նպատակով կատարվել է 7 ելք:

Շուրջօրյա գործող հեռախոսահամարներ՝ 911, 101, 112, /047/940911